«Նատյուրմորտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
== Նատյուրմորտը տարբեր երկրներում ==
 
* Նատյուրմորտի պատմությունը, որպես հաստոցային գեղանկարչության ժանր և նրա խաբկանք (trompe-l'oeil) տիպը սկզբնավորվել է [[իտալիա|իտալա]]ցի գեղանկարիչ [[Յակոպո դե Բարաբարի]]ի «Նատյուրմորտ» աշխատանքով([[1504]] թ.), սակայն նատյուրմորտի ժանրը մեծ տարածում է գտել միա՛նմիա՛յն 16- րդ դարի երկրորդ կեսից և 17- րդ դարի սկզբից նիդեռլանդացի [[Պիտեր Արտսեն]]ի և նրա հետևորդների նկարներում։ Մեծ տեղ է հատկացված ուտեստներով, կահ-կարասիով ծանրաբեռնված խոհանոցների և կրպակների պատկերներին։ Նատյուրմորտը ծաղկում է ապրում իտալիայում, նրա կազմավորմանը մըծապես նպաստել է [[Կարավաջիո]]յի նորարական բարեփոխումները, որոնք նկարիչների ուշադրությունը սևեռել են հասարակ «ցածր» մոտիվների վրա։ Իտալական նատյուրմորտը աչքի է ընկնում հորինվածքի բազմազանությամբ, վառ և հագեցած գույներով։
* [[Կառավաջիո]]յի ազդեցությունը նկատելի է նաև [[իսպանիա|իսպանա]]կան նատյուրմորտներում, սակայն դրանք առանձնանում են վսեմ խստությամբ և նշանակալիությամբ։ Հոլանդական նատյուրմորտը առաջացել է 17- րդ դարում միավորելով նախաճաշ, անուշեղեն, ձկներ, ծաղիկներ և մրգեր, խփված որս, այլաբանական՝ ունայնություն ունայնության (vanitas) նատյուրմորտի տիպերը։
* Ֆլամանդական նատյուրմորտը պատկերում է շուկաներ, կրպակներ, ծաղիկներ և մրգեր։ Աչքի է ընկնում հորինվածքի հզոր թափով, պտղաբերության . առատության հզոր գովերգ է։