«Հարալդ II Գորշ մաշկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
 
== Կենսագրություն ==
Հոր մահից հետո Հարալդը, մոր և եղբայրների հետ տեղափոխվում է նախ [[Օրկնեյան կղզիներ]], ապա` [[Դանիա]]` [[Հոկոն I Բարի|Հոկոն Բարիի]] հակառակորդ [[Հարալդ Կապտատամ|Հարալդ Կապտատամի]] մոտ: Դանիայի արքան Հարալդին դաստիարակում է ինչպես սեփական որդուն և ամեն կերպ աջակցում է նրան և եղբայրներին Հոկոնի դեմ արշավանքների հարցում: [[961 թվական|961 թվականին]] Հարալդն ու իր եղբայրները հերթական անգամ պարտություն են կրում Հոկոնի կողմից, սակայն, շուտով վերջինս մահանում է [[Ֆիտյարի ճակատամարտ|մարտի դաշտում]] ստացած վերքից: Հարալդը, որպես մեծ եղբայր, հռչակվում է Նորվեգիայի թագավոր, սակայն նրա իշխանությունը տարածվում էր միայն երկրի հյուսիսային տարածաշրջաններում: [[Թրոնհեյմ|Թրոնհեյմն]] ու [[Վիկեն|Վիկենը]] չէին ենթարկվում նրան: Հարալդն իր եղբայրների հետ օգտվում է այն առիթից, որ Թրոնհեյմի յարլ Սիգուրդը գժտվել էր կրտսեր եղբոր` Հրյոտգարի հետ: Վերջինս խաբեությամբ Սիգուրդին փոքրիկ ջոկատի հետ հրավիրում է խնջույքի, որի ժամանակ սպանվում է էիրիկ Արյունարբու Սեկիրայի որդիների կողմից: Սակայն նրանք չկարողացան պահել Թրոնհեյմը և վերադարձան երկրի հարավ: Թրոնհեյմում յառլ է դառնում Սիգուրդի որդին` [[Հոկոն II ԱմենակարողԱհեղ|Հոկոն Սիգուրդսոնը]]: Նա հարկեր չէր վճարում Հարալդին և պարբերաբար մարտնչում էր նրա դեմ` փորձելով վրեժ լուծել հոր սպանության համար: Վերջապես, ինչ-որ ուժի միջամտության շնորհիվ, նրանք հաշտվում են, Հոկոնը սկսում է կառավարել Թրոնհեյմում` ընդունելով Հարալդի իշխանությունը:
 
Հետագա տարիների ընթացքում Հարալդը պատերազմում է տարբեր կոնունգների ու յառլերի դեմ, մասնավորապես [[Տրյուգվի Օլաֆսոն|Տրյուգվի Օլաֆսոնի]] և Գուդրյոդ Բյորնսսոնի դեմ, ինչպես նաև ասպատակում է [[Բյարմալանդ|Բյարմալանդը]], որտեղից հարուստ ավար է տանում: [[963 թվական|963 թվականին]] Հարալդի եղբայրը` Գուդրյոդ Էիրիկսոնը հարձակվում է Տրյուգվի Օլաֆսոնի վրա և սպանում է նրան: Դրանից հետո Հարալդին հաջողվում է իրեն ենթարկել երկու մեծ տարածաշրջան` Վինգուլմարկն ու Վիկը: