«Զբոսաշրջությունը Եգիպտոսում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Բազմապատիկ պատկերներ | գոտի = աջից | ուղղություն = vertical | վերնագիր = | լայնություն = 280 | պատկեր1 = Al...»:
 
Տող 19.
 
2010 թվականին Եգիպոս էր ժամանել 14.7 միլիոն այցելու<ref name=Ragab2014>{{cite conference|url=http://dtxtq4w60xqpw.cloudfront.net/sites/all/files/pdf/14th_meeting_egypt.pdf|format=pdf|title=Recent development of TSA in Egypt|date=January 14–15, 2014|conference=Fourteenth Meeting of the Committee of Statistics and Tourism Satellite Account (TSA)|author=Adla Ragab|accessdate=9 October 2014 }}</ref><ref name="Egypt - international tourism">{{cite web|title=Egypt – international tourism|url=http://www.indexmundi.com/facts/egypt/international-tourism|accessdate=11 October 2014}}</ref>։ Զբոսաշրջության եկամուտները նունպես մեծացան. դրանք հասել էին $12.5 միլիարդի<ref name=Ragab2014/>։ 2013 թվականին նրանց թիվը 9,5 միլիոն էր, ովքեր Եգիպտոսին կարողացել էին բերել $5.9 միլիարդ եկամուտ<ref name=Ragab2014/>։ Զբոսաշրջության անկումը պայմանավորված էր քաղաքական խառնաշփոթով ու [[Արաբական գարուն|արաբական գարնան]] հեղափոխություններով։
 
2011 թվականի [[Եգիպտական հեղափոխություն (2011)|եգիպտական հեղափոխության]] ընթացքում տեղի էին ունեցել հարձակումներ նաև օտարերկրյա լրագրողների վրա, մասնավորապես՝ բրիտանացի [[Նատաշա Սմիթ]]ի <ref>[http://www.dailymail.co.uk/news/article-2165744/British-journalist-Natasha-Smith-22-recalls-horrific-sexual-assault-Egypts-Tahrir-Square.html British Journalist Natasha Smith]</ref>, [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|ՀԱՀ]] քաղաքացի [[Լառա Լոգան]]ի, և այլոց։ Վայրագությունները տեղի են ունեցել մայրաքաղաք Կահիրեի Ազատության հրապարակում ({{lang-ar|ميدان التحرير}}՝ ''մեյդան ալ-թահրիր'')։ Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել նաև [[Զանգվածային անկարգություններ Եգիպտոսում (2012-13)|2012-13 թվականներին]]։ Եգիպտոսի նոր կառավարությունը հարկադրված էր մեծ ջանքեր գործադրել տնտեսության վերականգնման համար<ref>http://www.dailymail.co.uk/travel/travel_news/article-2738446/Egypt-hit-95-decline-tourism-revenue-western-travel-warnings-social-unrest-blame.html</ref>։
 
2011 թվականի Եգիպտական հեղափոխության ընթացքում այցելուների թիվը պակասել էր 37%-ով՝ 14 միլիոնից հասնելով 9 միլիոնի<ref>{{cite web|title=Travel and Tourism in Egypt,Travel and Tourism|url=http://www.euromonitor.com/travel-and-tourism-in-egypt/report|accessdate=24 April 2013}}</ref>։ 2014 թվականի առաջին կեսին զբոսաշրջիկների թիվը 25%-ով պակաս էր՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ<ref name=reuters2014>{{cite news|work=Reuters|url=http://www.reuters.com/article/2014/09/11/egypt-tourism-idUSL5N0RC3CF20140911|title=Egypt tourist numbers to rise 5–10 pct in 2014 – minister|author=Matt Smith|accessdate=9 October 2014|date=11 September 2014}}</ref><ref name=ahramonline2014>{{cite news|url=http://english.ahram.org.eg/NewsContent/3/12/106415/Business/Economy/Egypt-tourist-numbers-decline--pct-in-June-yearony.aspx|title=Egypt tourist numbers decline 20.5 pct in June year-on-year|date=16 July 2014|accessdate=9 October 2014|author=Dalia Farouk|work=Ahram Online}}</ref><ref>{{cite news|work=Daily Mail|url=http://www.dailymail.co.uk/travel/travel_news/article-2738446/Egypt-hit-95-decline-tourism-revenue-western-travel-warnings-social-unrest-blame.html|title=www.dailymail.co.uk/travel/travel_news/article-2738446/Egypt-hit-95-decline-tourism-revenue-western-travel-warnings-social-unrest-blame.html – minister|author=Matt Smith|accessdate=11 September 2015|date=30 August 2014}}</ref>։ 2013 թվականին Եգիպտոսը 85-րդ երկիրն էր աշխարհում՝ զբոսաշրջության տեսանկյունից. 2011 թվականի դրությամբ այն իջել էր տասը հորիզոնականով։ 2015 թվականին այն շարունակում էր գտնվել 83-րդ հորիզոնականում<ref>{{cite web|title=Table 1: The Travel & Tourism Competitiveness Index 2013 and 2011 comparison|url=http://www3.weforum.org/docs/TTCR/2013/TTCR_OverallRankings_2013.pdf|accessdate=11 October 2014}}</ref><ref>{{cite web|title=Table 1: The Travel & Tourism Competitiveness Index 2015|url=http://reports.weforum.org/travel-and-tourism-competitiveness-report-2015/economy-rankings/|accessdate=11 September 2015}}</ref>։
 
{| class="wikitable"
|+ Զբոսաշրջությունը Եգիպտոսում 2010-2013 թվականներին<ref name=Ragab2014/><ref name=reuters2014/>
|-
!Տարի
!Զբոսաշրջիկների թիվը, միլիոն
!Տուրիստական գիշերների թիվը, միլիոն
!Եկամուտ, միլիարդ [[ԱՄՆ դոլար]]
|-
|2010
|14.7
|147.4
|12.5
|-
|2011
|9.8
|114.2
|8.7
|-
|2012
|11.5
|137.8
|10.0
|-
|2013
|9.5
|94.4
|5.9
 
|}
 
== Պայմաններ ==
Եգիպտոսը գտնվում է [[Աֆրիկա]] մայրցամաքի հյուսիս-արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է [[Լիբիա]]յին, հարավում՝ [[Սուդան]]ին։ [[Սինայի թերակղզի]]ն, որը գտնվում է [[Ասիա]] աշխարհամասում, նույնպես պատկանում է Եգիպտոսին։ Վերջինիս շնորհիվ այն սահմանակցում է [[Իսրայելի]]ն ու [[Պաղեստին]]ին։ Եգիպտոսի ամբողջ հյուսիսային սահմանը ձգվում է [[Միջերկրական ծով|Միջերկրական]], իսկ արևելյանը՝ [[Կարմիր ծով]]ի երկայնքով։ Դրանք կապվում են [[Սուեզի ջրանցք]]ով, որն ունի հսկայական նշանակություն միջազգային առևտրում։ Այս ամենը մեծ հնարավորություններ է ստեղծում ծովային հանգստի կազմակերպման համար։