«Զբոսաշրջությունը Եգիպտոսում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
| նկարագրություն2 = [[Եգիպտական բուրգեր]] և [[Սֆինքս]]
}}
'''Զբոսաշրջությունը Եգիպտոսում''' զբաղեցնում է [[Եգիպտոսի տնտեսություն|երկրի տնտեսության]] հիմնական ճյուղը։ 2010 թվականին այն եղել է իր գագաթնակետին՝ ապահովելով Եգիպտոսի աշխատուժի 12%-ը<ref>[http://af.reuters.com/article/investingNews/idAFJOE59J0PG20091020?sp=true "Egypt tourism numbers to fall less than feared"], Reuters Africa, October 21, 2009</ref>։ [[Եգիպտոս]]ն ընդունել են մոտ 14.7 միլիոն զբոսաշրջիկների, ունենալով $12.5 միլիարդի եկամուտ <ref name="Ragab2014" />։ Դա երկրի ՀՆԱ-ի 11%-ից ավելին է, արտաքին կապիտալի դրամաշրջանառության 14.4%-ը <ref name="reuters2014">Matt Smith (11 September 2014). "[http://www.reuters.com/article/egypt-tourism-idUSL5N0RC3CF20140911 Egypt tourist numbers to rise 5-10 pct in 2014 - minister]". Reuters. Retrieved 9 October 2014.</ref
 
Զբոսաշրջության բիզնեսի աճը Եգիպտոսում պայմանավորված է նրա՝ զարգացող երկիր լինելու հանգամանքի հետ։ Եգիպտոսն ունի նպաստավոր պայմաններ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Հնագույն քաղաքակրթության և մշակութային պատմական հուշարձանների թվով Եգիպտոսը երրորդն է՝ աշխարհի երկրների ցանկում։ Դրանց թվին են պատկանում ինչպես հին եգիպտական (փարավոնական), [[Հռոմեական կայսրություն|հին հռոմեական]] ու [[Հելլենիստական մշակույթ|հին հունական]] հուշարձանները, ինչպես նաև կրոնական տեսարժան վայրերը՝ կապված [[իսլամ]]ական, [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] և [[Հուդայականություն|հուդայական]] կրոնների հետ։ Պատմագիտական օբյեկտների դիտումն ու հետազոտումը Եգիպտոսում զբոսաշրջիկների մնալու ժամանակի ընդամենը 18-20%-ն են զբաղեցնում։ Նրանք իրենց ժամանցի հիմնական մասն անցկացնում են [[Միջերկրական ծով|Միջերկրական]] ու [[Կարմիր ծով|Կարմիր]] ծովերի ափերին տեղակայված առողջարաններում ու հյուրանոցներում, կատարում դեպի անապատ ճամփորդություններ, մասնակցում սպորտային և առողջարանային միջոցառումների։
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Hatshetsup-temple-1by7.jpg|մինի|[[Հատշեպսուտի տաճարը]] [[Լուքսոր]]ում]]
Դեռ [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին հաջորդող տարիներին Եգիպտոսը հայտնի զբողաշրջության կենտրոն էր։ 1951 թվականի դրությամբ զբոսաշրջիկների քանակը հասնում էր 100 000-ի։ 1975 թվականին Եգիպտոսը հեշտացրեց վիզային համակարգը, ինչը դրական նպաստեց տուրիզմի զարգացման համար։ Դա արվեց մասնավորապես [[Եվրոպա]]յի ու [[Հյուսիսային Ամերիկա]]յի երկրների համար։ Եգիպտոսում դեսպանատներ բացեցին [[Ավստրիա]]ն, [[Նիդերլանդներ]]ը, [[Դանիա]]ն և [[Ֆինլանդիա]]ն։ 1976 թվականին զբոսաշրջության զարգացումը դրվեց հնգամյա պլանի հիմքում, և պետության բյուջեի 12%-ն ուղղվեց հյուրանոցների և ենթակառուցվածքների (օդանավակայաններ, երկաթուղի, ավտոխճուղի) վրա։ 1979 թվականին Եգիպտոս են բերվում տուրիզմի մասնագետներ բազմաթիվ երկրներից, մասնավորապես՝ [[Թուրքիա]]յից։ 1981 թվականին Եգիպտոս էր այցելել արդեն 1.8 միլիոն, իսկ 2000 թվականին՝ 5.5 միլիոն զբոսաշրջիկ։
 
Տող 19 ⟶ 20՝
 
2010 թվականին Եգիպոս էր ժամանել 14.7 միլիոն այցելու<ref name=Ragab2014>{{cite conference|url=http://dtxtq4w60xqpw.cloudfront.net/sites/all/files/pdf/14th_meeting_egypt.pdf|format=pdf|title=Recent development of TSA in Egypt|date=January 14–15, 2014|conference=Fourteenth Meeting of the Committee of Statistics and Tourism Satellite Account (TSA)|author=Adla Ragab|accessdate=9 October 2014 }}</ref><ref name="Egypt - international tourism">{{cite web|title=Egypt – international tourism|url=http://www.indexmundi.com/facts/egypt/international-tourism|accessdate=11 October 2014}}</ref>։ Զբոսաշրջության եկամուտները նունպես մեծացան. դրանք հասել էին $12.5 միլիարդի<ref name=Ragab2014/>։ 2013 թվականին նրանց թիվը 9,5 միլիոն էր, ովքեր Եգիպտոսին կարողացել էին բերել $5.9 միլիարդ եկամուտ<ref name=Ragab2014/>։ Զբոսաշրջության անկումը պայմանավորված էր քաղաքական խառնաշփոթով ու [[Արաբական գարուն|արաբական գարնան]] հեղափոխություններով։
[[Պատկեր:Aswan, Aswan Governorate, Egypt - panoramio (10).jpg|մինի|[[Նեղոս]] գետը [[Ասուան]]ի մոտ]]
 
2011 թվականի [[Եգիպտական հեղափոխություն (2011)|եգիպտական հեղափոխության]] ընթացքում տեղի էին ունեցել հարձակումներ նաև օտարերկրյա լրագրողների վրա, մասնավորապես՝ բրիտանացի [[Նատաշա Սմիթ]]ի <ref>[http://www.dailymail.co.uk/news/article-2165744/British-journalist-Natasha-Smith-22-recalls-horrific-sexual-assault-Egypts-Tahrir-Square.html British Journalist Natasha Smith]</ref>, [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|ՀԱՀ]] քաղաքացի [[Լառա Լոգան]]ի, և այլոց։ Վայրագությունները տեղի են ունեցել մայրաքաղաք Կահիրեի Ազատության հրապարակում ({{lang-ar|ميدان التحرير}}՝ ''մեյդան ալ-թահրիր'')։ Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել նաև [[Զանգվածային անկարգություններ Եգիպտոսում (2012-13)|2012-13 թվականներին]]։ Եգիպտոսի նոր կառավարությունը հարկադրված էր մեծ ջանքեր գործադրել տնտեսության վերականգնման համար<ref>http://www.dailymail.co.uk/travel/travel_news/article-2738446/Egypt-hit-95-decline-tourism-revenue-western-travel-warnings-social-unrest-blame.html</ref>։
 
Տող 55 ⟶ 56՝
 
== Պայմաններ ==
[[Պատկեր:S10.08 Philae, image 9652.jpg|մինի|Թեբեի տաճար]]
Եգիպտոսը գտնվում է [[Աֆրիկա]] մայրցամաքի հյուսիս-արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է [[Լիբիա]]յին, հարավում՝ [[Սուդան]]ին։ [[Սինայի թերակղզի]]ն, որը գտնվում է [[Ասիա]] աշխարհամասում, նույնպես պատկանում է Եգիպտոսին։ Վերջինիս շնորհիվ այն սահմանակցում է [[Իսրայելի]]ն ու [[Պաղեստին]]ին։ Եգիպտոսի ամբողջ հյուսիսային սահմանը ձգվում է [[Միջերկրական ծով|Միջերկրական]], իսկ արևելյանը՝ [[Կարմիր ծով]]ի երկայնքով։ Դրանք կապվում են [[Սուեզի ջրանցք]]ով, որն ունի հսկայական նշանակություն միջազգային առևտրում։ Այս ամենը մեծ հնարավորություններ է ստեղծում ծովային հանգստի կազմակերպման համար։
 
Տող 62 ⟶ 64՝
 
== Վիճակագրություն ==
[[Պատկեր:Qaitbay 0005.JPG|մինի|Կահիրեի միջնաբերդ]]
Օտարերկրյա զբոսաշրջիկների տարեկան այցելությունը Եգիպտոս 1998-1999 թվականներին 1.97 միլիոնից աճեց 5.3 միլիոն մարդու։ Զբոսաշրջիկների մնալու ընդհանուր տևողությունը զբոսաշրջական գիշերներով նույնպես կրկնապատկվեց և այդ նույն ժամանակահատվածում 16.5 միլիոնից աճեց 34 միլիոնի։ Դրա շնորհիվ զբոսաշրջությունից եկող արժութային եկամուտը $ 900 միլիոնից հասավ $ 4,3 միլիարդ՝ մեծանալով գրեթե հինգ անգամ։
 
Տող 79 ⟶ 82՝
| [[Հարավարևելյան Ասիա]] || 4.6% || 4.7%
|}
[[Պատկեր:Mohammed-ali-basha-mosque.jpg|մինի|[[Մուհամմադ Ալի փաշա]]յի մզկիթը]]
 
Եգիպտոսում անհանգստություն է առաջացնում արաբ զբոսաշրջիկների հոսքի նվազումը, ովքեր դեռևս ոչ վաղ անցյալում դիտարկում էին Եգիպտոսը որպես հանգստի և բուժման լավագույն վայր։ Եգիպտոս ժամանող արաբ զբոսաշրջիկների քանակը զբոսաշրջիկների ընդհանուր հոսքում 48.9%-ից 1990-91 թվականներին իջավ 18.1%-ի 2000թվականին, իսկ նրանց զբոսաշրջական գիշերներինը՝ 56.2%-ից 17%-ի։ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի տվյալներով 1999 թվականին աշխարհի հետևյալ տասը երկրներին էր բաժին ընկնում Եգիպտոսում զբոսաշրջային գիշերների 72.9%-ը։ Դրանք էին՝ [[Իտալիա]]ն (17.4%), [[Գերմանիա]]ն (14.9%), [[Ֆրանսիա]]ն (8.2%), [[Միացյալ Թագավորություն]]ը (6.0%), [[Սաուդյան Արաբիա]] (5.9%) Բենելյուքս՝ [[Բելգիա]], [[Նիդերլանդներ]], [[Լյուքսեմբուրգ]] (5.5%), [[Իսրայել]] (5.3%), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] (4.2%), [[Ռուսաստանի Դաշնություն]] (3.1%), [[Իսպանիա]] (2.4%)։ Այսինքն՝ արաբական երկրներից միայն Սաուդյան Արաբիան է հայտնվել տասնյակում։
 
Եգիպտոսի շրջանները տարբերվում են իրենց զբաղվածության տեսանկյունից. Հարավային [[Սինայի թերակղզի|Սինա]]յում ([[Շարմ էլ Շեյխ]]) այն հասնում է 81%-ի, մայրաքաղաք [[Կահիրե]]ում՝ 76%-ի, [[Գիզա]]յում՝ 71%-ի, [[Կարմիր ծով]]ի ափին ([[Հուրգադա]]) 63%, [[Ալեքսանդրիա]]յում՝ 61%-ի, [[Լուքսոր]]ում՝ 49%-ի և [[Ասուան]]ում՝ 46%-ի։ Երկրի հարավային շրջանում՝ Վերին Եգիպտոսում հյուրանոցների զբաղվածության ցածր մակարդակը պայմանավորված է զբոսաշրջական ենթակառուցվածքի թույլ զարգացվածությամբ։ Տեսարժան վայրերից են Նեղոսի ձախ ափին գտնվող Թագավորնեիր հովիտը, Լուքսոր քաղաքի դիմաց Փարավոնների և հին եգիպտոսի այլ ականավոր գործիչների բազմաթիվ դամբարաններով, Սինայի թերակղզում Վադի-Արաբին կամ «դինոզավրների հովիտը» Էլ-Ֆայում օազիսում։ Զբոսաշրջության դերը Եգիպտոսի տնտեսության մեջ համեմատած տնտեսական գործունեության մյուս ճյուղերի անընդհատ աճում է ոչ միայն, բացարձակորեն, այլև հարաբերականորեն. 1990-91 թվականներին այն 12% էր, իսկ 1999-2000 թվականներին՝ 37.7%։
[[Պատկեր:Al-Azhar (inside) 2006.jpg|մինի|[[Ալ-Ազհար]] մզկիթ-համալսարան]]
Զբոսաշրջիկներն այստեղ գալիս են նաև կրքոտ ժամանց անցկացնելու։ Ամեն տարի զբոսաշրջության թեժ շրջանում ծովածոցի տղամարդիկ վերակենդանացնում են մարմնավաճառության բիզնեսը քաղաքում։ Չնայած, որ դա պաշտոնապես անօրինական է, եգիպտական հեղինակությունները աչք են փակում դրա վրա քաղաքական հնարավոր սկանդալներից խուսափելու համար և այս եկամուտները տեղ չեն գտնում որևէ պետական վիճակագրության մեջ։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու յուրօրինակ ձևերից է [[Պարսից ծոց]]ի տղամարդկանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը, օրինակ՝ խանութի ցուցափեղկերում «Մենք չենք համագործակցում սաուդցիների հետ» ցուցանակները։
 
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը գնահատում է զբոսաշրջությունից ստացված ուղղակի և անուղղակի եկամուտներ և նրանց սպասարկող ճյուղերը 11.3 % ՀՆԱ-ի մակարդակով։ Զբոսաշրջիկներն այստեղ գալիս են ոչ միայն զով օդը շնչելու և տեսարժան վայրերն այցելելու այլ նաև կրքոտ ժամանց անցկացնելու։ Ամեն տարի զբոսաշրջության թեժ շրջանում ծովածոցի տղամարդիկ վերակենդանացնում են մարմնավաճառության բիզնեսը քաղաքում։ Չնայած, որ դա պաշտոնապես անօրինական է, եգիպտական հեղինակությունները աչք են փակում դրա վրա քաղաքական հնարավոր սկանդալներից խուսափելու համար և այս եկամուտները տեղ չեն գտնում որևէ պետական վիճակագրության մեջ։ Բժիշկները խոսում են ՁԻԱՀ-ի դեպքերի քանակի աճի մասին։ Մարմնավաճառուհիներն էլ հնարավոր ռիսկի մասին գաղափար անգամ չունեն։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Եգիպտոսում Նեղոսի ափին զվարճանքներ փնտրող ծովածոցի տղամարդկանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունք է դրսևորվում, ինչպես օրինակ այն, որ խանութի ցուցափեղկերում գրված է <<Մենք չենք համագործակցում Սաուդյանների հետ>>։ Չնայած 901990-ականնների բերած հաջողությունների 2000 թ-ինթվականին նկատվեց Եգիպտոս եկող օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի և մնալու ժամկետի կրճատում։ Սա ամենից առաջ վերաբերվում է Եվրպայի երկրների զբոսաշրջիկներին, որտեղ դիտվում էր տեղական արժույթների կուրսի անկում դոլարի համեմատ, ինչը բերել էր ծառայությունների գնի աճի։ Զբոսաշրջիկների հոսքի վրա բացասաբար ազդեց պաղեստինյան կոնֆլիկտի սրումը, իսկ 2001 թ.-իթվականի նոյեմբերից սրան ավելացան Նյու-Յորքի և Վաշինգտոնի իրադարձությունների հետևանքները։ 2001-2002 թթ.թվականներին ֆինանսական տարվա ընթացքում զբոսաշրջությունից կորուստներից խուսափելու համար Եգիպտոսի կառավարությունը ձգտում էր հասնել օգնության դրսից։ Եգիպտոսում վերջին դեպքերի արդյունքում զբոսաշրջության եկամուտները այս տարի երկու անգամ կկրճատվեն։ Այս մասին հայտարարել է Միջազգային զբոսաշրջության եգիպտական պալատի ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ Կահիրեում հույս ունեն, որ զբոսաշրջիկները կվերադառնան Եգիպտոս մոտակա ժամանակներում։ Չնայած նշվում է, որ տեսարժան վայրերն ու պատմական հուշարձանները հանրության համար բացելու համար հարկավոր է զինվորական կառավարության թույլտվությունը, բայց հնությունների հարցերով նախարարը նշում է, որ շուտով կբացվեն Կահիրեն, Լուքսորը, Ասուանը և զբոսաշրջական այլ տարածքներ։
 
== Տես նաև ==
* [[Զբոսաշրջությունը Հունաստանում]]
 
{{Համայնապատկեր|Panorama abu simbel.jpg|1070px|<center>[[Աբու Սիմբել]]</center>}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
[[Կատեգորիա:Եգիպտոսի տնտեսություն]]
[[Կատեգորիա:Զբոսաշրջություն ըստ երկրի|ե]]