«Ակոռի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 91.
 
== Ճարտարապետություն ==
[[Անաստաս Ա Ակոռեցի]] կաթողիկոսը (661–667) Ակոռիում կառուցել է եկեղեցի, որը ոչ մեծ գմբեթավոր կառույց էր՝ երկու առանձին կանգնած մույթերով, արևելակողմի երկու ավանդատներով և ճակատային եռանկյունաձև խորշերով։ Ճարտարապետական մանրամասներն առնչվում են [[VII դար]]ի ընդհանրացված ձևերին։ Այս եկեղեցին կործանվել է գյուղի հետ մեկտեղ։ Եկեղեցու հատակագիծը շատ մոտ նմանություն ու [[Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի|Անիի կաթողիկե եկեղեցուն]], միայն ավանդատուները քառակուսի են, փոխանակ արևելյան կողմից խորանաձև լինելուն, արտաքին մասից (գուցե ներքին) մնացած սյուներից երևում է, որ շատ նման է [[Զվարթնոց|Զվարթնոցի]] արտաքին որմնասյուներին՝ իր խոյակներով<ref>{{Գիրք:Թորամանյան2|112|128}}</ref>։
 
Ակոռիի մոտ, Մեծ Մասիսի հյուսիսարևելյան ստորոտին, գտնվում է Ս․ Հակոբի վանքը՝ բաղկացած խաչաձև գմբեթավոր փոքր եկեղեցուց և միաբանների կացարաններից։ Վանքի կառուցման ժամանակն անհայտ է։ Այնտեղ եղած արձանագրությունների մի մասը, որ հրատարակել է Դյուբուա դը Մոնպերյոն, թվագրված է XIII–XIV դարերով։
 
Կործանված Ակոռիից ոչ հեռու գտնվող Նոր Ակոռի գյուղը [[XIX դար]]ի վերջին ուներ մոտ 50 տուն, եկեղեցի և ռուսական ամրոցաձև պահակատուն։
 
{{ՀՍՀ}}
== Ծանոթագրություններ ==
<references />{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Այրարատի բնակավայրեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ակոռի» էջից