«Լիլիա Բրիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 173.
 
== Երկրորդ ամուսնություն․ Վիտալի Պրիմակով ==
[[Պատկեր:Primakov001Primakov Vitaly Markovich (1925).jpg|thumb|200px|[[Վիտալի Պրիմակով]]]]
Լիլիա Բրիկի և զորապետ [[Վիտալի Պրիմակով]]ի ծանոթության վերաբերյալ տարբեր պատմություններ կան։ Դրանցից մեկը պատմել է Վասիլի Քաթանյանի որդին՝ Վասիլի Վասիլևիչը․ ըստ նրա տվյալների՝ Բրիկն առաջին անգամ հանդիպել է Պրիմակովին 1920-ական թվականների սկզբին պոետական երեկոյի ժամանակ։ Մայակովսկու մահվան մասին Վիտալին իմացել է [[Տոկիո]]յում և վերադառնալով [[Մոսկվա]]՝ սկսել է այցելել Լիլիայի տուն{{sfn|Валюжевич|2015|с=46}}։ Ըստ մեկ այլ լեգենդի, որը ներկայացված է հրապարակախոս [[Արկադի Վակսբերգ]]ի «Լիլիա Բրիկ։ Կյանք և ճակատագիր» գրքում, նրանց հարաբերությունները սկսվել են 1930 թվականին մի թատրոնի մոտ, երբ Լիլիան, զգալով հարգարժան զինվորականի՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրությունը, «կարծես թե ուղիղ ասաց․ «Ավելի լավ է ծանոթանալ անկողնում»{{sfn|Валюжевич|2015|с=46—47}}{{sfn|Ваксберг/2|1999|с=276}}։ 1930 թվականի աշնանը Պրիմակովն արդեն ապրում էր Բրիկների հետ Գենդրիկովի նրբանցքում{{sfn|Валюжевич|2015|с=47}}։