«Երուսաղեմի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

չ (clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
Այն բուռն գործունեությունը, որը ծավալեց Իննոկենտիոս IIIը խաչակրաց արշավանքների ոգին ուժեղացնելու, դրանց կազմակերպման համար ամուր հենք ստեղծելու, ինչպես նաև դրանց ղեկավարման մեջ պապականության դերը բարձրացնելու համար, եղավ ապարդյուն։ Նոր խաչակրաց արշավանքի սկսման համար նախաձեռնելով առաջին քայլերը՝ Հռոմի պապը հատուկ փաստաթուղթ արձակեց, որում խոսվում էր մուսուլմանների գերության մեջ գտնվող հազարավոր քրիստոնյաների ճակատագրի մասին։ Պապը նաև հիշատակում էր Ֆավոր լեռան վրայի հզոր ամրոցի մասին, որը Սալահ ադ-Դինը միտումնավոր կառուցել էին այն վայրում, որտեղ ժամանակին տեղի է ունեցել Քրիստոսի հրաշագրոծություններից մեկը։ Խաչակրաց արշավանքի կոչում երևում է, որ պապը չէր պատրաստվում սահմանափակվել միայն քարոզչությամբ, այլև մտադրված էր անձամբ ներկա լինել խաչակիրների՝ նավ բարձրանալու ժամանակ։ Իննոկենտիոս IIIը արշավանքի համար տրամադրեց 30 հազար մարկ, իսկ որոշ ժամանակ անց լրացուցիչ ավելացրեց ևս 3 հազար։ Արշավանքի մեկնարկի տարեթիվ նշանակվեց 1217 թվականը։ Իննոկենտիոս IIIի՝ միավորվելու կոչով ուղեգրերը ուղղված էին միաժամանակ Արևմուտքին և Արևելքին։ Փաստաթղթում ոչինչ չէր ասվել այն մասին, թե ում է պապը նշանակել արշավանքի ղեկավար։ Հավանաբար, այս պատասխանատու պաշտոնին առավել համապատասխանում էր երիտասարդ և գործունյա Ֆրիդրիխ II-ը։ 1215 թվականի հունիսի 15-ին, երբ տեղի ունեցավ նրա թագադրման պաշտոնական արարողությունը որպես «հռոմեացի թագավոր», նա հայտարարեց, որ ընդունում է խաչը։ Սակայն դա նրա կողմից զուտ դիվանագիտական քայլ էր։ Նա շատ հեռու էր խաչակրաց երկրպագությունից, ինչպես նաև տարված լինելով իր նոր տիրույթների ներքին խնդիրներով, դեռ արշավանքի սկզբից սպասողական դիրք էր գրավել։ Չնայած Ֆրիդրիխը գտնվում էր Իննոկենտիոս IIIի խնամակալության տակ, այնուամենայնիվ, վերջինս չէր կարող այս տիրակալին նշանակել Հռոմի նախաձեռնությունների ղեկավար։
 
Պապի սուրհանդակները ուղղարկվումուղարկվում են քրիստոնեական բոլոր երկրները։ Խաչ ընդունելու կոչով Հռոմից Հռենոսի ափերն է ուղղվում Հակոբ դե Վիտրին, Ֆրանսիայի շրջանները՝ Պետրոս Կուրսոնցին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը համաձայնվում է խաչակրաց արշավանքին տրամադրել իր եկամուտների 1⁄40-ը։ Իրենց թագավորի օրինակին հետևում են Ֆրանսիայի կոմսերն ու դուքսերը։ Քենտերբերիայի արքեպիսկոպոսը Անգլիային կոչ է անում զենք վերցնել անհավատների դեմ։ Բարոնների և համայնքների դեմ պայքարի մեջ գտնվող Հովհան Անհողինը համաձայնում է խաչ ընդունել, հույս ունենալով դրանով շահել եկեղեցու համակրանքը։ Այս հույսով խաչ ընդունելու համաձայնություն է հայտնում Գերմանիայի կայսր և Սիցիլիայի թագավոր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը։ Վերջինիս նպատակն էր եկեղեցու օժանդակությունը ստանալ Օտտո Սաքսոնացու դեմ պայքարում։
 
Իննոկենտիոս III պապի՝ ժողով գումարելու կոչին արձագանքում են նաև Արևելքի քրիստոնյաները։ Անտիոքի և Ալեքսանդրիայի ներկայացուցիչները, Կոստանդնապոլսի և Երուսաղեմի պատրիարքները, գերմանական, ֆրանսիական, անգլիական և հունգարական թագավորների պատվիրակությունները ժամանում են Հռոմ։ Պապի գլխավորած Լաթերանի ժողովին մասնակցում էին 500-ից ավելի եպիսկոպոսներ ու արքեպիկոպոսներ։ Իննոկենտիոս IIIը հանդես է գալիս ճառով։ Նա դիմում է բոլոր բարեպաշտ հավատացողներին՝ խղճահարություն առաջացնելով և հերոսության կոչելով։ Երուսաղեմը և Տիրոջ գերեզմանը ներկայացվում էին որպես դժբախտ լքված սրբավայրեր, որոնք ազատություն են խնդրում մարգարենների և առաքյալների անունից։ Ժողովում որոշվում է, որ հոգևորականությունը իր եկամուտների 1⁄20, իսկ պապն ու կարդինալները՝ 1⁄10 մասը։ Քրիստոնեական բոլոր երկրների միջև պետք է հաստատվեր 5-ամյա հաշտություն։ Բանադրանքի ենթարկվեցին ուխտավորների նավերի վրա հարձակվող ծովահենները, անհավատներին զենք վաճառողները։ Քրիստոնյաների մեջ կարծես կրկին ի հայտ է գալիս խաչակրաց առաջին արշավանքների ոգևորությունը։ Միմյանց դեմ դեռ նոր պայքարող քրիստոնյաները Կտակարանի վրա երդվում են միավորել ընդեմ թշնամիների։