«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 103.
Վրաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ հանրապետության աշխատավորները իրականացրին ժողովրդական տնտեսության վերականգնումը, ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղափոխությունը և հիմնականում ավարտեցին սոցիալիզմի կառուցումը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Պատերազմի]] տարիներին ՎԿ(բ) կ ռազմաճակատ ուղարկեց ավելի քան 52 000 կոմունիստի։ Ետպատերազմյան շրջանում Վրաստանի կոմկուսը ապահովեց հանրապետության ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումը։ ԽՄԿԿ XIX համագումարի (1952) որոշմամբ կուսակցությունը վերանվանվեց Վրաստանի կոմունիստական կուսակցություն (ՎԿԿ)։
 
ԽՄԿԿ XX համագումարից (1956) հետո Վրաստանի կոմկուսն իրականացրեց մի շարք միջոցառումներ՝ անհատի պաշտամունքի հետևանքների հաղթահարման, կուսակցական ղեկավարման լենինյան նորմերի և սկզբունքների վերականգնման ու պահպանման, սոցիալիստական և ներկուսակցական դեմոկրատիայի զարգացման ուղղությամբ։ Սակայն 1960-1970-ական թվականներին Վրաստանի կոմկուսի ղեկավար մարմիններում ի հայտ եկան սուբյեկտիվիզմի և վոլյունտարիզմի տարրեր, որոնք և հանգեցրին մի շարք անցանկալի երեվույթներիերևույթների առաջացման։
[[Պատկեր:Tbilisi Metro-Avlabari.jpg|մինի|աջից|[[Թբիլիսիի մետրոպոլիտեն]]ի «Հավլաբար» կայարանը]]
ԽՄԿԿ ԿԿ-ի 1972 թվականի փետրվարի 22-ի «ԽՄԿԿ XXIV համագումարի որոշումների կատարման ուղղությամբ Վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղաքային կոմիտեի կազմակերպչական և քաղաքական աշխատանքի մասին» որոշմամբ սկիզբ դրվեց Վրաստանի կոմկուսի ղեկավարության արմատական վերակառուցմանը, հանրապետության սոցիալ-տնտեսական առավել ինտենսիվ զարգացմանը և հանրապետությունում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը։ ԽՄԿԿ Կենտկոմը և խորհրդային կառավարությունը հետագա տարիներին ընդունեցին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և կուսակցական կազմակերպության մասին մի շարք արմատական որոշումներ։