«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{Հայկական մշակույթ}}
{{Վիքիֆիկացում}}
'''Կիլիկիայի մանրանկարչության դպրոց''', [[Հայկական մանրանկարչություն|հայկական մանրանկարչության]] դպրոցներից մեկը, որ կազմավորվել է 12-րդ դարում, Կիլիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև 1380-ական թվականները։
 
Հայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով։ Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը։ 12-րդ դարի առաջին կեսից մինչև 1350-ական թվականներին Դրազարկի, Սկևռայի, Ակների, Դռների, Բարձրբերդի և հատկապես Հռոմկլայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ Գրիգոր Մչիճեցին, Կոսաանղինը, Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, Թորոս Ռոսլնը, Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը և ուրիշներ։ Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել։
 
Կիլիկյան պահպանված հնագույն ձեռագրերը հիմնականում գրվել ու պատկերազարդվել են Դրազարկի գրչատներում և մի շարք գծերով առնչվում են նախորդ շրջաններին։ Հայրենիքից գաղթելով և ապաստանելով Բյուզանդիայի արևելյան սահմաններում՝ հայերը տարել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետագայում սկզբնաղբյուր են եղել նոր մատյանների համար։ Ստեղծված պատմաքաղաքական իրադրությունների շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը անընդհատ շփման մեջ է եղել հարևան ժողովուրդների մշակույթի ու արվեստների հետ. դա մեծ նշանակություն է ունեցել կիլիկյան մանրանկարչության զարգացման համար։
 
== Սկզբնավորում ==
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները, օգտագործելով հարևան ժողովուրդների (հատկապես Բյուզանդիայի) գեղարվեստական նվաճումնեը՝ Կիլիկիայում ստեղծվել է գրքարվեստի առանձնահատուկ մի ոճ, որին բնորոշ են նրբագեղ, պլաստիկ ձևերն ու գունային հարուստ համադրությունները։ Ճոխ պատկերազարդված խորանները կորցրել են իրենց դեկորատիվ-ճարտարապետական բնույթը։ Անվանաթերթերի հորինվածքները առավել հավասարակշռված բնույթ են ստացել։
 
Կիլիկյան պատկերագրությունը, հիմնականում մնալով կանոնիկ համակարգերի շրջանակներում, հաճախ դուրս է եկել միջնադարյան պատկերագրության սահմանափակումներից։ 12-րդ դարի երկրորդ կեսից Սկևռան դարձել է Կիլիկյան մանրանկարչության կենտրոններից մեկը, որտեղ կազմակերպվել են նոր ոճի հիմնական սկզբունքները։ Մեզ հայտնի են Սկևռայի երեք մանրանկարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին։ Սրանց ստեղծագործություններով նոր փուլ է սկսվում կիլիկյան մանրանկարչությունում։ Կիլիկյան գրքարվեստի հիմնական սկզբունքները որոշակի դրսևորվել են 1173 թվականին Գրիգոր Մլիճեցու պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրում։ Անվանաթերթի նուրբ ծաղկազարդումներից բացի մանրանկարիչը ստեղծել է Գրիգոր Նարեկացու չորս դիմանկար։ Այս առումով 1173 թվականի «Նարեկը» առանձնակի տեղ է գրավում ողջ հայկական մանրանկարչությունում։
 
12-րդ դարի դարի վերջին տասնամյակի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի բնութագրող հուշարձաններից են նաև 1193 թվականին Կոստանդինի պատկերազարդած ձեռագիրը և 1197 թվականին Գրիգոր Մփճեցու ծաղկած «Սկևռայի Ավետարանը»։ Եթե 1173 թվականի «Նարեկի» ֆիգուրատիվ պատկերներում դեռ առկա են նախորդ շրջանին բնորոշ վերապրուկները, ապա նոր ոճը առավել ցայտուն է արտահայտվել 1193 և 1197 թվականների ձեռագրերում։ 13-րդ դարի առաջին կեսին կիլիկյան մանրանկարչության զարգացումը կարճատև դադար է ապրել։ Հեթում Ա-ի թագավորության շրջանում Կիլիկիայում մշակույթի զարգացման համեմատաբար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ XIII դարի 2-րդ կեսին Կիլիկիայի մանրանկարչությունը հասել է ծաղկման ամենաբարձր փուլին։ Լայն գործունեություն են ծավալել Ակների, Դռների ու Բարձրբերդի գրչատները։ Այդ վանքերի բարգավաճումը ակամա կապվում է Հովհաննես Արքաեղբոր անվան հետ։ Լինելով շնորհալի գրիչ՝ նա հաճախ ինքն է արտագրել (գուցե և պատկերազարդել) ձեռագրերը, որոնց մանրանկարները գրքի ձևավորման յուրահատուկ սկզբունքներով են կատարված, հակառակ մինչ այդ եղած սովորությունների, երբ ձեռագրերը զարդարվում էին խորաններով ու տերունական պատկերներով։ Ակներում, Դռներում և Բարձրբերդում պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը, գլխազարդերի հետ մեկտեղ, եղել են բիբլիական հերոսների (առաքյալներ, մարգարեներ) պատկերները։ Մյուս կողմից՝ կատարման բարձր տեխնիկայի ու առանձին տիպերի մեկնաբանությամբ այդ ձեռագրերի մանրանկարները որոշ աղերսներ ունեն բյուզանդական մանրանկարչության հետ։ Հովհաննեսի անվան հետ կապված ձեռագրերը մի ինքնուրույն խումբ են կազմում, և հիշատակված վանքերի գրչատները համախմբվում են որպես մի ամբողջական՝ «Հովհաննես Արքաեղբոր դպրոց»։ Տռոմկլայի գրչատների գործունեության սկիզբը պետք է համարել XII դարի 60-ական թվականների։ Այնտեղ պատկերազարդված հնագույն մատյանը 1166 թվականի Ավետարանն է, որը բնութագրվում է որպես նոր շրշանի անցման հուշարձան։ Հռոմկլան կիլիկյան մանրանկարչության գլխավոր կենտրոնն է դարձել XIII դարի 2-րդ կեսին։ Այս փայլուն շըրջանը կապված է կաթողիկոս Կոաուսնդին Ա Բարձրբերղցու անվան հետ, որը հովանավորել է ժամանակի լավագույն վարպետներին։ Հռոմկլայում աշխատող նշանավոր վարպետների անվանաշարքը սկսվում է մանրանկարիչ U գրիչ Կիրակոսով։ Նրա պատկերազարդած ձեռագրերը վկայում են կիլիկյան մանրանկարչության մեծ առաջընթացը։ Հռոմկլայի գրքարվեստը բնութագրող հաջորդ հուշարձանը 1253 թվականին Հովհաննեսի պատկերազարդած ձեռագիրն է։ Հովհաննեսը և Կիրակոսն են եղել XIII դարի 40-60-ական թվականների կիլիկյան մանրանկարչության նշանավոր ներկայացուցիչները։ Այդ ժամանակ էլ հող է նախապատրաստվել XIII դարի 2-րդ կեսի նշանավոր մանրանկարիչների համար, երբ մի շարք անհայտ վարպետների աշխատանքներում, հատկապես, Թորոս Ռոսլինի պատկերազարդած մատյաններում հայկական մանրանկարչությունը հասել է իր բարձրակետին։ Այս շրջանում փոխվել է նաև կիլիկյան ձեռագրերի ձևավորման բնույթը։ Մինչ այդ ձեռագրերի հարդարանքը սահմանափակվում էր ճոխ զարդարված խորաններով և ավետարանիչների պատկերներով։ XIII դարի 2-րդ կեսից թեմատիկ մանրանկարները մեծ տեղ են գրավում։ Հիմնականում պահպանելով պատկերագրական կանոնիկ սկզբունքները (բյուգանդական)՝ Կիլիկիայի վարպետները բազմաթիվ նորույթներ են մտցրել, գրքի գեղարվեստական ձևավորմանը հաղորդել ազգային ինքնատիպ երանգավորում։ Բնորոշ են դարձել նրբագեղ ձևերը։ Բարձր զարգացման է հասել զարդանկարչությունը։ Բարդ հյուսվածքավոր զարդապատկերներն ու բուսական մոտիվները հաճախ միահյուսվել են ֆանտաստիկ կերպարներին, թռչուններին ու մարդկային ֆիգուրներին։ Գծանկարը դարձել է պարզ ու արտահայտիչ, գունաշարին հաղորդվել նուրբ համադրումներ։ Կիլիկյան մանրանկարչության ծաղկուն շրջանում առկա է ոճական երկու հոսանք։ Առաջինը՝ գեղանկարչության ազատ ոճը, երբ մանրանկարիչը անկաշկանդ վերաբերմունք ունի պատկերագրական սխեմաների նկատմամբ, համարձակ է կատարողական տեխնիկայի և գույների ընտրության բնագավառում։ Որոշ մանրանկարիչներ (Թորոս Ռոսլին) ընդգծում են պատկերվող երևույթի ու պերսոնաժների ներքին հոգեբանական կողմը։ Մյուսը համեմատաբար գրաֆիկական ոճն է, որը ավելի տարածում է գտել XIII դարի վերջին քառորդում և պատկերագրական ձևերի նկատմամբ ունեցած պահպանողական վերաբերմունքի հետ հիմք էր հետագա շրջանի համար։ 1375 թվականին Կիլիկիայի հայկական երբեմնի հզոր պետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Ստեղծված հասարակական-քաղաքական ճըգնաժամի պատճառով խաթարվել է կիլիկյան մանրանկարչության վերընթաց ուղին։ Չնայած դրան, XIV դարի կիլիկյան մանրանկարչությունը, մասնավորապես զարդարվեստի, կատարողական տեխնիկայի ու էջի ձևավորման հարցերում, մեծ նվաճումների է հասել։ Պահպանվել են ձեռագրեր, որոնց ծաղկազարդումը թեպետ հաճախ սահմանափակվում է միագույն ու գծապատկերով կատարված խորաններով, գլխատառերով ու լուսանցազարդերով, այնուամենայնիվ, դրանցում ես դրսևորվել է ծաղկողի վարպետությունը։ XIV դ, կիլիկյան մանրանկարչության մեջ առանձնակի տեղ ունի ժամանակի ամենաաչքի ընկնող մանրանկարիչ Աարգիս Պիծակը։ Նրա պատկերազարդած բազմաթիվ մանրանկարներ վառ գույներով ու գրաֆիկական ոճով, հորինվածքի և կատարողական ձևերի վարպետությամբ նշանավորում են կիլիկյան մանրանկարչության վերշնակետը։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո սկսվել է հայերի մասսայական գաղթը։ Երկրից հեռացել են նաե մանրանկարիչ վարպետները։ Այս հանգամանքը նպաստել է կիլիկյան մանրանկարչության սովորույթների տարածմանն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթավայրերում (Իտալիա, Ղրիմ և այլուր)։
 
==XIV դ. Կիլիկիայի մանրանկարչությունը==
 
Տող 13 ⟶ 26՝
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները և օգտագործելով հարևան երկրների, մանավանդ, բյուզանդական արվեստի նվաճումները, Կիլիկիայի նկարիչները ստեղծում են գրքի գեղարվեստական ձևավորման առանձնահատուկ ոճ, որին բնորոշ են նրբագեղ ձևերն ու գունային համադրությունները։ Կիլիկյան մանրանկարիչների մոտ բարձր զարգացման է հասնում զարդանկարչությունը, որը շատ բազմազան է և երբեք չի կրկնվում։
 
Լամբրոնյան հոգևոր կենտրոն Սկևռան 12-րդ դարի 2-րդ կեսից դարձավ կիլիկյան մանրանկարչության հիմնական օջախներից մեկը։ Մեզ հայտնի են Սկևռայում աշխատող երեք մանրակնարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին։ Վարդանի ստեղծագործությունները չեն պահպանվել։ Կոստանդինի աշխատանքներից հայտնի է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում գտնվող 1193 թ. Ավետարանը՝ նակարազարդված Ներսես Լամբրոնացու կողմից։ Գրիգոր Մլիճեցու հետ է կապվում 4 կամ 5 ձեռագիր։ Նրա գործերից ամենանշանավորը Երևանի Մատենադարանում պահվող 1173 թ.թվականի [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «'''Մատյան ողբերգության'''» երկի պատկերազարդումը։ Նա Գրիգոր Նարեկացուն պատկերել է 4 անգամ տարբեր մեկնաբանություններով, Նարեկացին՝ փիլիսոփա, Նարեկացին՝ աղոթող, Նարեկացին՝ ճգնավոր և Նարեկացին՝ Քրիստոսից օրհնվելիս։
 
12-րդ դարի վերջին տասնամյակի կիլիկյան մանրանկարչությունը բնութագրող հուշարձաններից է 1193 թ.թվականի Կոստանդին նկարիչի ձեռքով պատկերազարդված Ավետարանը և 1197 թ.թվականի Գրիգոր Մլիճեցու «Լվովի ավետարանը»։
 
12-րդ դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով։ Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել։ 1113 թ.-ինթվականին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում ակնհայտ է Մեծ Հայքի ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են։
 
13-րդ դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններն են, որոնք հիմնականում հետևել են 12-րդ դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն զարդամոտիվների հարստությունն է, խորանների վերևում և լուսանցքներում պատկերված են աքաղաղներ, մոմակալներ, սիրամարգեր, նռնենիներ ու արմավենիներ, սափորներից ելնող բուսազարդեր և այլն։
Տող 29 ⟶ 42՝
==[[Թորոս Ռոսլին]]==
 
Ռոսլինը 12-րդ դարի կեսի կիլիկյան մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ապրել և աշխատել է Հռոմկլայում։ Աշակերտել է Հռոմկլայի նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին։ Պահպանվել են Թորոս Ռոսլինի 7 ձեռագիր մատյաններ. 1256 թ-իթվականի «Զեյթունի Ավետարանը», 1268 թ-իթվականի « Մալաթիայի Ավետարանը», 1260 թ-ի, 1262 թ-ի, 1265 թ-իթվականների Ավետարանները և 1266 թ-իթվականի « Մաշտոցը», 1262 թ-իթվականի «Սեբաստիայի Ավետարանը»։
Թ. Ռոսլինին են վերագրվում ևս 3 ձեռագրերի՝ 1250-ական թթ. Սկզբի Ավետարանի, Հեթում Ա-ի 1266 թ-իթվականի Ավետարանի մասերի և 1260-ական թթ. «Վասակ իշխանի ԱվետարանԱվետարանի» մանրանկարները։
 
Նրան հովանավորել և ձեռագրեր են պատվիրել հայոց [[Հեթում Ա]] և [[Լևոն Գ]] թագավորները, [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] կաթողիկոսը, Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Նրա անվան հետ է կապված հայկական գրչարվեստում մինչ այդ աննախադեպ պատկերազարդման շարքերի ընդարձակումը։ Թորոս Ռոսլինի մանրանկարները պատկերում են ոչ միայն քրիստոնեական 12 հիմնական պատկերագրական թեմաները, այլև՝ հաճախ, քայլ առ քայլ հետևելով ավետարանական ողջ պատմությանը, ներառվում են տեքստի սյունակներում և լուսանցքներում։
 
Ավետարանական շարքի հիմնական տեսարաններում Թորոս Ռոսլինն ընդհանուր առմամբ հետևել է հայկական արվեստում ընդունված պատկերագրության նորմերին, երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է միայն պատկերագրման տեսակը կամ, հազվադեպ, ընդունել բյուզանդական հորինվածքները։ Նա ծանոթ է եղել նաև տարբեր երկրների և ժողովուրդների, մասնավորապես հարևան խաչակրաց պետությունների ձեռագիր մատյաններին։ Դրա վկայությունն են պատկերագրական այնպիսի օրինակներ, ինչպես Զեյթունի և Սեբաստիայի Ավետարանների դեկորատիվ թերթերում՝ Աստծո գառը խաչով, կամ « Մալաթիայի ԱվետարանԱվետարանի» «Խաչելությունում»` եկեղեցին և սինագոգը խորհրդանշող պարեգոտներ կրող պատկերները` թագերով ու դրոշներով։ Բայց դրանք նշանակալի դեր չեն խաղացել Ռոսլինի ոչ պատկերագրություններում, ոչ էլ մանրանկարների ոճում։
 
Հիմնականում հենվելով հայկական և բյուզանդական պատկերագրության վրա՝ նկարիչը միանշանակ իր պատկերազարդումներում ներառել է բազմաթիվ նորություններ՝ ստեղծագործաբար մոտենալով իր առջև դրված խնդիրներին։ Թորոս Ռոսլինը ոչ միայն նկարազարդել է ավետարանական պատմության այս կամ այն դրվագը՝ համաձայն պատկերագրության ավանդույթի, այլև մի շարք դեպքերում զուգահեռներ է անցկացրել հին կտակարանային տեքստերի հետ, ի հայտ բերել դրանց հիանալի իմացությունը, ստեղծել գեղանկարչական մեկնության ինքնատիպ օրինակներ։ Այսպես. նա հին կտակարանային մարգարեներին տեղադրել է ավետարանական առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում, որտեղ նրանք բռնած պահում են իրենց մարգարեական գրությունների ոլորաթերթերը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված են Հին կտակարանում։
[[Պատկեր:LeonIIQueenGueraneAndTheirFiveChildren1272.jpg|մինի|Լևոն Գ–նԳ-ն կնոջ և երեխաների հետ]]
Թորոս Ռոսլինի մանրանկարների պատկերագրության ամենահատկանշական ու գրավիչ գիծը ավետարանական պատմություններին նոր հայացքով նայելու ձգտումն է։ Նա Քրիստոսին ներկայացրել է որպես կենդանի մարդ՝ շրջապատված չար ու բարի մարդկանցով։ Դարերով սրբագրված կանոններում մտցրել է ժամանակի իրողություններն արտացոլող բազմաթիվ տարրեր։ Նույնիսկ քրիստոսաբանական շարքի առավել կանոնակարգված գլխավոր տեսարաններին Թորոս Ռոսլինը տվել է կենդանություն՝ բնական կեցվածքներով ու դեմքերի արտահայտություններով, հաղորդել տարբեր հուզական և հոգեկան վիճակներ։ Չարչարանքների շարքի տեսարաններում նկարիչը մեծ վարպետությամբ է հաղորդել կատարվածի դրամատիզմը, գործող անձանց խոր, սակայն, զուսպ զգացմունքները։ Նա բնական երանգավորում է հաղորդել այնպիսի խարհրդապաշտական և խորհրդանշական տեսարանի, ինչպիսին է Պայծառակերպությունը, որտեղ համոզիչ կեցվածքով պատկերված են ոչ միայն արտասովոր տեսիլքից զարմացած առաքյալները, այլև Քրիստոսի հետ հանգիստ, մտերմիկ զրուցող Եղիան և Մովսեսը։ Ազատ մտածողությամբ առանձնանում են պատմողական շարքի տեսարանները։ Այսպես « Մոգերի վերադարձում» զորքի ուղեկցությամբ հեծյալ մոգերի սրընթաց արշավի պատկերը ստեղծվել է նկարիչի բազմիցս տեսած՝ Կիլիկիայի հայոց արքայի և իշխանների գլխավորած հեծելախմբերի տպավորության տակ։ «Վասակ իշխանի ԱվետարանԱվետարանի» «Հաղորդություն»-ում առաքյալների հետևում պատկերված փակ վարագույրը հայկական եկեղեցիներում ընդունված արարողակարգից է։
 
Ռոսլինի արվեստի համար հատկանշական է այն, որ նա նույնությամբ չի կրկնել միևնույն հորինվածքը։ Նրա մանրանկարներում առանձնակի տեղ են գրավում արքայազն [[Լևոն Բ]]-ի դիմանկարները։ Առաջին մանրանկարում պատանի թագաժառանգը կանգնած է կամարի տակ՝ գլխավերևում զույգ հրեշտակներ, երկրորդում՝ պսակադրության առիթով պատվիրված 1262 թ-իթվականի Ավետարանում, նա պատկերված է կնոջ՝ Կեռանի հետ։
 
Թորոս Ռոսլինի գեղանկարչությունը դասում են միջնադարյան քրիստոնեական արվեստի ամենաառաջավոր և բարձրագույն նվաճումների շարքը։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել հայկական գրքային գեղանկարչության հետագա զարգացման վրա։
Տող 50 ⟶ 63՝
Գրիչ, մանրանկարիչ և ճարտարապետ Մոմիկը [[Գլաձորի մանրանկարչության դպրոց]]ի 13-րդ դարի վերջի և 14-րդ դարի առաջին կեսի նշանավոր ներկայացուցիչներից է։
 
Մոմիկը (Մոմիկը Վարդապետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց Ձորի Աղբերեց վանքում, Նորավանքում, հավանաբար նաև Կիլիկիայում։ Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում։ Եղել է Օրբելյան իշխանատան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը։ Մոմիկի պատվիրատուներն էին Սյունյաց մետրոպոլիտենի Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը։ Մոմիկի մանրանկարներից մեզ են հասել 3 վավերական և 1 անստորագիր ձեռագիր։ Մոմիկը առաջին անգամ որպես ծաղկող հիշատակվում է Կիլիկիայում Կեռան թագուհու պատվերով ստեղծված 1282 թ. [[Կեռան թագուհու ավետարան|Ավետարանում]]։ 1292 թ. ընդօրինակել և նկարազարդել է Նորավանքի Ավետարանը, որտեղ պատկերել է 3 ավետարանիչներին և Պրոքորոնին։ Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ։ Ստեփանոս Օրբելյանի պատվերով ստեղծված 1302-1304 թթ.-իթվականների Ավետարանում ակնառու է ձևերի մանրամասն դրվագավորումը, ֆիգուրների նրբիկ մշակումը։
«Համբարձում» պատկերում փոքրիկ էջին տեղավորված են 17 ֆիգուր, արտահայտիչ դեմքերով, էքսպրեսով։ Նրա լավագույն գործը 1302 թ.թվականի «Պատերազմի Ավետարան»-ն է։
[[Պատկեր:Սուրբ Աստվածածին.jpg|thumb|ձախից|280px|Արենի եկեղեցի։ Կառուցվել է 1321 թ.։ Ճարտարապետ՝ Մոմիկ։]]
Անսովոր փոքր չափերով ձեռագրում Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն։
Տող 67 ⟶ 80՝
== [[Սարգիս Պիծակ]]==
[[Պատկեր:Sargis Pitsak, self portrait, 1338.jpg|thumb|200px|Ինքնադիմանկար]]
Սարգիս Պիծակի մասին կցկտուր տեղեկություններ կան հոր՝ նշանավոր գրիչ և ծաղկող Գրիգորի մի քանի ձեռագրերում։ Հայտնի է, որ Սարգիսն աշակերտել է հորը, աշխատել Ակներում, Սսում, Սկևռայում, Կոպիտառի վանքում, Փոս անապատում և գրչության այլ կենտրոններում։ «Բժշկության Ավետարանը» ընդօրինակել և ծաղկել է 1353 թ-ինթվականին, վերջին գործը՝ Շարակնոցը՝ 1365–731365-73 թթ-ին։թվականներին։
 
XIV14-րդ դարի 1-ինառաջին քառորդում նրա անունը հայտնի էր ոչ միայն Կիլիկիայում, այլև բուն Հայաստանում։ Պահպանվել է շուրջ 40 ձեռագիր (հավանաբար ունեցել է օգնող աշակերտներ), որտեղ Սարգիսը պատկերել է ժամանակակիցներին (Լևոն Դ թագավոր, Հակոբ Տարսոնացի կաթողիկոս, Մարիուն թագուհի, իշխաններ, վաճառականներ և ուրիշներ), նաև մի քանի ինքնանկար։
 
Ձեռագրերի էջերը զարդարել է շքեղ գլխազարդերով, անվանաթերթ-կիսախորաններով, բույսերի, թռչունների, տաճարների և այլ պատկերներով հարուստ լուսանցազարդերով։ Մանրանկարներում օգտագործել է կարմիր, կապույտ, կանաչ, շագանակագույն, մանուշակագույն և այլ երանգներ, ինչպես նաև ոսկի։
Տող 75 ⟶ 88՝
Հռչակված են նրա ծաղկած «Արքունական Ավետարանը» (1336 թ.), որը հետագայում տեղափոխվել է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի և դարձել պաշտամունքի առարկա, իսկ «Բժշկության Ավետարանին» վերագրվել է հրաշագործ ուժ։
 
Սարգսի շքեղ պատկերազարդած քառավետարանների 10 խորաններն ընդգրկում են Եվսեբիոսի թուղթը Կարպիանոսին և համաձայնության 10 կանոնները։ Ավետարանում յուրաքանչյուր ավետարանչի դիմանկարից առաջ 1-ական էջով տրված են տերունական նկարներ և հանդիպակաց տիտղոսաթերթը։ Որոշ Ավետարաններ ձևավորել է գրաֆիկայի միջոցներով։ Մյուս ձեռագրերը (Անտիոքի օրինագիրք, Սաղմոսարան, Մանրուսում, Հայսմավուրք և այլն) նկարազարդված են ուղղանկյուն գլխազարդերով և լուսանցազարդերով։ 1320 թ-ինթվականին Սարգիսը լրացրել և ավարտել է Կիլիկիայի արքայական ընտիր ձեռագրերից «Ութ մանրանկարիչների Ավետարանի» պատկերազարդումը. ծաղկել է 13 մանրանկար, Քրիստոսի առակների մեծ մասը։ 1338 թ-ինթվականին նկարազարդել է ձեռագիր Աստվածաշունչը։
 
Սարգիսը նաև հմուտ գրիչ է. նրա գիրն ու մանրանկարները գեղեցիկ ամբողջություն են և ձեռագիր գրքի բարձր ու ինքնատիպ արվեստի նմուշներ։ Ամբողջ էջով արված տերունական և ավետարանիչների նկարներում, գլխազարդերում հիմնականում գործածել է ծիածանի գույները՝ իբրև «աստվածային լույսի» խորհրդանիշ։ Սարգիս Պիծակի արվեստում երկրաչափականացված ոճը փոխարինվել է նրբագեղ արքունական մանրանկարչությամբ, որն սկզբնավորվել է XIII դարում և գերիշխել Կիլիկիայում XIV դարի սկզբին։ Միաժամանակ դիմելով մինչկիլիկյան գունագեղությամբ ու համաչափ հարթապատկերային ձևերով աչքի ընկնող ժողովրդական գրքարվեստին՝ նա ստեղծել է ինքնատիպ ոճ։ Սարգիս Պիծակի ձևավորման տարրերը տիպականացվել են և հետագայում դարձել հայկական առաջին տպագիր գրքերի տառերի հիմքը։ Նրա ոճը մոտ է Մեծ Հայքի և Կապադովկիայի դպրոցների արվեստներին, գործերին բնորոշ են պարզ կերպավորումները։ Սարգիս Պիծակի գործերից պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում, Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի և Երևանի մատենադարաններում, այլ խոշոր ձեռագրատներում ու թանգարաններում (Փարիզ, Վենետիկ, Դուբլին, Ստամբուլ, Թեհրան, Հալեպ և այլն)։
 
{{Հայկական մանրանկարչություն}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայկական մանրանկարչություն]]
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի կերպարվեստ]]