«Սուրբ Գայանե եկեղեցի (Վաղարշապատ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 64.
Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը՝ հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց։ Հարավային ավանդատան միջից բացվում է մեկ այլ դուռ, որ տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն։
 
1652 թվականին, [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիփոս կաթողիկոսի]] օրոք եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։ Քիչ անց՝ 1679 թ. Արարատյան դաշտավայրումտեղիդաշտում տեղի է ունենում մեծ երկրաշարժ, որից զգալիորեն տուժում է նաև Գայանեի վկայարանը։ Եվ ահա Եղիազար Այնթապցի կաթողիկոսը ձեռնամուխ է լինում այս տաճարի վերակառուցմանը։ Այդ առիթով թողած արձանագրության մեջ ասվում է, որ վերակառուցման ժամանակ վանքը շրջապատվել է միաբանական խցերով, ավելացվել են խորաններ Սբ. Պողոս և Պետրոս առաքյալների անուններով, որոնք զետեղված են եռակամար գավիթ-սրահի տակ, որը հետագայում դարձել է կաթողիկոսական դամբարան։
Որոշ ժամանակ անց՝ 1764 թ. Սիմեոն Երևանցի հայրապետը վանքի տարածքում կառուցում է խոշոր սառցատուն, մառան կամ ինչպես այն ժամանակ էին ասում՝ «մաղազա», որը ծառայում էր վանքի մթերքները պահելու համար։ Իսկ 1847 թ. Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը վանքի արևելյան պարսպին կից կառուցում է մեծածավալ գոմ, որն այսօր մեզ է հասել կիսավեր վիճակում։ Նույն ժամանակաշրջանում Գայանեի վանքի վանահայր Վահան եպս. Բաստամյանցը վերանորոգում է վանքը, կառուցում է արևմտյան կամարակապ դարպասը, նրա երկու կողմերում զետեղված շենքերը, որոնցից մեկը ծառայում է որպես դպրոց, որտեղն ինքն անձամբ է դասավանդում։ Նա նաև այստեղ հիմնում է փոքրիկ տպարան և սկսում հրատարակել «Դպրոց» ամսագիրը։
1910 թ. Նոր Նախիջևանի հայ համայնքը սրբուհու գերեզմանի համար սև գրանիտից տապանաքար է նվիրաբերում վանքին։ 1959 թ. Վազգեն Վեհափառի կարգադրությամբ բարեկարգվում է եկեղեցու տարածքը, ինչպես նաև կառուցվում է մատաղատուն և աղբյուր(ճարտ. Ռ. Իսրայելյան)։ Գայանեի վանքի առջևի կամարակապ գավիթ-սրահում են ամփոփված Եղիազար Այնթապցի(1681-1691 թթ.), Աբրահամ Խոշաբեցի(1730-1734 թթ.), Ղազար Ջահկեցի(1737-1751 թթ.), Մինաս Ակնեցի(1751-1753 թթ.), Հակոբ Շամախեցի(1759-1763 թթ.), Սիմեոն Երևանցի(1763-1780 թթ.), Ղուկաս Կարնեցի(1780-1799 թթ.), Դավիթ Էնեգեթցի(1801-1807 թթ.) և այլ հայրապետների աճյուններ, իսկ վանքի շուրջ գտնվող գերեզմանատանն են հանգչում Րաֆֆու «Խենթի» հերոսը, զորահրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը, Ամենայն Հայեց Սոխակ՝ Լուսինե Զաքարյանը, Խ. Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը, Վազգեն Վեհափառի մայրը՝ տիկին Սիրանույշը և շատ ու շատ այլ նշանավոր մարդիկ։