«Ֆլամանդացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 5.
 
Լեզվով և մշակույթով մոտ են [[հոլանդացիներ]]ին։
 
Բելգիայի բնակչության հիմնական շերտը կազմում են ֆլամանդները՝ֆրանկական, ֆրիզական և սաքսոնական ցեղերի ժառանգները և վալոնները՝ կելտերի ժառանգները:  Ֆլամանդական էթնոսի ձևավորումը տեղի է ունեցել  15-16դդ.: 16դ. Նիդեռլանդական հեղափոխությունից  հետո Ֆլանդրիան ընդգրկվեց իսպանական տիրապետությունից ազատված «Միացյալ մարզի» մեջ, 1714թ.՝ անցավ Ավստրիայի վերահսկողության տակ, իսկ 1797թ. միացավ Ֆրանսիային: 
 
Վիեննայի կոնգրեսի որոշմամբ, 1814թ. Ֆլանդրիան դարձավ Նիդեռլանդական թագավորության մաս, իսկ 1830թ. Բելգիական հեղափոխության արդյունքում  ֆլամանդները, վալոնների աջակցությամբ, հիմնեցին Բելգիա անկախ պետությունը, մինչդեռ Ֆլանդրիայի մի որոշ հատված մնաց Նիդեռլանդների կազմում: 1847թ. սկիզբ առավ ֆլամանդական ազգային շարժումը, որը հանգեցրեց ազգային մշակույթի, գրականության վերածննդին: Շարժման նպատակներից էր նաև ֆլամանդերենի և ֆրանսերենի միջև հավասարությունը: Արդյունքում, ընդունվեց օրենք, համաձայն որի երկրում հաստատվեց երկլեզու համակարգ, բայց այս 2 լեզուներին այդպես լ հավասար կարգավիճակ չտրվեց:
 
Հետագայում բարեփոխման ենթարկվեց նաև քաղաքական համակարգը. պետության ներսում ձևավորվեցին դաշնության 2 տեսակի սուբյեկտներ՝ '''մշակութային համայնքներ''' (ֆլամանդական, վալոնական և գերմանական) և '''տնտեսական շրջաններ''' (Ֆլանդրիա, Վալոնիա և Բրյուսել): 1993թ. Բելգիան պաշտոնապես անվանակոչվեց որպես Վալոնիայի, Ֆլանդրիայի և Բրյուսելի դաշնություն:
 
  Ֆլանդրիան  իրենից ներկայացնում է <nowiki/>[[Բելգիա|Բելգիայի թագավորության]] հինգ հյուսիսային նահանգները, որտեղ խոսում են <nowiki/>[[Նիդերլանդերեն|հոլանդերեն]]։ <nowiki/>[[Վալոնիա|Վալոնիայի]] և <nowiki/>[[Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան|Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի]] հետ այն համարվում է դաշնության սուբյեկտ։ Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. <nowiki/>[[հոլանդերեն]], որով խոսում են <nowiki/>[[Ֆլամանդացիներ|ֆլամանդացիները]], որոնք կազմում են բնակչության 59%-ը և <nowiki/>[[ֆրանսերեն]], որով խոսում են հիմնականում: Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվական տարբերություննների պատճառով: 
 
Սակայն հարկ է նշել, որ հակասությունները չեն սահմանափակվում միայն լեզվական խնդիրներով: Կոնֆլիկտային իրավիճակը դրսևորվում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում: Մինչև 20դ. կեսը Վալոնիան, ըստ էության, «կերակրում էր Ֆլանդրիային՝ մատակարարելով վերջինիս իր ազգային արտադրանքի առյուծի բաժինը: II համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը փոխվեց: Ֆլանդրիան վերածվեց տնտեսության շարժիչ ուժի, մինչդեռ Վալոնիայում  գործազրկության մեծ ալիք բարձրացավ: Արդյունքում, Ֆլանդրիայի բնակչությունը դժգոհությամբ հանդես եկավ:
 
2007-2008թթ. Բելգիայի խորհրդարանական ընտրությունները հանգեցրին կառավարական ճգնաժամի: Ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Քրիստոնեա-դեմոկրատական Ֆլամանդական կուսակցությունը: Ճգնաժամի պատճառը կուսակցության ձգտումն էր հասնելու Ֆլանդրիայի հետագա ինքնավարությանը, ինչն էլ բացասական արձագանք գտավ վալոնական քաղաքական ուժերի կողմից:
 
Անհրաժեշտ է հիշատակել նաև բելգիական կոնֆլիկտում հարևան պետությունների ներգրավվածության մասին:
 
Ø  Վալոնա-ֆլամանդական հակամարտությունը սեպարացիոն ճանապարհով լուծելու դեպքում Գերմանիան կկանգնի խնդրի առջև, քանի որ Բելգիայում կան գերմանախոս շրջաններ, որոնք ներկայումս Վալոնական շրջանի մասն են կազմում: Հնարավոր է վերջինիս  վերամիավորումը ԳԴՀ-ին, որի դեպքում Գերմանիան, փաստացիորեն, կվերականգնի II համաշխարհային պատերազմից հետո կորցրած տարածքը: Սակայն, սա 1990թ. Մոսկվայի պայմանագրի խախտում է, քանզի պայմանագրի շրջանակներում Գերմանիան պարտավորություն է ստանձնել չընդլայնել իր տարածքը Արլ. և Արմ. Գերմանիաների վերամիավորումից հետո:
 
Ø  Հնարավոր է Վալոնիան Ֆրանսիային միանալու շարժում սկսվի, որից զգուշանում էին Բելգիայի քաղաքական գործիչները դեռ 19դ.:
 
== Էթնոգենեզ և պատմություն ==