«Երկրաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
== Երկրաբանների բացահայտումները ==
[[Պատկեր:Երկրաբանի աշխատանքային գործիքներ.jpg|thumb|Երկրաբանի աշխատանքային գործիքներ]]
Երկարատև աշխատանքների արդյունքում երկրաբանները պարզել են, որ [[Երկրագունդ|Երկրագնդի]] տարիքը 4,6 միլիարդ տարի է, քարոլորտում ամենից հին ապարների բացարձակ տարիքը՝ 3,5 միլիարդ տարի։ Նրանք բացահայտել են նաև [[աշխարհ]]ի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաբանական երեվույթներիերևույթների ժամանակն ու հաջորդականությունը։ Մեր մոլորակի երկրաբանական զարգացումն սկսվել է դեռևս արխեյան դարաշրջանի սկզբից՝ ավելի քան 4,5 միլիարդ տարի առաջ։
Այս դարաշրջանում են ձևավորվել բյուրեղային ապարներն ու համաշխարհային [[օվկիանոս]]ը։ Արխեյի ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունն օրգանական նյութի սինթեզն է։ [[Կյանք]]ն սկսվում է արխեյից։ Նրան հաջորդում են պրոտերոզոյան, պալեոզոյան, մեզոզոյան, կայնոզոյան [[դար]]աշրջանները։ Երկրաբանական երևույթների հաջորդականությունը հստակ արտահայտվում է Երկրաբանական ժամանակագրության աղյուսակում։ Ակներև է, որ [[երկրակեղև]]ի ձևավորման սկզբից մինչև մեր [[օր]]երն ընկած վիթխարի ժամանակահատվածում երկրակեղևն անընդհատ ենթարկվել է փոփոխությունների, և զարգացման նման շարժընթացը կշարունակվի նաև ապագայում։