«Զբոսաշրջությունը Եգիպտոսում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 82.
| [[Հարավարևելյան Ասիա]] || 4.6% || 4.7%
|}
[[Պատկեր:MohammedAl-ali-basha-mosqueAzhar (inside) 2006.jpg|մինի|[[Մուհամմադ Ալի փաշաԱլ-Ազհար]]յի մզկիթըմզկիթ-համալսարան]]
Եգիպտոսում անհանգստություն է առաջացնում արաբ զբոսաշրջիկների հոսքի նվազումը, ովքեր դեռևս ոչ վաղ անցյալում դիտարկում էին Եգիպտոսը որպես հանգստի և բուժման լավագույն վայր։ Եգիպտոս ժամանող արաբ զբոսաշրջիկների քանակը զբոսաշրջիկների ընդհանուր հոսքում 48.9%-ից 1990-91 թվականներին իջավ 18.1%-ի 2000թվականին, իսկ նրանց զբոսաշրջական գիշերներինը՝ 56.2%-ից 17%-ի։ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի տվյալներով 1999 թվականին աշխարհի հետևյալ տասը երկրներին էր բաժին ընկնում Եգիպտոսում զբոսաշրջային գիշերների 72.9%-ը։ Դրանք էին՝ [[Իտալիա]]ն (17.4%), [[Գերմանիա]]ն (14.9%), [[Ֆրանսիա]]ն (8.2%), [[Միացյալ Թագավորություն]]ը (6.0%), [[Սաուդյան Արաբիա]] (5.9%) Բենելյուքս՝ [[Բելգիա]], [[Նիդերլանդներ]], [[Լյուքսեմբուրգ]] (5.5%), [[Իսրայել]] (5.3%), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] (4.2%), [[Ռուսաստանի Դաշնություն]] (3.1%), [[Իսպանիա]] (2.4%)։ Այսինքն՝ արաբական երկրներից միայն Սաուդյան Արաբիան է հայտնվել տասնյակում։
 
Եգիպտոսի շրջանները տարբերվում են իրենց զբաղվածության տեսանկյունից. Հարավային [[Սինայի թերակղզի|Սինա]]յում ([[Շարմ էլ Շեյխ]]) այն հասնում է 81%-ի, մայրաքաղաք [[Կահիրե]]ում՝ 76%-ի, [[Գիզա]]յում՝ 71%-ի, [[Կարմիր ծով]]ի ափին ([[Հուրգադա]]) 63%, [[Ալեքսանդրիա]]յում՝ 61%-ի, [[Լուքսոր]]ում՝ 49%-ի և [[Ասուան]]ում՝ 46%-ի։ Երկրի հարավային շրջանում՝ Վերին Եգիպտոսում հյուրանոցների զբաղվածության ցածր մակարդակը պայմանավորված է զբոսաշրջական ենթակառուցվածքի թույլ զարգացվածությամբ։

Տեսարժան վայրերից են Նեղոսի ձախ ափին գտնվող Թագավորնեիր հովիտը, Լուքսոր քաղաքի դիմաց Փարավոնների և հին եգիպտոսի այլ ականավոր գործիչների բազմաթիվ դամբարաններով, Սինայի թերակղզում Վադի-Արաբին կամ «դինոզավրների հովիտը» Էլ-Ֆայում օազիսում։ Զբոսաշրջության դերը Եգիպտոսի տնտեսության մեջ համեմատած տնտեսական գործունեության մյուս ճյուղերի անընդհատ աճում է ոչ միայն, բացարձակորեն, այլև հարաբերականորեն. 1990-91 թվականներին այն 12% էր, իսկ 1999-2000 թվականներին՝ 37.7%։
[[Պատկեր:AlMohammed-Azhar (inside) 2006ali-basha-mosque.jpg|մինի|[[Ալ-ԱզհարՄուհամմադ Ալի փաշա]]յի մզկիթ-համալսարանմզկիթը]]
Զբոսաշրջիկներն այստեղ գալիս են նաև կրքոտ ժամանց անցկացնելու։ Ամեն տարի զբոսաշրջության թեժ շրջանում ծովածոցի տղամարդիկ վերակենդանացնում են մարմնավաճառության բիզնեսը քաղաքում։ Չնայած, որ դա պաշտոնապես անօրինական է, եգիպտական հեղինակությունները աչք են փակում դրա վրա քաղաքական հնարավոր սկանդալներից խուսափելու համար և այս եկամուտները տեղ չեն գտնում որևէ պետական վիճակագրության մեջ։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու յուրօրինակ ձևերից է [[Պարսից ծոց]]ի տղամարդկանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը, օրինակ՝ խանութի ցուցափեղկերում «Մենք չենք համագործակցում սաուդցիների հետ» ցուցանակները։
 
Չնայած 1990-ականնների բերած հաջողությունների 2000 թվականին նկատվեց Եգիպտոս եկող օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի և մնալու ժամկետի կրճատում։ Սա ամենից առաջ վերաբերվում է Եվրպայի երկրների զբոսաշրջիկներին, որտեղ դիտվում էր տեղական արժույթների կուրսի անկում դոլարի համեմատ, ինչը բերել էր ծառայությունների գնի աճի։

Զբոսաշրջիկների հոսքի վրա բացասաբար ազդեց պաղեստինյան կոնֆլիկտի սրումը, իսկ 2001 թվականի նոյեմբերից սրան ավելացան Նյու-Յորքի և Վաշինգտոնի իրադարձությունների հետևանքները։ 2001-2002 թվականներին ֆինանսական տարվա ընթացքում զբոսաշրջությունից կորուստներից խուսափելու համար Եգիպտոսի կառավարությունը ձգտում էր հասնել օգնության դրսից։
 
== Տես նաև ==