«Բուվե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|Վարդանյան}} {{Տեղեկաքարտ Կղզի |անվանում = Բուվե |բնագիր անվանում = {{lang-no|Senja}} |պատկեր...»:
 
No edit summary
Տող 1.
{{Խմբագրում եմ|Վարդանյան}}
{{Տեղեկաքարտ Կղզի
|անվանում = Բուվե
Տող 39 ⟶ 38՝
}}
'''Բուվե''' ({{lang-no|Bouvetøya}}), անմարդաբնակ հրաբխային կղզի [[Ատլանտյան օվկիանոս]]ի հարավային մասում: Մակերեսը 49 կմ² է, տարածքի մեծ մասը պատված է սառույցով: [[Նորվեգիա]]յից կախում ունեցող տարածք է ({{lang-no|biland}}): Մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում ([[Զատկի կղզի|Զատկի]] և [[Տրիստան դա Կունյա]] կղզիներից հետո):
 
== Աշխարհագրություն ==
Բուվե կղզու ստորջրյա մաը [[վահանային հրաբուխ]] է, որ գտնվում է Արևմտահնդկական լեռնաշղթայի հարավ-արևմուտքում: Բուվեի հիմքը կազմում են [[բազալտ]]ն ու [[ռիոլիթ]]ը: Կղզու հյուսիսարևմտյան մասում ձևավորվել է [[կալդերա]]: Կղզում վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2.000 տարի առաջ:
 
== Կլիմա ==
Կղզում գերակշռում է ծանր ամպամածությամբ և մառախուղներով կլիման: Միջին ջերմաստիճանը հունվարին -1 ° C-ից մինչև 1 ° C է, սեպտեմբերին` -3 ° C: Առավելագույն ջերմաստիճանը` 14 ° C, գրանցվել է [[1980]] թվականի մարտին:
{{Եղանակի Աղյուսակ
|location = Բուվե կղզի
|open = yes
|source = <ref name=climate />
|3|4|3|2|1|0|-1|-1|-1|0|1|3 <!--highs-->
|0|0|0|0|-2|-4|-5|-5|-5|-3|-2|-1 <!--lows-->
}}
 
[[Պատկեր:Bouvet Island ISS017-E-16161 no text.JPG|250px|մինի|ձախից|Բուվե կղզին տիեզերքից]]
== Պատմություն ==
Կղզին կոչվել է այն հայտնաբերողի` Բուվե դե Լոզիեի անունով: Այն հայտնաբերվել է 1739 թվականի հունվարի 1-ին: Բուվեն մառախուղի պատճառով կղզին հրվանդանի տեղ է ընդունել` կարծելով, որ նրա հետևում տարածվում է մեծ երկիր, որ քարտեզներում նշվում է որպես «[[անհայտ հարավային երկիր]]»: Նա կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում նշվող տոնի առթիվ կղզին անվանել է «Տիրոջ թլփատում» (տոնը նշվել է հունվարի 1-ին): Կղզու հյուսիսարևմտյան ծայրամասը մինչ օրս կոչվում է այդ անունով:
 
18-19-րդ դարերում կղզին հատկապես ուսումնասիրվել է անգլիացիների կողմից: 1772 թվականին [[Ջեյմս Կուկ]]ը ուղևորվել է Բուվե, սակայն շեղվել է` չհասնելով նպատակակետին: [[1808]] թվականին կետորսանավի կապիտան Ջեյմս Լինդսեյը առաջին անգամ ճշգրիտ որոշել է կղզու կոորդինատները` կղզին անվանելով իր անունով: [[1822]] թվականին կապիտան Բենջամին Մորելը հավանաբար առաջին անգամ ոտք է դրել կղզու վրա, այնտեղ զբաղվել [[փոկեր]]ի որսով, սակայն դա հավաստի տեեկություն չէ: [[1825]] թվականի [[դեկտեմբերի 10]]-ին կապիտան Նորիսը կատարել է առաջին` փաստերով հիմնավորված մուտքը կղզի` այն հռչակելով բրիտանական սեփականություն և անվանելով «Լիվերպուլի կղզի»` ի պատիվ [[Մեծ Բրիտանիա]]յի լորդ Ռոբերտ Լիվերպուլի:
 
Տևական առաջին ափհանումը կղզում գրանցվել է [[1927]] թվականին, երբ նորվեգական «Նորվեգիա» նավի անձնակազմը մոտ մեկ ամիս կանգ է առել կղզում: 1927 թվականի դեկտեմբերի 1-ին գիտարշավի ղեկավար Լարս Կրիստենսենը կղզին հռչակել է նորվեգական տարածք: [[Հակոն VII]] կայսեր հրամանով [[1928]] թվականի [[հունվարի 23]]-ին Բուվե կղզին հռչակվել է Նորվեգիայի սեփականություն: 1929 թվականին Մեծ Բրիտանիան հրաժարվել է Բուվեի նկատմամբ տարածքային հավակնություններից: 1930 թվականին [[Սթորթինգ]]ը ընդունել է որոշում, որի համաձայն` Բուվեն Նորվեգիայից կախում ունեցող տարածք, և նրա նկատմամբ հսկողությունն իրականացնում է Նորվեգիան, սակայն կղզին չի մտնում Նորվեգիայի Թագավորության կազմի մեջ: 1920-ական թվականներից տարածքի կազմի մեջ է մտնում այսպես կոչված Բուվեի հատվածը` ներառյալ [[Պետրոս I-ի կղզի]]ն<ref name="fenenko"/>. Королевский указ 1928 г. оспаривался [[СССР]] и [[США]]<ref name="fenenko">[http://www.perspektivy.info/rus/desk/mezhdunarodnoje_sopernichestvo_za_osvojenije_obshhih_prostranstv_2010-05-14.htm А. Фененко. Международное соперничество за освоение общих пространств]</ref>: [[1928]] թվականի թագավորական հրամանը կասկածի տակ են դրել [[Ռուսաստան]]ը և [[ԱՄՆ]]-ն: Ռուսաստանը հատկապես առարկում էր այհ հանգամանքին, որ կղզու տարածքում ընդգրկվել է Պետրոս I-ի կղզին, որ հայտնաբերել է [[Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն|Բելինգսհաուզենի]] և [[Միխայիլ Լազարև|Լազարևի]] արշավախումբը<ref>[http://www.nkj.ru/interview/2869/ Интервью В. В. Лукина («Наука и жизнь»)]</ref>:
 
[[1959]] թվականին ստորագրված [[Անտարկտիկա]]յի մասին պայմանագիրը չի տարածվում Բուվե կղզու վրա:
 
[[1964]] թվականին խորտակվել է կղզու մոտով անցնող նավի փրկարարական նավակը (նավի խորտակման պատճառը նույնպես հայտնի չէ): Հետո տեղ հասած փրկարարները պարզել են, որ կղզու վրա ուտելիքը և պահուստային հանդերձանքները մնացել են չօգտագործված, սակայն անձնակազմի անդամներին հայտնաբերել չի հաջողվել: Դա զարմանալի է, քանի որ նրանք կղզում շատ լավ հնարավորություններ են ունեցել պահպանելու իրենց գոյությունը<ref name="antarctica_sites">[http://archive.travel.ru/antarctica/sites/ Достопримечательности Антарктики]</ref>:
 
[[1979]] թվականի [[սեպտեմբերի 22]]-ին Բուվեի շրջանում գրանցվել են պայթյուններ, որոնք մեկնաբանվել են որպես ատոմային փորձարկումներ: Ոչ մի երկիր կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել: Ենթադրվում է, որ այդ պայթյունները, ինչպես նաև 1981 թվականի պայթյունները իրականացրել է [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ը [[Իսրայել]]ի հետ համատեղ:
 
== Տարածքի յուրացում ==
Բուվե կղզին մայրցամաքներից շատ հեռու գտնվող կղզիներից մեկն է աշխարհում ([[Զատկի կղզի|Զատկի]] և [[Տրիստան դա Կունյա]] կղզիներից հետո): Բուվեի մոտակա ցամաքային ափը [[Անտարկտիդա]]յի ափն է, որից ունեցած հեռավորությունը 1.600 կմ է, [[Քեյփթաուն]]ից` 2.500 կմ: Կղզում գտնվում է եղանակի արձնագրման ավտոմատ կայան:
 
Դեռևս ոչ մի մարդ տարվա ցուրտ եղանակը չի անցկացրել կղզում (հարավային բևեռում ձմեռը հյուսիսյին բևեռի ամառն է): Կղզու նվաճումը հատկապես բարդանում է արշավախմբերի` կղզի հասնելու դժվարությունների հետ կապված. սառույցը խանգարում է հարավային և արևելյան ափերին կայանմանը, մինչդեռ 490 մ բարձրությամբ ուղղաբերձ ժեռուտ քարափները խամգարում են հյուսիս և արևմուտք իջնելուն: Կղզի հասնելու ամենահարմար եղանակը ուղղաթիռն է:
 
== Նույնականացում ==
Բուվե կղզու համացանցային դոմենը .bv-ն է, որը դեռևս չի օգտագործվում: Թվային կոդն է ISO 3166 — 074:
 
=== Դրսևորումներ մշակութում ===
[[1934]] թվականի փետրվարին թողարկվել են նորվեգական նամականիշեր «Միլֆորտ նավի»` կղզի հասնելու կապակցությամբ: Դրանց թողարկումը կասկածելի բնույթ է կրում, քանի որ թույլտվությունը տվել է Նորվեգիայի դեսպանը Քեյփթաունում, որ թե [[Նորվեգիայի տեղական փոստեր|Նորվեգիայի փոստային կազմակերպությունը]]: [[1955]] թվականին Բուվե կղզում աշխատել է գիտական արշավախումբ, որը պաշտոնապես գործել է «Bouvet Island. Expedition» կնիքով:
 
=== Կինոյում ===
«Օտարը գիշատչի դեմ» ֆանտաստիկ ֆիլմում գործողություններն ընթանում են Բուվե կղզու` սառույցով պատված հին բուրգում: Դրանով հանդերձ` քարտեզին և նկարներում նշվում է [[Ալեքսանդր I-ի երկիր]]ը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
[https://commons.wikimedia.org/wiki/Atlas_of_Bouvet_Island Բուվե կղզին Վիքիպահեստում]
 
{{Արտաքին հղումներ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բուվե» էջից