«Իրաք-քուվեյթյան պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
[[Փետրվարի 24]]-ին դաշնակիշների ջոկատները սկսեցին կենտրոնանալ 500 կմ լայնությամբ գծով սահմանի վրա։ Աջ կողմում՝ արևելյան ռազմաճակատում՝ [[Պարսից ծոց]]ի երկայնքով մարտնչում էին [[Սաուդյան Արաբիա]]յի, [[Օման]]ի, [[Քաթար]]ի, [[ԱՄԷ]]-ի, [[Քուվեյթ]]ի, [[Պակիստան]]ի և [[Բանգլադեշ]]ի զորամիավորումները։ Բազմազգ ուժերի զորքերը գործում էին վճռական և թշնամիների կողմից դիմադրության բոլոր փորձերը պսակվում էին լիակատար պարտությամբ։ Իրաքյան զինվորականները սկսեցին մասսայական գերի ընկնել հենց հարձակումները սկսվեցին։ Երրորդ օրվա վերջում գերիների թիվը կազմում էր 30 հազար, նրանց ընդունման և պահելու համար ստեղծվեցին հատուկ ճամբարներ, որոնցից յուրահանչյուրը կարող էր տեղավորել 20 հազար մարդ։ Սակայն [[Բաղդադ]]ը պաշտոնական հանդիպումներում ամբողջովին հերքում էր իր զինվորների գերի ընկնելու փաստը։
 
[[Փետրվարի 26]]-ին բաղդադյան ռադիոն հաղորդեց, որ իրաքյան զինված ուժերին հրաման է տրված կազմակերպված կերպով նահանջել այն դիրքերը, որոնք իրենք զբաղեցնում էին մինչ [[1990]] թվականի [[օգօստոսիօգոստոսի 1]]-ը։ [[Սադդամ Հուսեյն]]ը խորհրդային առաջնորդ [[Միխայիլ Գորբաչով]]ին ուղղված նամակում խնդրում էր, որ վերջինս անհապաղ ջանքեր գործադրի [[ՄԱԿ]]-ի կողմից կրակի դադարեցման մասին բանաձևի ընդունման համար։ Այս նամակում և պաշտոնական հայտարարություններում Իրաքը պատրաստակամություն էր հայտնում կատարել 660 բանաձևի պահանջները, սակայն մնացած բանաձևերի մասին խոսք չէր գնում։ [[Վաշինգտոն]]ը [[Իրաք]]ի զորքերը Քուվեյթի տարածքից հանելու պատրաստակամության մեջ միայն քաղաքական խաղ գտավ, փորձ փրկելու զորքը լիակատար ջախջախումից։ Այդ իսկ պատճառով դաշնակիցների ուժերը շարունակեցին «Փոթորիկ անապատում» գործողությունը ըստ հատատված ծրագրի։ Այն, որ ռազմական պարտությունը չմտքափոխեց [[Սադդամ Հուսեյն]]ին, վկայում է [[փետրվարի 26]]-ին նրա հայտարարությունը ազգին, որին ասվում էր․
 
{{քաղվածք||Այսօր հատուկ պայմանները ստիպեցին իրաքյան բանակին նահանջել։ Մեզ ստիպեցին գնալ այս քայլին 30 պետությունների կողմից իրականցվող ագրեսիան, նրանց կողմից իրականացվող շրջափակումը։ Բայց մեր սրտերում է մնացել հույսն ու վճռականությունը... Ի՜նչ քաղցր է հաղթանակը։}}