«Հայկ նահապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 46.
== Հայկ և Բել ==
{{հիմնական|Հայկ և Բել}}
Հայկի թագավորի կյանքի հայտնի դրվագներից է նրա պատերազմը բաբելոնյան առաջնորդ [[Բել]]ի դեմ։ [[Բաբելոն]]յան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատներիհարազատները և ցեղակիցներիցեղակիցնե վրա։րը նույնպես։ Ըստ Մովսես Խորենացու՝ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ [[Արամանյակ]]ի (Արմեն) ծնվելուց հետո Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է [[Հայք]]։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում [[Տուրուբերան]]ի [[Հարք]] գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»։ Այդ ընթացքում Բելը, դառնալով [[Ասորեստան]]ի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ [[Կադմոս]]ը, որը բնակություն էր հաստատել [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավում՝ [[Կորճայք]]ում, [[Արարադ]] լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով [[Հայկաշեն]]ից մեկնում է ([[Վանա լիճ|Վանա լճի]] հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան [[Վան]] քաղաքը։ Վանից հարավ ընկած [[Հայոց Ձոր]] կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմյանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ [[Արամանյակ]]ին և [[Կադմոս]]ին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։
 
Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և եռաթև [[նետ]]ով նետահարում է նրան։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։