«Տրիստան և Իզոլդա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
[[Ռիխարդ Վագներ|Վագները]] շատ էր սիրում «Տրիստան և Իզոլդա»-ն և այն համարում էր իր լավագույն ստեղծագործությունը: Օպերայի ստեղծումն առնչվում է կոմպոզիտորի կյանքի ամենառոմանտիկ դրվագներից մեկին՝ նրա զգացմունքներին իր ընկերոջ և հովանավորի կնոջ՝ Մաթիլդա Վեզենդոնկի հանդեպ, ով, չնայած Վագների հանդեպ տածած փոխադարձ ուժգին սիրուն, կարողացավ զսպել իր զգացմունքները՝ հանուն իր ամուսնական և ընտանեկան հավատարմության: Վագները «Տրիստան և Իզոլդա» օպերան անվանում էր ուժգին, բայց անպատասխան սիրո հուշարձան: Լեգենդի սյուժեն համընկնումն իր կյանքի այդ դրվագին կոմպոզիտորին թույլ տվեց յուրովի մեկնաբանել այս գրական ստեղծագործությունը:
Տրիստանի և Իզոլդայի լեգենդին Վագները ծանոթացել է 1840-ական թվականներին, իսկ օպերայի ստեղծման գաղափարը ծագեց 1854 թվականի աշնանը և ամբողջությամբ զբղեցրեց կոմպոզիտորի միտքը 1857 թվականի օգոստոսից՝ ստիպելով ընդհատել «[[Նիբելունգի մատանին]]» քառագրության ստեղծման աշխատանքները: Տեքստը գրվեց ստեղծագործական մեկ պոռթկումով, երեք շաբաթում, իսկ արդեն հոկտեմբերից սկսեց աշխատել երաժշտության վրա: Այժմ արդեն աշխատանքն ընթանում էր խոշոր ընդմիջումներով, և օպերան ավարտվեց 1859 թվականին: Պրեմիերան կայացավ 1865 թվականի հունիսի 10-ին՝ [[Մյունխեն]]ում:
 
==Սյուժեն==
[[Պատկեր:Tristan and Isolda, Edmund Blair Leighton.jpg|thumb|mini|250px|ձախից|Տրիստանը և Իզոլդան՝ ըստ գեղանկարիչ Էդմունդ Բլեյեր Լեյթոնի:]]
Երկար ժամանակից ի վեր Կորնուելսի թագավոր Մարկը տարեկան տուրք էր տալիս Իռլանդիային: Բայց եկավ մի օր, երբ իռլանդացիները տուրքի փոխարեն ստացան իրենց լավագույն ռազմիկի՝ Մորոլդի գլուխը, որին մենամարտում սպանել էր Մարկ թագավորի ազգական Տրիստանը (ի դեպ, այս անունը կազմված է ֆրանսերեն triste բառից, որ նշանակում է տխուր): Սպանվածի հարսնացուն՝ Իզոլդան, երդվում է հավերժ ատել մենամարտի հաղթողին:
Մի անգամ ծովն Իռլանդիայի ափ է նետում մի մակույկ, որի մեջ մահացու վիրավորված մի ռազմիկ կար, և Իզոլդան, որ մորից սովորել էր բժշկության արվեստը, սկսում է նրան բուժել կախարդական բույսերով: Բուժվելով, ասպետը ներկայացավ որպես Տանտրիս, սակայն նրա սուրը բացեց գաղտնիքը. դրա վրա կոտրված մի հատված կար, որի չափը և ձևը լիովին համապատասխանում էին ավելի վաղ Մորոլդի գլխում հայտնաբերված բեկորին: Իզոլդան սուրը դնում է թշնամու գլխին, սակայն վիրավորի աղերսող հայացքը կանգնեցնում է նրան: Հանկարծ Իզոլդան զգում է, որ համակվել է Տրիստանի հանդեպ սիրով: Լիովին ապաքինվելով, Տրիստանը հեռանում է Իռլանդիայից, բայց շուտով նա վերադառնում է մի շքեղ նավով՝ Իզոլդային տանելու կնության՝ Մարկ թագավորին, որպեսզի վերջ դրվի երկու պետությունների միջև թշնամությանը: Ենթարկվելով ծնողների կամքին, Իզոլդան համաձայնում է, և ահա, նրանք լողում են դեպի Կորնուելս: Իզոլդան, վիրավորվելով Տրիստանի սառը վերաբերմունքից, սկսում է նրան ծաղրել: Բայց, չկարողանալով երիտասարդին հանել հոգեկան հավասարակշռությունից, որոշում է մեռնել նրա հետ միասին. նա առաջարկում է Տրիստանին՝ միասին խմել մահվան գավաթից: Սակայն հավատարիմ Բրանհենան, ցանկանալով փրկել իր տիրուհուն, մահվան ըմպելիքի փոխարեն գավաթի մեջ լցնում է սիրո ըմպելիքը: Տրիստանն ու Իզոլդան խմում են միևնույն գավաթից, և անհաղթահարելի ու խելակորույս սերը համակում է երկուսին էլ: Շուտով, նավաստիների զվարթ կանչերի ուղեկցությամբ, նավը խարիսխ է նետում Կորնուելսի ափին, որտեղ Մարկ թագավորը վաղուց սպասում էր իր հարսնացուին:
Գիշերվա քողի տակ, Իզոլդայի պալատի առջև փռված այգում գաղտնորեն հանդիպում են սիրահարները: Մի օր էլ Տրիստանն ուշանում է որսի պատճառով. մոտակայքում հնչում են արքայական շքախմբի շեփորները, և Բրանհենան հապաղում է տալ պայմանական նշանը, այսինքն՝ հանգցնել ջահը: Նա Իզոլդային զգուշացնում է, որ Մելոտը հետևում է իրենց, բայց Իզոլդան կասկածներ չունի. նրա աչքում Մելոտը Տրիստանի հավատարիմ ընկերն է: Եվ այլևս չկարողանալով համբերել, Իզոլդան ինքն է հանգցնում ջահը: Հայտնվում է Տրիստանը, և գիշերվա խավարում հնչում է սիրահարների սիրո կրքոտ խոստովանությունը: Նրանք փառաբանում են մութն ու մահը, որտեղ չկան ցերեկն իշխող սուտն ու խաբեությունը: Միայն գիշերն է վերջ բերում իրենց առանձնությանը և միայն մահը կարող է իրենց միացնել հավերժորեն: Հանկարծ հայտնվում են Մարկ թագավորը և պալատականները: Նրանց դեպի այդտեղ էր առաջնորդել Մելոտը, որ վաղուց տառապում էր Իզոլդայի հանդեպ սիրուց: Արքան ցնցված է Տրիստանի դավաճանությունից, որին սիրում էր որդու պես: Բայց վրեժխնդրության զգացումը խորթ է իրեն: Տրիստանը քնքշորեն հրաժեշտ է տալիս Իզոլդային: Նա աղջկան կանչում է իր հետ դեպի մահվան հեռավոր ու չքնաղ երկիրը: Զայրացած Մելոտը դուրս է քաշում սուրը, և ծանր վիրավորված Տրիստանն ընկնում է իր ծառա Կուրվենալի ձեռքերի վրա: