«Բրիտանական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Ամերիկա, Աֆրիկա և ստրկավաճառություն ===
Ի սկզբանե [[Վեստ Ինդիա|Բրիտանական Վեստ-Ինդիան]] իր մեջ ներառում էր ամենակարևոր և ամենաօգտակար անգլիական գաղութները<ref>L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 17.</ref>, սակայն մինչև հաջողության հասնելը անգլիացիները գաղութացման մի քանի փորձ էին ձախողել։ Ինչպես օրինակ [[1604]] թվականին նրանք փորձեցին գաղութ հաստատել [[Բրիտանական Գվիանա]]յում, սակայն երկու տարի անց, չհասնելով իրենց գլխավոր նպատակին` գտնել [[ոսկի]], դադարեցրին գործունեությունը<ref>The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 71</ref>։ Անգլիացիները իսպանացի գաղութարարների օրինակով սկսեցին իրենց գաղութներն օգտագործել որպես թանկարժեք մետաղների աղբյուր։ [[Սենտ Լյուսիա]] (1605) և [[Գրենադա]] (1609) գաղութները հետագայում նույնպես վերացան, սակայն բրիտանացիներին վերջիվերջո հաջողվեց բնակատեղիներ հիմնել [[Սենթ Քիթս և Նևիս|Սենթ Քիթս]] (1624), [[Բարբադոս]] (1627) և [[Սենթ Քիթս և Նևիս|Նևիս]] (1628) կղզիներում<ref>The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 221</ref>։ Այս գաղութների հաջողությունը բացատրվում է պորտուգալացիների կողմից [[Բրազիլիա]]յում օգտագործվող [[շաքարեղեգ]]ի աճեցման համակարգի ընդօրինակմամբ։ Շաքարեղեգի պլանտացիաներում աշխատում էին [[ստրկություն|ստրուկները]], որոնց վաճառքով զբաղվում էին հոլանդացիները, նրանք նաև զբաղվում էին շաքարի վերավաճառքով<ref>T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 22-23.</ref>։ Անդադար աճող եկամուտը անգլիական ձեռքերում պահելու նպատակով անգլիական պառլամենտըխորհրդարանը 1651 թվականին վճռեցորոշում ընդունեց անգլիական գաղութներում թույլատրել վաճառքով զբաղվել միայն անգլիական նավերին։ Այս որոշումը հանգեցրեց Անգլիայի և Միացյալ Հոլանդական Մարզերի միջև ընդհարման, ինչն էլ իր հերթին պատերազմի պատճառ դարձավ։ Անգլո-հոլանդական պատերազմներում հաղթանակ տանելու շնորհիվ անգլիացիները հզորացրին իրենց դիրքերը հոլանդացիների հաշվին<ref>T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 32.</ref>։ 1655 թվականին Անգլիան Իսպանիայից բռնակցեց [[Ճամայկա]] կղզին, իսկ 1666 թվականին հաջողությամբ գաղութացրեց [[Բահամյան Կղզիներ]]ը<ref>T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 33.</ref>։
 
[[Պատկեր:British Colonies in North America c1750 v2.png|thumb|left|1750 թվականին բրիտանական գաղութները Հյուսիսային Ամերիկայում։ 1` [[Նյուֆաունդլենդ]], 2` [[Նոր Շոտլանդիա]], 3` [[Տասներեք գաղութներ]], 4` [[Բերմուդյան կղզիներ]], 5` [[Բահամյան կղզիներ]], 6` [[Հոնդուրաս|Բրիտանական Հոնդուրաս]], 7` [[Ճամայկա]], 8` [[Փոքր Անտիլյան կղզիներ]]]]
 
Առաջին մշտական անգլիական բնակատեղինբնակավայրը ամերիկյան աշխարհամասում հիմնվեց 1607Ջեյմսթաունն թվականինէ, որը հիմնադրվեց 1607 Ջեյմսթաունում։թվականին։ Այն ղեկավարվում էր Վիրջինական ընկերության կողմից։ Վերջինիս ստորաբաժանումը 1609 թվականին հիմնեցստեղծեց գաղութ նաև [[Բերմուդյան կղզիներ]]ում<ref>K. Andrews. Trade, Plunder and Settlement. - 1984. - էջ 316.</ref><ref>K. Andrews. Trade, Plunder and Settlement. - 1984. - էջ 324-326.</ref>։ 1624 թվականին ընկերության գործունեությունը կասեցվեց, իսկդրա բրիտանականսեփականության կառավարումն գահը իր վրա վերցրեց վերջիններիս սեփականությանբրիտանական կառավարումըգահը` հիմնելով Վիրջինիա գաղութը<ref>[[#refHDBE|Olson]], էջ 600.</ref>։ Չնայած այն բանի, որ այստեղ շաքարեղեգ չէր աճում, տեղացի գաղութարարները հաջողության հասան [[Ծխախոտ (բույս)|ծխախոտ]]<nowiki/>ի և այլ գյուղատնտեսական կուլտուրաներիմշակաբույսերի աճեցման շնորհիվ։ 1620 թվականին ստեղծվեց Փլիմուտի գաղութը` որպես անգլիական կրոնական փոքրամասնությունների ապաստարան։ Կրոնական հալածանքներից խուսափելու նպատակով հետագայում շատ անգլիացիներ ստիպված եղան կատարել բարդ անդրատլանտյան ճամփորդություններ, այսպես օրինակ` [[Մերիլենդ]]ը հիմնվեց [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|անգլիացի կաթոլիկների]] կողմից 1634 թվականին, Կոննեկտիկուտը[[Կոնեկտիկուտ]]ը` կոնգրեգացիոնալիստների, իսկ [[Ռոդ ԱյլենդըԱյլենդ]]ը 1636 թվականին առաջին անգամ Ամերիկայում հայտարարեց իր կրոնական հանդուրժողականության մասին։ 1663 թվականին հիմնվեց Կարոլինա նահանգը։ 1664 թվականին Անգլո-հոլանդական երկրորդ պատերազմի արդյունքում անգլիացիները [[Սուրինամ]]իը թողնելու դիմաց<ref>T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 40.</ref> ստացան Նոր Ամստերդամը (հետագայում վերանվանվեց [[Նյու-Յորք]])։ 1681 թվականին Վիլյամ Փենը հիմնեց [[Փենսիլվանիա]] գաղութը։
 
Ի տարբերություն վեստինդիական գաղութների` հյուսիսամերիկյանները ունեին ցածր եկամտաբերությունեկամտաբեր էին, սակայն ունեին մեծ տարածքներ` գյուղատնտեսական բերրի հողերով, դրանքորոնք գրավում էին բերեխառնբարեխառն կլիման նախընտրող նոր ժամանող մեծաթիվ անգլիացի էմիգրանտներին<ref>N. Ferguson. Empire. - 2004. - էջ 72-73.</ref>։ Հարավային գաղութները զբաղվում էին ստրկատիրության հիմքով գործող խոշոր գյուղատնտեսությամբ, իսկ հյուսիսայինները` փոքր ֆերմերական տնտեսություններով, փայտամշակմամբ և նավաշինությամբ։ Զգալի եկամուտ էր բերում նաև տեղացի [[հնդկացիներ]]ի հետ առևտուրը, գաղութարարները ձեռք էին բերում արժեքավոր մորթիներ` մետաղե զարդերի և շաքարի արտադրության թափոններից պատրաստվող [[ռոմ]]ի դիմաց։
 
1670 թվականին [[Չարլզ II Ստյուարտ]]ը Հուդզոնի ծոցի ընկերությանը հատկացրեց մորթու մենաշնորհային առևտրի իրավունք հետագայում Ռուբերտի հող կոչվելիք տարածքում։ Ընկերության հիմնած անգլիական բերդերը և առևտրական պահակակետերը հաճախ դառնում էին տեղանքումհարևան սեփականֆրանսիական մորթու վաճառքով զբաղվող,գաղութ` [[Նոր Ֆրանսիա]]յիյում հարևանությամբգործող և նույն տարածքում մորթու որսով զբաղվող գտնվողառևտրային ընկերության գրոհների թիրախ<ref name="buckner25">Canada and the British Empire / էջ Buckner. - 2008. - էջ 25</ref>։
 
Երկու տարի անց սկսեց գործել անգլիական Ամերիկայի գաղութներում ստրկավաճառության մենաշնորհային իրավունք ստացած Աֆրիկյան ընկերությունը<ref>T.O. Lloyd. The British Empire 1558-1995. - 1996. - էջ 37.</ref>։ [[Ստրկություն|Ստրկատիրությունը]] ընկավ «Առաջին կայսրության» տնտեսության հիմքում։ Մինչև 1807 թվականի ստրկավաճառության վերացումը Բրիտանիան Ամերիկա էր տեղափոխել շուրջ 3,5 միլիոն աֆրիկացի ստրուկ` Ատլանտյան օվկիանոսը հատած բոլոր ստրուկների մեկ երրորդ մասը<ref>N. Ferguson. Empire. - 2004. - էջ 62.</ref>։ Ստրկավաճառությանը աջակցելու նպատակով [[Արևմտյան Աֆրիկա]]յի ափերին հիմնվեցին [[Ջեյմս (կղզի, Գամբիա)|Ջեյմս]], [[Աքրա]] և Բանս ամրոցները։ Բրիտանական Վեստ Ինդիայում [[Նեգրոիդ ռասա|սևամորթ բնակչությունը]] աճեց 1650 թվականի` 25%-ից մինչև 80%-ի 1780 թվականին, իսկ [[Տասներեք գաղութներ]]ում` 10%-ից մինչև 40%-ի նույն ժամանակահատվածում (հիմնականում հարավային նահանգներում)<ref>The Origins of Empire / N. Canny. - 2001. - էջ 228.</ref>։ Ստրկավաճառությունը վերածվեց անչափ շահավետ զբաղմունքի, հատկապես Բրիտանիայի արևմտյան քաղաքներ` [[Բրիստոլ]]ի և [[Լիվերպուլ]]ի վաճառականների համար, վերջիններս ստեղծեցին այսպես կոչվող Եռանկյունային առևտուր Աֆրիկայի և Ամերիկայի միջև։ Նավերի ծանր և հակահիգիենիկ պայմանները, ինչպես նաև վատ սնունդը հանգեցրին Ատլանտյան օվկիանոսը հատող ստրուկների մահացության մեծ մակարդակի. ճանապարհին մահանում էր յուրաքանչյուր յոթ ստրուկներից մեկը<ref>[[#refOHBEv2|Marshall]], pէջ 440-64.</ref>։
16 795

edits