«Մելանիններ»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
[[Ֆիտոմելանին]]ը հանդիպում է բույսերի որոշ խմբերի մոտ, չնայած որ այն քիմիական կառուցվածքի տեսանկյունից նման չէ կենդանինների մոտ հանդիպող մելանիններին և հանդիսանում է պոլիվինիլային արոմատիկ սպիրտ:
 
== Կենսաբանական ֆունկցիանֆունկցիա ==
Մելանինները լայնորեն տարածված են բուսական և կենդանական հյուսվածքներում, ինչպես նաև [[նախակենդանիներ]]ի մոտ: Մելանինները որոշում են մազերի և մաշկի գույնը, օրինակ ձիերի մազի գույնը, թռչունների փետուրների, ձկների թեփուկների, միջատների կուտիկուլայի գույնը: Մելանինները կլանում են [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ը` պաշտպանելով մաշկի խորը շերտերի վնասումից:
[[Ալբինոս|Ալբինոսների]] մոտ մելանինների կոնցենտրացիան փոքր է, կարող է նաև բացակայել:
Փորձերի արդյունքում պարզվել է, որ կենդանիների օրգանիզմ ջրալույծ մելանինի երկարատև ներմուծման հետևանքով արգելակվում է էմոցիոնալ-ռեակտիվ դրսևորումների ի հայտ գալը և փորձարկվող առնետների մոտ իջնում է [[աֆեկտ]]ային ռեակցիաները: Բացի այդ, բացահայտված է, որ այդ պրեպարատը խոչընդոտում է խոցի առաջացումը, ստամոքսի լորձաթաղանթի արյունազեղումների թիվը պակասում է և արգելակում է կենդանու մարմնի զանգվածի իջեցմանը սթրեսային պայմաններում:Մելանինները իջեցնում են նաև [[ռադիոնուկլիդ]]ների կուտակմանը օրգանիզմում:
Մելանինը հանդիսանում է ամենաուժեղ [[հակաօքսիդանտ]]ներից:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}