«Շառաչ և ցասում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 8.
[[Կատեգորիա:1929 գրքեր]]
 
=== '''Սյուժե''' ===
Վեպի վերնագիրը վերցված է [[Ուիլյամ Շեքսպիր|Շեքսպիր]]<nowiki/>ի [[Մակբեթ (ողբերգություն)|«Մակբեթ»]] ողբերգությունից: Ըստ այդմ՝ կյանքը պատմություն է, որը պատմում է ապուշը. այն լի է շառաչով և ցասումով, սակայն զուրկ է իմաստից:
 
Քոմփսոնների ընտանիքը Ջեֆերսոնի տարածքում ամենահինն ու մի ժամանակ ամենաազդեցիկներից էր: Ջեյսոն Քոմփսոնը և նրա կինը՝ Քերոլայնը, ունեն չորս զավակ՝ Քվենթին, Քենդեյս (Քեդդի), Ջեյսոն և Մորի: Այս վերջինը ծնվում է հոգեկան արատով և հինգ տարեկանում, երբ վերջնականապես պարզվում է, որ նա ողջ կյանքում մնալու է ապուշ, վերանվանվում է Բենջամեն կամ Բենջի:
 
Երեխաների ամենավառ հիշողությունը տատիկի մահվան օրն է, երբ նրանց ուղարկում են խաղալու տանից հեռու, գետի մոտ: Քեդդին և Քվենթինը սկսում են ջրել միմյանց և Քեդդին թրջում ու կեղտոտում է իր զգեստը: Ջեյսոնը սպառնում է պատմել ամեն բան ծնողներին, իսկ Բենջին, լացում է, որովհետև նրան թվում է, որ Քեդդիին՝ նրա միակ սիրելի էակին վատ կլինի: Երբ երեխաները տուն են գալիս, նրանց տանում են տան մյուս մասը: Քեդդին ծառն է բարձրանում՝ տեսնելու համար, թե ինչ հյուրեր են եկել իրենց տուն: Եղբայրները և տան սևամորթ երեխաները ներքևից նայում են նրա կեղտոտ զգեստին:
 
Բենջիին խնամում են տան ծառաներից մեկի՝ Դիլսիի սևամորթ երեխաները: Սակայն սիրում և հանգստացնել անվերջ լացող Բենջիին կարողանում էր միայն Քեդդին: Բենջին ծանր է տանում Քեդդիի մեծանալը, օծանելիքից օգտվելու առաջին փորձերը: Մի օր նա բարձր բղավում է՝ բախվելով այգում ինչ-որ տղայի հետ գրկախառնված Քեդդիին:
 
Քրոջ բուռն հասունացումը և նրա սիրավեպերը անհանգստացնում են նաև Քվենթինին: Որոշ ժամանակ անց Քեդդին միանում է ոմն Դոլթոն Էյսի հետ: Հասկանալով, որ հղի է, սկսում է իր զավակի համար հայր փնտրել: Գտնում է ոմն Հերբերտ Հեդին: Երիտասարդ և գեղեցիկ բանկի ծառայողը դուր է գալիս Քոմփսոններին: Միայն Քվենթինն է գարշանք զգում նրա հանդեպ, քանի որ Հարվարդի համալսարանում լսում է թղթախաղի հետ կապված վերջինիս անազնվությունների մասին: Փորձում է տարհամոզել Քեդդիին, սակայն աղջիկն ասում է, որ պիտի անպատճառ ամուսնանա մեկի հետ:
 
Ամուսնությունից հետո, իմանալով հղիության մասին, Հերբերտը հրաժարվում է Քեդդիից: Միսիս Քոմփսոնը խայտառակված է համարում իրեն և իրենց ընտանիքը: Ջեյսոնը քենով է լցվում Քեդդիի հանդեպ, քանի որ Հերբերտը նրան աշխատանք էր խոստացել իրենց բանկում, իսկ հիմա դա դառնում է անհնար: Հայր Քոմփսոնը ամեն բան տանում է փիլիսոփայորեն և Քվենթինի հետ երկար զրույցներում ասում է, որ կուսությունը արտաքին, պատահական ինչ-որ բան է՝ սոսկ տղամարդկանց հորինվածք: Դա չի ամոքում Քվենթինի ցավը. սրան մե´րթ թվում է, որ լավ է, ինքը արյունապղծություն գործած լիներ, մե´րթ էլ, որ իրոք գործել է: Դա ճիշտ այն ժամանակն է, երբ Քվենթինը ավարտում է Հարվարդի իր ուսումնառության առաջին տարին: Վարձավճար էր տրվել Քոմփսոնների մի հողամասի վաճառքից ստացված գումարը: 1910 թ. նա զարթնում է վաղուց ընդունած իր մի որոշումն իրագործելու մտադրությամբ: Տրամվայով քաղաքից դուրս է գնում: Այստեղ նրա հետ զարմանալի դեպք է տեղի ունենում: Խմիչք է հյուրասիրում մի իտալացի աղջկա, որի եղբայրը մեղադրում է Քվենթինին աղջկան առևանգելու մեջ: Քվենթինին տանում են ոստիկանություն, բայց շուտով բաց են թողնում: Ուսանողների խմբի հետ մասնակցում է բացօթյա խնջույքի, որի ընթացքում կռվում է հարուստ մի տղայի հետ, որն անվերջ պատմում էր, թե որքան հաջող է նվաճում աղջիկներին: Գալիս է տուն փոխելու արյունոտված շապիկը: Նորից դուրս է գալիս տանից: Վերջին անգամ:
 
Քվենթինի ինքնասպանությունից երկու տարի անց մահանում է հայր Քոմփսոնը: Նրա կինը երդվում է, որ իր թոռնուհին՝ Քվենթինան, երբեք չի իմանա իր մոր Քեդդիի անունը: Բենջիին, որը մեծացել էր միայն մարմնով, ստիպված էին կրտել այն բանից հետո, երբ նա հարձակվում է իրենց տան մոտով անցնող մի աղջկա վրա: Ջեյսոնը ցանկանում էր եղբորը հոգեբուժարան տեղավորել, սակայն մայրն ասում է, որ հարկ է կրել իրենց խաչը:
 
Դժբախտ մայրը միայն Ջեյսոնի մեջ է տեսնում իր հենասյունը: Միայն նա իր կարծիքով սերում է ոչ թե Քոմփսոնների, այլ Բեսկոմների արյունից: Դեռ փոքրուց Ջեյսոնը ուժեղ հակում ուներ դրամի հանդեպ: Հիմա գործակատարի նրա պաշտոնից ստացվող եկամուտին ավելացել է գումարը, որը Քեդդին ուղարկում է իր դստեր՝ Քվենթինայի համար:
 
1928 թ. ապրիլի 6-ին Քեդդիից գալիս է նամակ և դրամական չեկ: Նամակը Ջեյսոնը ոչնչացնում է, իսկ Քվենթինային է տալիս ընդամենը տաս դոլլար: Իմանում է, որ աղջիկը հանդիպում է քաղաք եկած կրկեսի մի դերասանի հետ:
 
Հաջորդ օրը (դա այն օրն է, որից սկսվում է վեպի պատմությունը) Բենջին պիտի դառնա երեսուներեք տարեկան: Տան սևամորթ տղաներից մեկը՝ Լասթերը, տանում է նրան զբոսանքի: Սակայն Բենջիի զռռոցը հոգնեցնում է Լասթերին և նրանք վերադառնում են՝ այգում խրթնեցնելով Քվենթինային և նրա սիրեկանին: Գիշերը Քվենթինան փախչում է այդ տղայի՝ Ջեկի հետ, տանելով Ջեյսոնի կուտակած երեք հազար դոլլարը, որոնք իրավամբ իրենն էր համարում: Ոստիկանությունը հրաժարվում է օգնել Ջեյսոնին գողացված փողի հարցում, քանի որ ոստիկանապետին հայտնի էր փողի իրական աղբյուրը: Ջեյսոնի՝ կրկեսի հետքերով գնալու և այդպես Քվենթինային գտնելու փորձը նույնպես պսակվում է անհաջողությամբ:
 
Այդ ընթացքում Լասթերը սայլով տանում է Բենջիին գերեզմանոց: Երբ անցնում են համադաշնության զինվորի պատվին կանգնեցված արձանի կողքով, Բենջին սկսում է ոռնալ, քանի որ անցնում են աջից և ոչ թե ձախից: Հայտնվում է Ջեյսոնը և շտկում է դրությունը: Ապուշը կտրում է ձայնը, քանի որ նրան դուր է գալիս, որ ամեն բան իր տեղում է:
{{Stub}}