«Ֆլեքեֆյորդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Flekkefjord» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

08:19, 5 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Ֆլեքեֆյորդը կոմունա է Նորվեգիայի Վեստ Ագդեր ֆյուլքեում։ Այն գտնվում Լիստեր ավանդական շրջանում։ Կոմունայի ադմինիստրատիվ կենտրոնը Ֆլեքեֆյորդ քաղաքն է։ Ֆլեքեֆյորդում են գտնվում Սիրա, Գյուլանդ, Ռասվագ, Կիրկեհավն և Անա-Սիրա գյուղերը։

Ֆլեքեֆյորդը Սորլանդետ աշխարհագրական շրջանի ամենաարևմտյան կոմունան է։ Այն գտնվում է Ստավանգեր և Քրիստիանստադ քաղաքների գրեթե ճշգրիտ մեջտեղում։

Ընդհանուր տեղեկություններ

 
Ֆլեքեֆյորդ քաղաքի տեսարան
 
Սելուրա լիճ
 
Սիրայի Բակկե եկեղեցու տեսարան

Ֆլեքեֆյորդ փոքր քաղաքը դարձել է կոմունա 1838թ․ հունվարի 1-ին։ 1942թ․, որպես Նես կոմունայի մի մասը (բնակչությունը՝ 377), փոխանցվել է Ֆլեքեֆյորդ քաղաքին։ 1965թ․ հունվարի 1-ին, եղել է խոշոր քաղաքային միավորում Շեյի Կոմիտեի աշխատանքի պատճառով։ Այդ օրը, Բակկե (առանց Օքսենդալի շրջանի), Գյուլանդ, Հիդրա և Նես կոմունաները միավորվել են Ֆլեքեֆյորդ քաղաքի հետ՝ ստեղծելով նոր, ավելի խոշոր Ֆլեքեֆյորդի կոմունան 8,800 բնակչով։ 1987թ․ հունվարի 1-ին հյուսիսային Ֆլեքեֆյորդի Վիրակ և Էսպեվեիտ շրջանները (բնակչությունը՝ 41), փոխանցվել են Սիրդալի կոմունային։

Անվանումը

Կոմունան (և քաղաքը) անվանվել են տեղեկան Flekkefjorden ֆյորդի անունով։ Ֆյորդը անվանվել է հին Flikka ֆերմայի անունով, որը տեղակայված է եղել ֆյորդի մոտ։ Անվան նշանակությունն անհայտ է։

Եկեղեցիներ

Նորվեգիայի եկեղեցին ունի չորս ծխական համայնք (sokn) Ֆլեքեֆյորդի կոմունայում։

Ֆլեքեֆյորդի եկեղեցիները
Ծխական համայնք (Sokn) Եկեղեցու անունը Եկեղեցու վայրը Կառուցման տարեթիվը
Բակկե Բակկեի եկեղեցի Սիրա 1865
Ֆլեքեֆյորդ Ֆլեքեֆյորդի եկեղեցի Ֆլեքեֆյորդ 1966
Գյուլանդ Գյուլանդի եկեղեցի Նուլանդ (Գյուլանդի մոտ) 1982
Հիդրա Հիդրայի եկեղեցի Կիրկեհամն 1924

Քույր քաղաքներ

Ֆլեքեֆյորդը քույր քաղաք է հետևյալ վայրերի հետ։

  • {{{2}}} Բերնտիսլենդ, Ֆայֆ, Շոտլանդիա (1946-ից)
  •   Էլբոու լեյք, Գրանտի շրջան, Մինեսոտա, ԱՄՆ (1973-ից)
  •   Բոլնաս, Եվլեբորգ, Շվեդիա (1950-ից)
  •   Մորսո, Հյուսիսային Յուտլանդիա, Դանիա (1950-ից)
  •   Կանկաանպյաա, Սատակունտա, Ֆինլանդիա (1950-ից)
  •   Միսբուրգ-Անդերտեն, Հանովեր, Գերմանիա (1971-ից)

Հղումներ