«Քորլայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տեղեկաքարտի ավելացում
ավելացվեց Կատեգորիա:2002 վեպեր ՀոթՔաթ գործիքով
Տող 8.
Չնայած այս նախաղգուշացումներին Քորալայնը որոշում է այնուամենայնիվ բացել դուռը։ Այդ անգամ նա տեսնում է, որ դռան մուտքը փակող աղյուսները չկան։ Փոխարենը մի ճանապարհ է տեսնում, որը տանում էր իրենց բնակարանի ճիշտ կրկնօրինակը հանդիսացող մեկ այլ բնակարան, որտեղ ապրում էին Մյուս Հայրիկն ու Մյուս Մայրիկը։ Նրանք շատ նման էին իր իսկական ծնողներին միայն այն տարբերությամբ որ աչքերի փոխարեն փայլուն, սև կոճակներ էին։ Բայց Մյուո մայրիկը ավելի նիհար ու բարձրահասակ էր, քան Քորալայնի իսկական մայրիկը։ Մազերը գլխի վրա կարծես իրենց-իրենց էին շարժվում, մաշկը թղթի պես սպիտակ էր, իսկ եղունգները` երկար ու կարմիր։ Քորալայնը տեսնում է որ այս աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է. Մյուս մայրիկը պատրաստում էր իր սիրած կերակուրները, այդտեղ նրան բավականաչափ ուշադրություն էին դարձնում, իսկ խաղալիքների արկղիկը լի էր շարժվող և թռչող խաղալիքներով։ Անգամ տան շուրջ թափառող սև կատուն էր խոսում։
Հերթական անգամ երբ Քորալայնը վերադառնում է իր ուրիշ ծնողների մոտ, Մյուս մայրիկը առաջարկում է հավերժ մնալ այդ աշխարհում, բայց դա անելու համար Քորալայնը պետք է թույլ տար իր աչքերի փոխարեն կոճակներ կարել: Այդ լսելով նա սարսափահար վերադառնում է իր իսկական տուն, բայց վերադարձին իսկական ծնողներին տանը չի գտնում: Հաջորդ օրը նրանք նույնպես չեն վերադառնում: Այդ ժամանակ տան շուրջ թափառող սև կատուն նրան տանում է միջանցքի հայելու մոտ, որի մեջ Քորալայնը տեսնում է իր բանտարկված ծնողներին: Նրանք հայելու ապակուն գրում են, որ որ աղջիկը օգնի իրենց ու այդ ժամանակ նա հասկանում է, որ Մյուս մայրիկը առևանգել է իր իսկսկան ծնողներին: Չնայած նրան սարսափեցնում էր հետ գնալու միտքը, բայց Քորալայնը որոշում է ամեն ինչ անել իր իսկսկան ծնողներին փրկելու համար: Մյուս մայրիկին հաղթելու ճանապահին նրան օգնում են Սև կատուն և երեք երեխաների ուրվականները։
 
[[Կատեգորիա:2002 վեպեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քորլայն» էջից