«Հերման Հեսսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
 
== Ստեղծագործություններ ==
Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են։ Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է ուժեղ ազդեցություն գերմանական այնպիսի դասականների, ինչպիսիք են [[Գյոթե]]ն, [[Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր|Շիլլեր]]ը , Նովալիսը։[[Նովալիս]]ը։ [[1927]] թվականին [[Հյուգո Բալլ]]ը Հեսսեին ռոմանտիզմի վերջին ասպետ է անվանել։<ref>А. Г. Березина. Герман Гессе. — Л., 1976. — С. 21</ref> Գրականության այդ ուղղության թեմաններն ու կերպարները ուղեկցում են ողջ ստեղծագործական ընթացքին. հերոս՝ հակադրված շրջակա միջավայրին, փախուստ հասարակությունից, և ես-ի փնտրտուքներ։<ref>Volker Michels ; Über Hermann Hesse</ref>
 
Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը—Տոմաս Մանն, Յակոբ հայրը—Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմանականում իր սեփական բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման—Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարևոր դրվագները արտացոլել է իր գրվածքներում։<ref>Freedman(1978)</ref>