«Սպիտակ աշտարակ (Սալոնիկ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սալոնիկի Սպիտակ աշտարակ''' ({{lang-el|Λευκός Πύργος}}), ճարտարապետական հուշարձան և թանգարան, որը գտնվո...»:
 
No edit summary
Տող 1.
'''Սալոնիկի Սպիտակ աշտարակ''' ({{lang-el|Λευκός Πύργος}}), [[Ճարտարապետություն|ճարտարապետական հուշարձան]] և [[թանգարան]], որը գտնվում է [[Հունաստան|Հունաստանի]] [[Սալոնիկ]] քաղաքում:
 
Չնայած նրան, որ աշտարակը կոչվում է ''«սպիտակ»'', այն ունի գեմեշի կաշվի գույն: Սպիտակ աշտարակը գտնվում է Սալոնիկի Հաղթանակի փողոցի վրա՝ [[Եգեյան ծով|Եգեյան ծովի]] Թերմայկոս ծոցի վրա: Աշտարակի ներսում գործում է բյուզանդական թանգարան: Սպիտակ աշտարակը համարվում է Սալոնիկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Աշտարակից ոչ հեռու գտնվում է «Մակեդոնիա Պալաս» հյուրանոցը:
 
Սալոնիկի Սպիտակ աշտարակը [[Թուրքեր|թուրքերի]] կողմից կառուցվել է, որպես պաշտպանական ամրություն: Սկզբնական շրջանում այն եղել է տխրահռչակ բանտ և մի վայր, որտեղ կատարվել են զանգվածային մահապատիժներ: Այն բանից հետո, երբ Սալոնիկն անցավ [[Հունաստան|Հունաստանի]] տիրապետության տակ ''«արյունոտ աշտարակը»'' կոչվեց «սպիտակ աշտարակ»: Ներկայումս այն համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշը, որը խորհրդանշում է [[Մակեդոնիա (Հունաստան)|Մակեդոնիա]] երկրամասի ինքնիշխանությունը:
 
== Պատմություն ==
Աշտարակը կառուցվել է այն բանից հետո, երբ օսմանյան թուրքերը [[1430 թվական|1430 թվականին]] գրավեցին [[Սալոնիկ]] քաղաքը: Մեզ հայտնի է, որ աշտարակի շինարարակն աշխատանքներն ընթացել են [[Մուրադ II|Մուրադ II սուլթանի]] կառավարման տարիներին:
 
[[1912 թվական|1912 թվականին]] [[Օսմաներեն|օսմաներեն լեզվով]] գրված արձանագրության մեջ նշվում է, որ շինարարական աշխատանքներն ընթացել են [[1535]]-[[1536 թվական|1536 թվականներին]]:
 
Պատմաբան Ֆրանց Բաբինգերը նշում է, որ աշտարակը կառուցվել է օսմանյան մեծանուն ճարտարապետ Սինանի կողմից, ով հայտնի է շատ ամրությունների նախագծմամբ: Նա նախագծել է հատկապես ալբանական Սալոնա[[Վլորա]] նավահանգստում նմանատիպ աշտարակների հատակագծեր:
 
Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ հնարավոր է, թե Սպիտակ աշտարակը կառուցվել է [[12-րդ դորւմ՝դար|12-րդ դարում]]՝ [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդացիների]] կողմից: Տարբեր ժամանկներում աշտարակը օսմանցիների համար ծառայել է, որպես բերդ, որանոց և բանտ: [[1826 թվական|1826 թվականին]] սուլթան [[Մահմուդ II|Մահմուդ II-ի]] հրամանագրով հարյուրավոր բանտարկյալներ մահվան են դատապարտվել և սպանվել հենց այստեղ:
 
Այն ստացել է «արյունոտ աշտարակ» կամ «կարմիր աշտարակ» անվանումը: Դարեր շարունակ աշտարակը Սալոնիկի պատերի մաս էր կազմում: Այն առանձնացավ այն բանից հետո, երբ [[1918 թվական|1918 թվականին]] [[Բալկանյան պատերազմներ (1912-1913)|Բալկանյան առաջին պատերազմի]] հետևանքով այն քանդվեց:
 
Այդ պահից հետո աշտարակը ձեռք է բերել ներկայիս անվանումը: [[1913 թվական|1913 թվականի]] մարտին աշտարակի մոտակայքում սպանվել է Հունաստանի թագավոր Գեորգի I-ը: