«Աթենական ժողովրդավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
 
Հին Աթենքի հանրապետությունում մի շարք իրավունքներ սահմանափակված էին օրենքներով: Կանայք, ծառաները, ճորտերը և օտարերկրացիները չունեին քաղաքական իրավունքներ և չէին կարող մասնակցել երկրի կառավարմանը:
 
== Պատմություն ==
Դեմոկրատիա եզրույթի հիմքը հին հունարեն «դոմոս» և «կրատոս» բառերն են, որոնք համապատասխանաբար նշանակում են ժողովուրդ և իշխանություն:
 
Աթենական ժողովրդավարությունը խոր արմատներ ունի: Երկրում դեմոկրատիայի հաստատման գործընթացի սկիզբը ընդունված է համարել մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը: Շարժառիթներն էին Սոլոնի և Կլիսթենեսյան բարեփոխումները: Հին Հունաստանի արքոնտ Սոլոնի բարեփոխումները նշանավոր էին երկրի պատմության մեջ, քանի որ գրեթե անարյուն կերպով նա ձեռնամուխ եղավ տոհմային ազնվականության իշխանության տնտեսական սոցիալական և քաղաքական հիմքերի թուլացմանը և դեմոսի՝ ժողովրդի, դիրքերի ուժեղացմանը:
 
Նախ արիստոկրատիայի ձեռքից վերցվեց ազդեցության այնպիսի մի հզոր լծակ, ինչպիսին էր պարտքային ստրկությունը: Մ.թ.ա. 594թ. Սոլոնը հայտարարեց պարտքերի լուծարման և ստրկությունից աթենացի պարտապանների փրկագնման մասին աթենական գանձարանի միջոցների հաշվին:
 
Այս քայլով Սալոնը նպատակ ուներ վերացնել ստրկությունն Աթենքում: Մինչ նրա կառավարումը Աթենքը հայտնի էր, որպես կայուն ստրկատիրական քաղաք-պետության կատարյալ օրինակ: Կատարվեցին նաև դրամական բարեփոխումներ` հօգուտ ժողովրդի: Հաջորդ քայլով արիստոկրատներից վերցվեց ֆինանսա-տնտեսական ոչ պակաս մի լծակ, որն էլ անզավակ աթենացիների ունեցվածքի տնօրինումը հօգուտ տոհմիկ ավագանու:
 
Հայտնի է այն, որ Աթենքում ժողովրդավարության ծաղումն անմիջականորեն կապված է հաջորդ արքոնտի՝ տիրանոս իսիստրատեսի (Մ.թ.ա. 560-552թթ.) հետ: Նա շարունակեց արիստոկրատիայի դիրքերի թուլացումը: Բազմաթիվ արիստոկրատներ պարզապես արտաքսվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնազավթվեց և բաժանվեց դեմոսին:
 
Նրա օրոք Հունաստանում ամրացվեց միջին ունևոր խավը՝ ազատ գյուղացիությունը, որոնց բացի հողերի
շնորհումից, տրվեցին արտոնյալ վարկեր և փոխառություններ: Մտցվեց հօգուտ դեմոսի, շրջիկ դատավորների համակատարը:
 
Դեմոկրատիայի հաստատումն ավարտվեց Կլիսթենեսի (Ք.ա. 506թ.) օրոք: Կլիսթենեսը վերջնականապես խարխլեց
արիստոկրատիայի հիմքերը: Նրա օրոք Ատտիկան բաժանվեց ինքնակառավարվող միավորներ՝ դեմերի, որոնք ունեին իրենց ընտրովի ղեկավարը և հրավիրում էին ժողովներ: Արիստոկրատների կողմից կառավարվող 4 ֆիլմերը վերացվեցին, որի փոխարեն ստեղծվեցին 10 նոր ֆիլմեր:
 
Կլիսթենեսի կառավարման շրջանում Աթենքն իրական ժողովրդավարական երկիր էր: Մտցվեց ստրատեգոսների համակարգ: Դեմոկրատիան թշնամիներից պաշտպանելու նպատակով մտցվեց օստրակիզմը՝ քաղաքական բարեխոսության և վստահության պարբերական ստուգումը: