«Իրաք-քուվեյթյան պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 69.
== Քաղաքական լուծում գտնելու փնտրտուքներ ==
[[Իրաք]]ի ագրեսիան ընդդեմ [[Քուվեյթ]]ի միջազգային հանրության կողմից քննադատությամբ ընդունվեց։
[[Խորհրդային Միություն]]ը քննադատեց իրաքյան զորքի գործունեությունը։ [[ՕցոստոսիՕգոստոսի 3]]-ին մամուլում խորհրդային ղեկավարության անունից համապատասխան հայտարարություն տպագրվեց, որում ասվում էր, որ [[ԽՍՀՄ]]-ն դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Իրաքին։
 
Օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում Խորհրդային Միության, [[ԱՄՆ]]-ի, Իրաքի, մի շարք արաբական և արևմտաեվրոպական երկրների մասնակցությամբ տեղի ունեցան մի շարք քննարկումներ։ Նպատակը մեկն էր՝ գտնել քաղաքական ելք [[Պարսից ծոց]]ում ստեղծված դրությունից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում էր տարածաշրջանում իր ռազմա-ծովային և ռազմա-օդային ուժերի տեղակայումը։ Ոչ ամողջական վերջին 4 ամիսների ընթացքում, ինչ Իրաքը ներխուժել էր Քուվեյթ, [[ՄԱԿ]]-ը ընդունել էր 11 բանաձև, սակայն [[Սադդամ Հուսեյն|Հուսեյն]]ը շարունակում էր անտեսել միջազգային հանրության կարծիքը։ Երբ պարզ դարձավ, որ ինքնակամ Իրաքը չի լքելու Քուվեյթը, [[1990]] թվականի [[նոյեմբերի 29]]-ին ընդունվեց թվով 12-րդ բանաձևը՝ 678։ Նրանում ասվում էր, որ, եթե Իրաքը մինչև [[1991]] թվականի [[հունվարի 15]]-ը ամբողջովին չկատարի նախկին բանաձևերի պահանջները, ապա ՄԱԿ-ը պարտավորվում է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դադարեցնի ագրեսիան։ Սա միջազգային հանրության կողմից վերջնագիր էր Սադդամ Հուսեյնին և միևնույն ժամանակ զգուշացում, որ հնարավոր է ռազմական ներխուժման հնարավորություն ընդդեմ Իրաքի։