«Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
oգտվելով ԱՎԲ
(Նոր էջ «{{Պատմական երկիր | Անվանում = Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | Նախորդ1 = Մեծ Բրի...»:)
 
չ (oգտվելով ԱՎԲ)
| Նշումներ =
}}
'''Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն,''' ստեղծվել է [[1801]] թվականի [[հունվարի 1]]-ին [[Մեծ Բրիտանիա]]յի Թագավորության (նախկինում [[Շոտլանդիա]]յի և [[Անգլիա]]յի միաձուլումը [[1707]] թվականին ) և [[Իռլանդիա|Իռլանդիայի]]յի Թագավորության միավորմամբ: Պետությունը դադարեցրեց իր գոյությունը [[1922]] թվականի [[դեկտեմբերի 6]]-ին՝ Իռլանդիայի անկախության ճանաչումից հետո, երբ անգլո-իռլանդական պայմանագիրը ստեղծեց Իռլանդիայի Ազատ պետությունը: Միայն [[1927]] թվականին՝ համաձայն թագավորական և խորհրդարանական տիտղոսների Ակտի պետությունը վերանվանվեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության: [[19-րդ դար|19-րդ]] դարում շնորհիվ գաղութատիրական նվաճումների, դարձավ աշխարհի ամենախոշոր, ազդեցիկ և տնտեսապես զարգացած պետություններից մեկը, ստանալով Բրիտանական կայսրություն ոչ պաշտոնական անվանումը:
 
== Ծագում ==
Իռլանդիայի խորհրդարանը չեղյալ հայտարարվեց և Իռլանդիան պետք է ձայնի իրավունք ստանար միավորված խորհրդարանում: Իռլանդացի [[կաթոլիկ]]ների համար առաջարկվեց մտցնել կաթոլիկների հավասարություն, ինչին կատաղի դիմադրում էին անգլիկական, իռլանդական խորհրդարանը: Առաջարկը արգելափակվեց Գեորգ 3-րդի կողմից, ով գտնում էր, որ կաթոլիկների հավասարությունը կարող է վնասել իր թագադրման երդմանը:
== Միավորումից հետո ==
Ի սկզբանե միավորման ակտը ողջյունեցին Իռլանդիայում, քանի որ բնակչությունը, որը հիմնականում բաղկացած էր կաթոլիկներից, թշնամաբար էին վերաբերվում իռլանդական խորհրդարանին: Կաթոլիկ [[Հիերարխիա|հիերարխիանհիերարխիա]]ն աջակցում էր միությանը: Գեորգ 3-րդի կաթոլիկների հավասարության արգելման որոշումը զգալիորեն խափանեց միության գրավչությունը: Հենրի Հրատանը և այլ առաջնորդներ՝ լինելով նախկին խորհրդարանի առաջատար, իսկ ներկա խորհրդարանում շարքային անդամներ, խստորեն քննադատեցին իրադարձությունների այդպիսի ընթացքը:[[Պատկեր:Ei-map.png|մինի|ձախից|224x224փքս|Նոր սահմաններ: 1922 թվականին 25 կոմսություններ հեռացան Միացյալ թագավորությունից: Մնացին միայն վեցը: Անունը ուղղվել է 1927 թվականին:]]
Կաթոլիկների հավասարության վերջնական ընդունումը [[1829]] թվականին, որը հաջորդեց խորհրդարանական ընտրություններում Դանիել Օ’ Կոննելի հաղթանակին և կրոնական համոզմունքներում հնարավորություն չունենալով տալ ''Oath of Supremacy'', վերացրեց գերակայող բացասական գործոնը: 1829 թվականից կրկին պահանջներ հնչեցին առանձին իռլանդական խորհրդարանի ստեղծման մասին, որը ոչնչի չհանգեցրեց:
 
Հաջորդ առաջնորդները (օրինակ՝ [[Չարլզ Ստյուարտ Պառնել|Պարնել Չարլզ Ստյուարտ]]ը) ինքնակառավարում էին պահանջում, որը կոչվում էր [[Հոմրուլ]] (Home Rule), այն գրեթե ձեռք բերվեց 1880- ական թվականներին (բրիտանացի) նախարար [[Ուիլյամ Գլադստոն]]ի օրոք: Այս միջոցը չի անցնում խորհրդարանում, այն բանից հետո, երբ [[Պահպանողականություն|պահպանողականները]] մեծամասնություն կազմեցին խորհրդարանում: Հոմրուլի մշտական հետաձգումը հանգեցրեց վրդովմունքի, բռնության և վերջապես՝ անկախության:
 
[[1919]] թվականին [[Շին Ֆեյն]]ի խորհրդարանականները [[Դուբլին]]ում ձևավորեցին միակողմանի անկախ իռլանդական խորհրդարան: Անգլո- իռլանդական պատերազմից հետո՝ ([[1919]]-[[1921]] թվականներ) [[1922]] թվականի [[դեկտեմբերի 6]]-ին 26 իռլանդական [[Կոմսություն|կոմսություններկոմսություն]]ներ անջատվեցին Միացյալ թագավորությունից և ձևավորեցին Իռլանդիայի անկախ պետությունը: Վեց կոմսություն, որոնք կոչվում են [[Հյուսիսային Իռլանդիա]], մնացին Մեծ Բրիտանիայի կազմության մեջ:
== Ժառանգություն ==
Չնայած նրան, որ 1922 թվականից երկրները դարձան անկախ, նրանք կապված էին միմյանց հետ: Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը այժմ de facto ունի կրկնակի բնակչություն:
 
Իռլանդիան օգտագործում էր իռլանդական [[ֆունտ]]՝ 1928 թվականից մինչև [[2002]] թվականը, մինչև [[Եվրո|եվրոյովեվրո]]յով փոխարինումը: Մինչև [[1979]] թվականին ERM -ի միացումը իռլանդական ֆունտը անմիջականորեն կապված էր ֆունտի հետ:
 
== Թագավորների ցանկ ==