«Ալկալա դարպասներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ հուշարձան }} '''Ալկալա դարպասներ''' ({{lang-es|La Puerta de Alcalá}}), հուշարձանի Մադրիդի Անկախությա...»:
(Տարբերություն չկա)

20:56, 6 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Ալկալա դարպասներ (իսպ.՝ La Puerta de Alcalá), հուշարձանի Մադրիդի Անկախության հրապարակում:Ոճը անցումային է ՝ բարոկկոյից անցնում է կլասիցիզմ: Դարպասները տեղակայված են քաղաքի կենտրոնում Բուեն Ռետիրո այգու գլխավոր մուտքից ոչ հեռու Հրապարակը կիսում է Մադրիդի ամենաերկար փողոցը՝ Ալկալան, որը այնուամենայնիվ հատվում է դարպասների հետ: Այստեղից են սկիզբ առում Ալֆոնսո 12-րդ փողոցը,Սերանո փողոցը և Օլոզագա փողոցը: Ինչպես փողոց,ը դարպասների անունն էլ է ծագում Մադրիդից դեպի Ալկալա դե Էնարես քաղաքի հին ճանապարհի անունից: Մադրիդը դեռևս 18-րդ դարի վերջին նման էր ամրոցի՝ շրջապատված ամրոցի պարսպաշարերով: Մոտ 1774 թվականին Կարլ 3-րդ արքան հանձնարեց ճարտարապետ Սաբատինիին հին նեղ դարպասների փոխարեն կառուցել մեծամասշտաբ դարպասներ, որոնց միջով պետք է անցներ լայն ճանապարհ դեպի Ալկալա դե Էնարես քաղաք: 1778 թվականին դարպասները բացվեցին:

Ալկալա դարպասներ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթակամար և քաղաքային դարպաս
ՔանդակագործFrancisco Gutiérrez Arribas?[1], Ֆրանչեսկո Սաբատինի[1] և Roberto Michel?[1]
Ստեղծում1769[1]
Երկիր Իսպանիա[2][1]
ԲնակավայրՄադրիդ[1]
ՀասցեPlaza Independencia[1]
Ոճնեոդասական ճարտարապետություն
Մասն էPaseo del Prado and Buen Retiro, a landscape of Arts and Sciences?[3]
կայք
 Puerta de Alcalá, Madrid Վիքիպահեստում

Պատմություն

Նախնական տարբերակ

Մինչ ներկայիս դարպասները գոյություն ունեին ավել հին դարպասներ նույն անվանումով: Նրանք կառուցված էին աղյուսից և տեղակայված էին ավելի ետ քան այժմյանը, Ալֆոնսո 11-րդ փողոցի տեղում: դարպասները կառուցվել են 1598 թվականին Ֆիլիպ 3-րդի արքայի կնոջ Մարգարիտ Ավստրիացու Վալենսիայից Մադրիդ տեղափոխվելու առիթով [4] : Այդ ժամանակ դարպասները կազմված էին կենտրոնական կամարից և երկու ոչ մեծ կողային կառույցներից: Կենտրոնական կամարի վրա վեր էր խոյանում Աստվածամոր քարե արձանը, կողային կամարների վրա՝ Սուրբ Նոլասկոյի և Մարիաննա դե Խեսուսի արձանները: Դարպասները քանդվել են 1770 թվականին , այդ ժամանակ Ալկալա փողոցը ընդարձակվեց տարածքի հաշվին Ռետիրո այգու տարածքը, իսկ այն ժամանակ պատկանում էր համանուն ամրոցին: Այս դարպասները որպես մուտք են օգտագործվել Արագոնի և Կատալոնիայի կողմից, եղել են Մադրիդը շրջապատող քաղաքային պատի հինգ գլխավոր դարպասներից (Տոլոդո, Սեգովիա, Բիլբաո և Ատոչա) մեկը:

Ժամանակակից դարպասներ

1769 թվականի դեկտեմբերի 9-ին Կարլ 3-րդը Մադրիդ իր փառավոր մուտքից հետո որոշեց քանդել հին դարպասները և կառուցել նորը՝ իր՝ քաղաքի մոդեռնիզացման ծրագրի համաձայն: Ալկալա դարպասները պետք է դառնային քաղաքի գլխավոր դարպասները և Կարլ 3-րդ դարաշրջանի ամենահայտնի հուշարձաններից մեկը : Ժամանակի հայտնի շատ ճարտարապետներ ներկայացրեցին դարպասների իրենց նախագծերը, նրանց մեջ էին Վենտուրա ՌոդրիգեսըԿաղապար:Не переведено 3 (ներկայացրեց 5 նախագծի),Խոսե դե Էրմոսիան՝ հաղոթղը,ում գաղափարը կյանքի կոչեց Սաբատինիին: Նախնական նախագիծը ներկայացնում էր հուշարձանի երկու տարբերակ. մեկը որմնասյուներով, մյուսը սյուներով: Արդյունքում երկու գաղափարներն էլ օգտագործվեցին, ինչով էլ բացատրվում է ճակատների տարբերությունը: 1778 թվականին դարպասները բացվեցին, որոնք ոչ թե հուշարձան էին , այլ ծառայում էին որպես քաղաքի դարպասներ, քանի որ մինչև 1869 թվականը նրա երկու կողմերում կային պարիսպներ:

Արտաքին տեսք

 

Դարպասները կառուցվել են գրանիտից, ունեն հինգ թռիչքներ. երեք կիսակլոր կամարներով, որոնց փականաքարերը զարդարված են առյուծի գլխով քանդակներով և ուղղանկյան կամարներով թռիչքները զարդարված են առատության եղջյուրի քանդակներով: Բացեն ամեն օր, իսկ գիշերը փակվում էին ճաղավանդակներով: Արևելյան ճակատը ներկայացնում է ինը գրանիտե սյուն: Քաղաքի կենտրոնին նայող ճակատը այլ տեսք ունի. վեց արտաքին հենարանները կատարված են որմնասյուների տեսքով, և միայն կենտրոնական կամարի մոտի երկու զույգ ներքին կոթողները մնում են սյան տեսքով: Կենտրոնական կամարի տակ երկու կողմից փորագրված է լատինատառ արձանագրություն «Rege Carolo III. Anno MDCCLXXVIII» («Ստեղծվել է Կարլ 3-րդի կողմից, 1778 թվական »): Արտաքին ճակատի գրառման տակ տեղադրված է վահանով կոմպոզիցիա, որն իրենց ձեռքին են պահում Ֆաման և Գենին: կողային կամարներին պատկերված են բարեգործներ Իմաստությունը, Արդարությունը, Չափավորությունը, և Արիությունը: բոլոր դեկորատիվ ֆիգուրները կերտվել են Կոլմենար դե Օրեխայից բերված կրաքարից: На Ֆրանչեսկո Գուտերիես Արիբասի կողմից ստեղծված զարդարանքները ավելի շատ բարոկկո ոճի են և մի քիչ հակասում են դարպասների կլասիցիստական տեսքին:

Պատկերասրահ

Արևմտյան ճակատ

Восточный фасад:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Puerta de Alcalá (իսպ.)
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. https://web.archive.org/web/20220820082658/https://paisajedelaluz.es/paisaje.html (իսպ.)
  4. Rosario Mariblanca, (2008), «Historia del Buen Retiro», Madrid, ed. La Librería


Գրականություն

  • Ballester, José María: Bicentenario de la Puerta de Alcalá, en Madrid (tomo I), Espasa-Calpe, S.A., Madrid, 1979 — ISBN 84-239-5371-8