«Ֆիզիկոսի օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Ֆիզիկոսի օրը''' ավանդական ամենամյա մասնագիտական տոն է, որ նշվում է աշխարհի տարբեր գիտական և ուսումնա...
(Տարբերություն չկա)

08:12, 15 Ապրիլի 2011-ի տարբերակ

Ֆիզիկոսի օրը ավանդական ամենամյա մասնագիտական տոն է, որ նշվում է աշխարհի տարբեր գիտական և ուսումնական հաստատություններում:

Տոնի պատմությունը

Տոնը առաջին անգամ նշվել է Մոսկվայի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում 1960թ.

Տոնի նկարագրությունը

Ֆիզիկոսի օրը ավանդաբար նշվում է շատ ուրախ մթնոլորտում: Դասախոսները և ուսանողները հիշում են ուրախալի պատմություններ, կատակում, երգում, պարում, ուրախանում են միասին: Կազմակերպվում են հետաքրքրաշարժ մրցույթներ, խնջույքներ: Երբեմն Ֆիզիկոսի օրը նշվում է մի քանի օր շարունակ:

Ֆիզիկոսի օրը ԵՊՀ-ում

Ֆիզիկոսի օրը ավանդաբար նշվել է Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում: Հայաստանի անկախացումից հետո այդ ավանդույթը խախտվեց, սակայն վերականգնվեց 2006 թվականին: Տոնը ԵՊՀ-ում նշվում է ապրիլ ամսվա կեսերին:

Ֆիզիկոսի օրը այլ համալսարաններում

Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում Ֆիզիկոսի օրը նշվում է ապրիլի առաջին շաբաթ օրվան հաջորդող ուրբաթ օրը, իսկ Կազանի Պետական Համալսանում` մայիսի սկզբին:

Հղումներ