«Մարիաննա Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
1948 թվականին ավարտել է [[Երևանի կոնսերվատորիա]]յի դաշնամուրի բաժինը, 1953 թվականին՝ մեներգեցողության բաժինը։ 1948 թվականից եղել է Երևանի կոնսերվատորիայի կոնցերտմայստեր, 1952-1959 թվականներին՝ [[Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն|Երևանի օպերայի և բալետի թատրոն]]ի մենակատար։ 1963 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1985 թվականից՝ [[պրոֆեսոր]]:
 
Կատարել է [[Արամ Խաչատրյան]]ի դաշնամուրային կոնցերտը, Անուշի՝ [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Արմեն Տիգրանյանի]]ի «[[Անուշ (օպերա)|Անուշ]]», Ռոզինայի՝ [[Ռոսսինի]]ի «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչ]]» դերերգերը։
 
Մարիաննա Հարությունյանի սաններից են [[Մելանյա Աբովյան]]ը, Անահիտ Ներսիսյանը, [[Արմեն ԲուդաղյանըԲուդաղյան]]ը, [[Օլգա Գաբայան]]ը, Լիլյա Օվչյանը, Ջուլիետ Գալստյանը, Սուրեն Շահիջանյանը, Նարինե Օջախյանը, Է. Չախոյանը, Դ. Վարժապետյանը, [[Արաքս Մանսուրյան]]ը, Հ. Սիմոնյանը։
 
Ելույթներ է ունեցել [[Զարուհի Դոլուխանյան]]ի, Մակվալա Կասրաշվիլու ([[Ռուսաստան]]), Մանուկ Բարիկյանի ([[Անգլիա]]), Տիգրան Ժամկոչյանի ([[Իտալիա]]), Ժանետ Գույումջյանի ([[Եգիպտոս]]), [[Լիլի Չուգասզյան]]ի ([[ԱՄՆ]]), Դավիթ Վարժապետյանի ([[Կանադա]]) հետ, ստեղծագործական կապերի մեջ է եղել [[Լուսինե Զաքարյան]]ի, [[Ռուբեն Ահարոնյան]]ի, [[Մեդեա Աբրահամյան]]ի, [[Զոյա Պետրոսյան]]ի, [[Գոհար Գալաչյան]]ի, [[Օլգա ԳաբայանիԳաբայան]]ի, [[Վահան Միրաքյան (երգիչ)|Վահան Միրաքյան]]ի հետ<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>:
 
Հյուրախաղերով շրջագայել է [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում, [[Արգենտինա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Եգիպտոս]]ում, [[Իրաք]]ում և այլ երկրներում։