«Բելգիայի թագավորական գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Բելգիայի ազգային գրադարան
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրադարան}} '''Բելգիայի թագավորական գրադարան''' ({{lang-fr|Bibliothèque royale de Belgique}}, {{lang-nl|Koninklijke Bibl...»:
(Տարբերություն չկա)

11:50, 1 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Բելգիայի թագավորական գրադարան (ֆր.՝ Bibliothèque royale de Belgique, հոլ.՝ Koninklijke Bibliotheek van België, ոչ պաշտոնական անվանումը՝ Ալբերտինա), ազգային գիտական գրադարան Բելգիայում: Գրադարանի հիմնական նպատակն է հավաքագրել և պահպանել Բելգիայում հրապարակվող, ինչպես նաև արտերկրում բելգիացիների աշխատանքների բոլոր հրատարակությունները: Համաձայն Բելգիայում գործող օրենսդրության՝ գրադարանը ստանում է Բելգիայում լույս տենող յուրաքանչյուր խմբագրության առնվազն մեկ օրինակ: Բացի բելգիական գրականությունը, գրադարանն ունի նաև մեծ քանակությամբ արտասահմանյան հրապարակումներ: Գրադարանը գտնվում է Բրյուսելի Mont des Arts-ում (Արվեստի լեռ), Բրյուսելի կենտրոնական կայարանի հարևանությամբ:

Բելգիայի թագավորական գրադարան
Изображение логотипа
Երկիր Բելգիա[1]
Տեսակազգային գրադարան և դաշնային գիտական ինստիտուտ
Հիմնվել էհունիսի 19, 1837
ՏեղադրությունԲրյուսել[2][1]
Այլ տվյալներ
Կայքkbr.be(նիդեր.)(անգլ.)(ֆր.)

Պատմություն

Գրքերի հավաքածուի պատմությունը, որը հետագայում դարձել է թագավորական գրադարան, սկսվում է դեռևս 15-րդ դարից, երբ բուրգունդյան դուքսերը սկսել են ձեռագրեր հավաքել: 1559 թվականին Ֆիլիպ II-ի հրամանով այդ ձեռագրերը տեղափոխվել են Բրյուսելի Կաուդենբերգ պալատ: 1731 թվականին Կաուդենբերգ պալատն այրվել է, սակայն գրադարանի մեծ մասը փրկել է:

1837 թվականի հունիս 9-ին կառավարության որոշմամբ Բելգիայում ստեղծվել է թագավորական գրադարան, որի հիմքը կազմել է Կառլ վան Հյուլետի հավաքածուն՝ բաղկացած շուրջ յոթանասուն հազար գրքերից: Բուրգունդյան դուքսերի օրոք հիմնված գրքերի հավաքածուն թագավորական գրադարանի հիմնադրման ժամանակ պատկանել է Բրյուսել քաղաքին (սկսած 1803 թվականից): 1842 թվականին այն դարձել է պետական սեփականություն և ներառվել է թագավորական գրադարանի կազմում:

1935 թվականին որոշվել է կառուցել Թագավորական գրադարանի նոր շենք: Պատերազմի պատճառով կառույցի շինարարությունն սկսվել է միայն 1954 թվականին: Շենքը, որտեղ տեղակայված է գրադարանը, հանդիսավոր բացվել է 1969 թվականի փետրվարի 17-ին:

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 https://erfgoedkaart.be/?id=7740
  2. https://arthive.com/places/1853~The_Royal_Library_of_Belgium