«Թովմա Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
'''Թովմա Արծրունի''', IX-X դդ. հայ պատմիչ, գրել է ''«Պատմություն Արծրունյաց տան»'' երկասիրությունը։ Ներկայացնում է Հայաստանի և Վասպուրական նահանգի պատմությունը [[Արծրունիներ]]ի նախարարական տան պատմության պրիսմակի տակ։ Երկը արժեքավոր աղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների պատմության համար։ Հեղինակը սկսում է վաղ ժամանակներից՝ հասցնելով շարադրանքը մինչև մ.թ. 9-րդ դարի վերջ։ Նրանից հետո երկը շարունակում են մի քանի անանուն հեղինակներ, որոնք հասցնում են շարադրանքը մինչև 1370-ական թվականները։
 
Թովմա Արծրունին ծանոթ է այլազան սկզբնաղբյուրների՝ թե գրավոր, թե բանավոր-ժողովրդական։ Նա հիշում է նաև օտար մատենագիրների՝ [[Արիստոնիկոս Քաղդեացի|Արիստոնիկոս Քաղդեացուն]], [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացուն]], [[Հուլիանոս Հալիկառնասցի|Հուլիանոս Հալիկառնասցուն]], [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացուն]], [[Հովսեփոս Ֆլավիոս]]ին, [[Հերոդոտոս]]ին և ուրիշներին, օգտվել է [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուց]], [[Ագաթանգեղոս]]ից, [[Աբրահամ Խոստովանող]]ից, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցուց]], [[Մամբրէ Վերծանող|Մամբրե Վերծանող]]ից, [[Թեոդորոս Քերթող]]ից, [[Կորյուն]]ից, [[Եղիշե]]ից և ուրիշներից։
 
«Արծրունյաց տան պատմություն»-ը բաղկացած է չորս մասերից։ Առաջին դպրությունն սկսվում է հին ժամանակներից և հասցվում մինչև V-րդ դարի կեսերը։ Երկրորդ դպրությունը սկսվում է [[Վարդանանց պատերազմ]]ի նկարագրությամբ և հասցվում է մինչև 851-852 թթ. Արաբական խալիֆայության դեմ հայերի ապստամբության նկարագրությունը։ Թովմա Արծրունու երկասիրության կարևորագույն բաժինն է երրորդ դպրությունը, որը անգնահատելի նշանակություն ունի 9-րդ դարի երկրորդ կեսի Հայոց պատմության լուսաբանման համար։ Թովմա Արծրունու երկը հանկարծակի ընդհատվում է երրորդ մասի ԻԹ (29)-րդ գլխի վրա, որը մեզ է հասել անավարտ տեսքով։ Այն շարունակել է ոմն Անանուն պատմիչը, բայց Անանունի երկի վերնագիրը, սկիզբն ու վերջը նույնպես պակասում են։