«Հադրիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 62.
 
== Հանրային կառավարում ==
Հանրային կառավարման գործերի նկատմամբ Հադրիանոսի անկեղծ մտահոգությունը հաստատվում է նրանով, որ իր գահակալության ժամանակաշրջանի մեծ մասը (մինչև 131 թվականը) նա անցկացրել է Հռոմից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Նա ճանապարհորդել է արևմտյան նահանգներով 121-123 թվականներին և Արևելք՝ 123-127 և 128-131 թվականներ։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա ամրացրեց սահմանային պաշպանականպաշտպանական կառույցները, կազմակերպեց ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, կազմակերպեց [[Պանհելլենիոն]]ը՝ համահունական կազմակերպություն, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։
 
[[134]] թվ ականին Ադրիանոսը դյուրությամբ ճնշեց [[հրեաներ]]ի խռովությունը [[Պաղեստին]]ում, երկրից արտաքսեց [[Հուդա]]յի հրեաներին և ամրապնդեց Հռոմի իշխանությունն այնտեղ։ Ադրիանոսի իշխանության տարիներին արգելվեց [[Քրիստոնեություն|քրիստոնյաների]] հալածանքը։ Հադրիանոսի հրամանով շուրջ 121-122 թթ. Բրիտանիայի հյուսիսում՝ Սոլուեյ-Ֆերտ ծովախորշի և Թեյն գետի միջև եռակի պատ է կառուցվել, որը կոչված էր պաշտպանել երկիրը հյուսիսից հարձակումներից։ Այս կառույցը, որի մնացորդները պահպանվել են մինչև մեր օրերը, կոչվում է «Հադրիանոսի պատնեշ»։