«Վասիլ Ապրիլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
Ծանոթանալով Յուրի Վենելինի «''Նախկին ու ներկայիս բուլղարացիները''» (Древните и сегашните българи<ref>[http://books.google.com/books?id=YWMNAQAAIAAJ&dq=inauthor%3A%22Юрій%20Венелин%22&pg=PR1#v=onepage&q&f=false Древние и нынешние болгары в политическом, народописном, историческом и религиозном их отношении к россиянам. Историко-критические изыскания. Т. I.] Москва, 1829.</ref>, [[Մոսկվա]], 1829) գրքին՝ Վասիլ Ապրիլովն սկսել է ուսումնասիրել իր հայրենակիցների ճակատագիրը: Նա մտերմացել է Յուրի Վենելինի հետ, ում խրախուսմամբ էլ գլխավորել է բուլղարացի հայրենասերներին՝ իր կյանքը նվիրելով բուլղարական ժողովրդի կրթական ու մշակութային զարգացմանը:
 
Վասիլ Ապրիլովը գրել և Ուկրաինայում հրատարակել է մի քանի գրքեր («''Болгарски книжницы, или на кое Словенско племя принадлежи Кириловска-та азбука''»; «''Денница новоболгарского образования''» և այլն), որ նրան ճանաչում են բերել:
 
Օդեսայում ստեղծվել է բուլղարացիներին հովանավորող միություն, որ հրատարակել է մի քանի դասագրքեր, որ կազմել էր Նեոֆիտ Ռիլսկի աբեղան, ով Բուլղարիայում բացել էր տասներկու դպրոց (Գաբրովոյում բացված առաջին դպրոցի օրինակով) և դրանք պահելու համար հավաքել շուրջ 60 հազար ռուբլի:
 
Վասիլ Ապրիլովը մահացել է [[1847 թվական]]ի հոկտեմբերի 2-ին Ռումինիայի Գալաց քաղաքում, երբ Բուլղարիայից գնում էր Օդեսա: Նա հուղարկավորվել է Գալացում, սակայն հետագայում վերաթաղվել է Գաբրովոյի դպրոցի բակում, որը կրում է նրա անունը և վերակառուցվել է Ապրիլովի՝ այդ նպատակով ժառանգված գումարով: [[1935 թվական]]ին դպրոցի շենքի դիմաց տեղադրվել է Վասիլ Ապրիլովի հուշարձանը:
 
== Մատենագրություն ==