«Մատիաս Կլաուդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մատիաս Կլաուդիոս''' (1740թ. օգոստոսի 15 – 1815թ. հունվարի 21) գերմանացի բանաստեղծ և լրագրող՝ հայտնի Ասմ...»:
(Տարբերություն չկա)

12:50, 11 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Մատիաս Կլաուդիոս (1740թ. օգոստոսի 15 – 1815թ. հունվարի 21) գերմանացի բանաստեղծ և լրագրող՝ հայտնի Ասմուս գրական կեղծանվամբ:

Կենսագրություն

Կլաուդիոսը ծնվել է Գերմանիայի Ռենֆելդ քաղաքում: Սովորել է Ջենայում: Կյանքի մեծ մասն անցկացրել է Ուանդսբեկ քաղաքում, որտեղ էլ վաստակել է իր գրական համբավը՝ աշխատելով Der Wandsbecker Bote ամսագրում՝ որպես խմբագիր: Ամսագրում նա հրատարակում էր իր արձակ շարադրանքները և բանաստեղծությունները: Կլաուդիոսի աշխատանքները գրված էին պարզ և գրական գերմաներենով: Նրա ստեղծագործությունները միմյանցից տարբերվում էին գրելաոճով. մի մասը կատակերգություններ էին, մյուսները՝ ողբերգական և թախծալի երկեր: Կյանքի հետագա տարիներին Կլաուդիոսը, գուցե Կլոպշտոքի հետ շփվելու արդյունքում, դարձավ ծայրահեղ պիետիստիկ, և նրա ծանր բնավորությունը սկսեց բացահայտ երևալ: 1814թ. նա տեղափոխվեց Համբուրգ՝ իր փեսայի՝ Ֆրիդրիխ Քրիստոֆ Պերթեսի մոտ, որտեղ էլ մահացավ 1815թ. հունվարի 21-ին:

Աշխատություններ

Մատիաս Կլաուդիոսի պոեմը շատ հայտնի է, և Ֆրանց Շուբերտն այն օգտագործել է իր հեղինակավոր երգի համար, որը 1824թ. դարձավ համանուն քառյակը: Կլաուդիոսի ժողովածուները լույս են տեսել Ասմուս խորագրի տակ: Նրա կենսագրությունը գրվել է Վիլհելմ Հերբստի կողմից:

Բանաստեղծություններ

  • "Abendlied " (Երեկոյան երգ)
  • "Christiane"
  • "Die Liebe" (Սեր)
  • "Der Tod" (Մահ)
  • "Täglich zu singen" (Ամեն օր երգել)
  • "Kriegslied" (Երգ պատերազմի)
  • "Der Frühling. Am ersten Maimorgen" (Գարուն. Մայիսյան առաջին առավոտ)
  • "Der Tod und das Mädchen" (Մահը և ծեր կինը)