«Լյուդվիգ Բյոռնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կառլ Լյուդվիգ Բյոռնե''' (գերմաներեն`Karl Ludwig Börne, ծնված որպես`Լուբ Բարոխ(Loeb Baruch) մայիսի 6, 1786, Ֆրանկֆո...»:
(Տարբերություն չկա)

19:01, 12 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Կառլ Լյուդվիգ Բյոռնե (գերմաներեն`Karl Ludwig Börne, ծնված որպես`Լուբ Բարոխ(Loeb Baruch) մայիսի 6, 1786, Ֆրանկֆուրտ- փետրվարի 12, 1837, Փարիզ) գերմանա-հրեա երգիծաբան, քաղաքական գրող, ով Երիտասարդ Գերմանիա շարժման մեջ մեծ կարևորություն է ունեցել:

Կենսագրություն

Բյոռնեն ծնվել է 1786թ. մայիսի 6-ին, Ֆրանկֆուրտ քաղաքում` հրեական ընտանիքում: Նրա հայրը բանկիր Յակոբ Բարոխն էր(Jakob Baruch): Իսկ Բյոռնեի պապը նախարարական բյուրոկրատ էր:

Կրթությունը

Բյոռնեն և նրա եղբայրները մասնավոր կրթություն են ստացել Յակով Սաքսի մոտ, իսկ ավելի ուշ` ռեկտոր Մոշի մոտ: 14 տարեկանում Լյուդվիգը սովորել է բժշկություն պրոֆեսոր Հետզելի մոտ` Ջիեսսենում: Մեկ տարի անց նա սկսել է սովորել Բեռլինում`ֆիզիկոս Մարկուս Հերցի մոտ և ապրել է նրա տանը: Հետագայում Լյուդվիգը սովորել է Հելի և Հայդլբերգ համալսարաններում:

Ստեղծագործական կարիերան

Ֆրանկֆուրտ վերադառնալուց հետո` Բյոռնեն աշխատում է իշխան Կառլ վոն Դալբերգի իշխանության ներքո, որպես` ոատիկանական ակտուար (1811թ.): 1814թ. նա ստիպված էր դուրս գալ իր պաշտոնից` ազգային պատկանելության պատճառով: Զայրացած հրեաների նկատմամբ հալածանքներից` Բյոռնեն դառնում է լրագրող և սկսում է աշխատել գերմանական ազատական Staatsristretto և Die Zeitschwingen թերթերում:

Կյանքի հետագա տարիները

1818թ. նա դարձավ Լյութերականության հետևորդ և հենց այս տարներին իր անունը փոխեց և դարձրեց Լյուդվիգ Բյոռնե: 1818-1821թթ. աշխատել է Die Wage ամսագրում: Այնտեղ նա հանդես է եկել հեգնական և կատակերգական հոդվածներով: 1830թ. հուլիսյան հեղափոխությունից հետո նա շտապում է Փարիզ` հուսալով, որ այնտեղ նրան ազատ և անհոգ կյանք է սպասում: Չնայած նրան, որ նա մի-փոքր հիասթափված էր, Բյոռնեն այլևս դրականորեն չէր վերաբերվում Գերմանիայի քաղաքական վիճակին: Այս թեմայով նա բազում երգիծական նամակներ է գրել և հետագայում նաև հրատարակել: Briefe aus Paris-ը Բյոռնեի կարևորագույն հրապարակումն է, և դրա ստեղծումը Լյուդվիգ Բյոռնեին դարձրեց որպես Գերմանիայի առաջատար մտածող: Լյուդվիգ Բյոռնեն մահացել է 1837 թվականին, Փարիզում:

Ծանոթագրություններ

[1][2][3][4][5][6][7][8]

  1. Singer, Isadore; Cohen, Max. "Karl Börne". The Jewish Encyclopedia Online
  2. Henn, Marianne; Pausch, Holger (2003). Body Dialectics in the Age of Goethe. Rodopi. p. 67. ISBN 978-90-420-1076-5.
  3. Loesser, Arthur (2011). Men, Women and Pianos: A Social History. Dover Publications. p. 354. ISBN 978-0-486-26543-8
  4. Mendes-Flohr, Paul R; Reinharz, Jehuda (1995). The Jew in the Modern World: A Documentary History. Oxford University Press, USA. pp. 259, 260. ISBN 978-0-19-507453-6.
  5. Daum, Andreas; Mauch, Christof (2005). Berlin - Washington, 1800-2000: Capital Cities, Cultural Representation, and National Identities. Cambridge University Press. p. 51. ISBN 978-0-521-84117-7.
  6. German Classics of the Nineteenth and Twentieth Centuries
  7. Ludwig Börne, quoted in Sharon Klayman Farber, Hungry for Ecstasy: Trauma, the Brain, and the Influence of the Sixties (Jason Aronson, 2013), p. 281. She references Ernest Jones' The Life and Work of Sigmund Freud as a source, among others.
  8. Jump up ^ Körner, Gustav Philipp; McCormick, Thomas Joseph (2010) [1909]. Memoirs of Gustave Koerner, 1809-1896. Nabu Press. p. 247. ISBN 1-147-69792-2.