«Սան Սերվանդոյի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 13.
 
== Պատմություն ==
Ամրոցը գտնվում է բլրի վրա: Իր ռազմավարական նշանակության շնորհիվ այս տարածքում պաշտպանական կառույցներ են ստեղծվել Տոլեդոյի հիմնադրումից անմիջապես հետո. դրանք թույլ են տալիս վերահսկել ճանապարհները դեպի Ալկանտարա կամուրջն, դեպի գետը և ջրանցույցը: Ըստ հնագիտական տվյալների՝ նախապես այդտեղ եղել է հռոմեական ամրոց: Հետագայում կառուցվել է [[Վեստգոթեր|վեստգոթ]]ական եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ արբական ամրոցը: ՄահմեդականՄուսուլմանների կողմից կառուցված ամրոցի հիմքը (ուղղանկյունաձև աշտարակներով) ներկայում ծածկված են հողով:
 
[[1085 թվական]]ին Տոլեդոն կրկին անցնում է Ալֆոնսո VI թագավորի տիրապետության տակ, ով իր կնոջ՝ Կոնստանցիա Բուրգունդացու հետ ձեռնամուխ է լինում վանքի վերանորոգման աշխատանքներին<ref name=FF /<ref>{{cite book |work= Boletín de la Real Academia de la historia |url= https://archive.org/stream/boletndelareala17spagoog#page/n6/mode/2up |volume= Tomo XLIX |chapter= Cuaderno IV |origyear= July–September 1906 |title= El monasterio toledano de San Servando en la segunda mitad del siglo XI |first=Fidel |last=Fita |date= 25 May 1906 |pages= 280–331 |language= es}}</ref>: Ամրոցը վերածում է պաշտպանական կառույցներով ամրացված վանքի (չափերով ավելի փոքր, քան նախորդ արաբական ամրոցը) և նվիրում Սերվանդո և Գերման սրբերին ի նշան երախտագիտության նրա համար, որ փրկվել է Սագրախասի ճակատամարտում: Ջոն Օրմսբին, ով անգլերեն է թարգմանել [[Միգել Սերվանտես]]ի «[[Դոն Կիխոտ (վեպ)|Դոն Կիխոտ]]» վեպը, գրում է, Ալֆոնսո VI-ը ամրոցը կոչել է իսպանացի նահատակ Սան Սերվանդոյի պատվին: Հետագայում անունը ենթարկվում է փոփոխության՝ դառնալով Սան Սերվան (այդ ձևով այն հիշատակվում է «[[Երգ իմ Սիդի մասին]]» պոեմում), Սան Սերվանտես և Սան Կերվանտես (San Cervantes):
Տող 22.
 
[[Պատկեր:El Greco View of Toledo.jpg|thumb|left|150px|Սան Սերվանդոյի ամրոցը [[Էլ Գրեկո]]յի ''«Տեսարան Տոլեդոյից»'' նկարում (ձախից)]]
Վանքն ավերվել է 1110 թվականին [[Սարակինոսներ|սարակինոսների]] կողմից, և վանականները հեռացել են [[Մարսել]]: Վանքն անցել է Տոլեդոյի արքեպիսկոպոսությանը: Ալֆոնսո VIII թագավորը վանքը հանձնել է [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների միաբանությանը]], որը վանքը դարձրել է ամրոց, որ Պուենտե դե Ալկանտարան կպաշտպաներ մահմեդականներիմուսուլմանների հնարավոր հարձակումներից: ՄահմեդականներիԻսլամադավան ղեկավարների հարձակման սպառնալիքի վերացման ու 1312 թվականին Տաճարականների միաբանության վերացումից հետո վանքը կորցրել է իր նշանակությունն ու լքվել:
 
14-րդ դարում՝ Պեդրո I Դաժանի ու Էնրիկե Եղբայրասպանի հակամարտության ժամանակ, ամրոցը կրկին ունեցել է ռազմական նշանակություն, և արքեպիսկոպոս Տենորիոն հանձնարարել է վերակառուցել այն: Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են [[1386 թվական]]ին: Այդ ժամանակին են վերաբերում այն կառույցները, որ պահպանվում են ներկայում: