Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 30 բայտ ,  3 տարի առաջ
'''Կրիաներ''' ([[լատիներեն]]՝ Testudines) [[սողուններ]]ի դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ [[երկրագունդ|երկրագնդ]]ով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ<ref name="Li-etal">{{Harvnb|Li|Wu|Rieppel|Wang|2008}}</ref> և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան [[մողեսներ]]ի, [[օձ]]երի կամ [[կոկորդիլոսներ]]ի խմբերը։
 
Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողուններիսողունtututututuutututututuututututuների մի ճյուղից՝ [[կատիլոզավր]]երից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։<br />
Ներկայումս հայտնի է կրիաների 215 տեսակ, որոնցից երեքը՝ [[Միջերկրածովյան կրիա|միջերկրածովյան]], [[Կասպիական կրիա|կասպիական]] և [[ճահճային կրիա]]ները՝ հանդիպում են [[Հայաստան]]ի տարածքում։<br />
Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները [[գալապագոսյան կրիա]]ներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։
Անանուն մասնակից