«Ռաջկոտ»–ի խմբագրումների տարբերություն

չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
 
== Պատմություն==
Ռաջկոտը հիմնադրվել է Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայի կողմից 1620 թվականին: Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայը համարվում է Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի՝ [[Նավանգար]] պետության ղեկավարի թոռը: Մինչ Ջադեյաների իշխանությունը այս տարածքը գտնվում էր Գուջարաթների իշխանության տակ: 1590 թվականի Բհուչար ծովի պատերազմի արդյունքում Նավանագար պետությունը գրավվեց [[մոնղոլներ]]ի կողմից: Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհանը կալանավորվեց և ուղղարկվեցուղարկվեց [[Դելի]]: Քաղաքը ստացել է «Ռաջկոտ» անվանումը ի պատիվ Ռաջու Սանդհիի, նա ստեղծել է Ռաջկոտ իշխանությունը Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի հետ միասին: Այս իշխանության կառավարման ընդհացքում իշխանության տարածքը ընդլայնվեց: 1720 թվականին քաղաքը գրավեց [[Մասում Հանի]]ն և այն վերանվանեց Մասումաբադ: 1722 թվականին Ռաջկոտում կառուցվում է պաշտպանական ամրոց ՝ 45 կմ պարագծով և 8 մետր լայնությամբ:
 
1720 թվականին քաղաքը գրավվել է Թհակոր Սահիբ Ռանմալջի Մեհրամանջիի կողմից և նորից վերանվանվել է Ռաջկոտ: 1818 թվականին պառակտման հետևանքով իշխող դինաստիայի տեղական իշխանությունները ընդունեցին բրիտանական պրոտեկտորանտը: Ռաջկոտը դարձավ [[Բրիտանիա]]յի տեղական վարչակազմի նստավայրը: Գաղութային ժամանակաշրջանում Ռաջկոտում կառուցվել են մի շարք ականավոր շենքեր, ուսումնական հաստատություններ և այլն: