'''Վերդենի պայմանագիր 843 թ.''', կնքվել է [[Վերդեն]]ում, Կարլոս Մեծի որդիների՝թոոների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև՝ Կարլոս Մեծի կայսրությունը բաժանելու վերաբերյալ։ Լոթարը պահպանել է կայսերական տիտղոսը, ստացել [[Իտալիա]]ն և հողեր [[Հռենոս]]ի ու [[Ռոն]]ի երկայնքով, Կարլոս ճաղատը՝ Հռենոսից արևմուտք ընկած հողերը (Արևմտյան ֆրանկական թագավորությունը, [[Ֆրանսիա]]յի տարածքը), Լյուդովիկոս Գերմանացին՝ Հռենոսից արևելք ընկած հողերը (Արևելյան ֆրանկական թագավորությունը, [[Գերմանիա]]յի տարածքը)։ Վերդենի պայմանագրով, փաստորեն, ստեղծվեցին երեք մեծ պետություններ՝ Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան։