«Աղբյուր Սերոբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 70.
Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է [[1898]] թվականի [[հոկտեմբերի 20]]-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ։ Մարտը տևել է մինչև ուշ երեկո։ Սերոբի 14-16 հոգանոց ֆիդայական ջոկատը կռվում էր թշնամու մի քանի հազարանոց կանոնավոր ջոկատի դեմ։ Թշնամին անգամ թնդանոթներ է գործի դրել։ Սակայն Սերոբն իր սակավաթիվ ջոկատով կարողանում է թշնամուն էական կորուստներ պատճառել։
 
Բաբշենի կռվի ժամանակ հայդուկները կարողանում եսնեն սպանել 70 [[թուրք]] և [[քուրդ]] զինվոր, իսկ հայդուկներից միայն մի հոգի է զոհվում։<ref name=Indz_bah_tveq_2>Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 184</ref> Մարտի հաղթանակը պայմանավորված էր Սերոբի ռազմագիտական մեծ հմտությամբ և Մոսին հրացանների առկայությամբ։ Բացի այդ թշնամին եկել էր այլ գավառներից և տեղանքին ծանոթ չէր, իսկ Սերոբը լավ գիտեր իր հայրենի գավառի ամեն մի քարը։<ref name=Serobi_150_amyak/>
 
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին։ Հեռանալով Ախլաթից՝ նա ապաստանել է Սասունում։