«Բայազիդ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
 
===Հրեաների և մուսուլմանների ներգաղթ===
1492 թվականին [[Իսպանական կայսրություն]]ը որոշեց երկրի [[հրեա]] և [[մուսուլմաններ|մուսուլման]] բնակչությանը արտաքսել երկրից: Բայազիդ II-ը 1492 թվականին [[Օսմանյան նավատորմ]]ը ադմիրալ [[Քեմալ Ռեյս]]ի գլխավորությամբ ուղարկեց Իսպանիայի ափեր նրանց տարհանելու համար: Նա հրամայեց իր տարածաշրջանային կառավարիչներին ջերմ ընդունել ներգաղթյալներին<ref>{{cite book|title=A History of the Muslim World Since 1260: The Making of a Global Community|last=Egger|first=Vernon O.|publisher=[[Prentice Hall]]|year=2008|isbn=0-13-226969-4|page=82}}<!--|accessdate=2009-04-13--></ref>: Նա նաև երաշխավորեց, որ ներգաղթյալները կդառնան օսմանյան կայսրության քաղաքացիներ: Նա քննադատեց [[Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)|Ֆերդինանդ II]]-ին և [[Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)|Իզաբելլա I]]-ին, որ հրաժարվում են իրենց երկրի համար շատ օգտակար ժողովուրդներից<ref name="JE 460">''The Jewish Encyclopedia: a descriptive record of the history, religion, literature, and customs of the Jewish people from the earliest times to the present day,'' Vol.2 Isidore Singer, Cyrus Adler, Funk and Wagnalls, 1912 p.460</ref>:
 
==Կառավարման վերջ==
1509 թվականի սեպտեմբերի 14-ին [[Կոնստանդինուպոլիս|Կոնստանդինուպոլսում]]<ref>''The Encyclopædia Britannica'', Vol.7, Edited by Hugh Chisholm, (1911), 3; ''Constantinople, the capital of the Turkish Empire...''</ref><ref>[http://concise.britannica.com/ebc/article-9368294/Istanbul Britannica, Istanbul]:''When the Republic of Turkey was founded in 1923, the capital was moved to Ankara, and Constantinople was officially renamed Istanbul in 1930.''</ref> տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Բայազիդի երկու որդիներ` [[Սելիմ I]]-ը և [[Շեհզադե Ահմետ|Ահմետ]] սկսեցին պայքարել գահի համար: Ահմետը անսպասելի նվաճեց օսմանյան Կարաման քաղաքը և սկսեց շարժվել դեպի Կոստանդնուպոլիս: Իր անվտանգությունից վախենալով` Սելիմը ապստամբություն կազմակերպեց [[Թրակիա]]յում, բայց պարտություն կրեց Բայազիդից և արտաքսվեց [[Ղրիմի թերակղզի]]: Բայազիդը վախենալով, որ Ահմետը կսպանի իրեն, թույլ չտվեց նրան մուտք գործել Կոստանդնուպոլիս:
 
Սելիմը հետ կանչվեց Ղրիմից և [[Ենիչար]]ների օգնությամբ կարողացավ գահընկեց անել Բայազիդին 1512 թվականի ապրիլի 25-ին: Բայազիդը աքսորվեց իր հայրենի Դեմոտիկա, սակայն այդպես էլ տեղ չհասնելով մահացավ իր գահընկեցությունից մեկ ամիս անց: Բայազիդը թաղված է [[Ստամբուլ]]ի [[Բայազիդ մզկիթ]]ում:
 
== Ծանոթագրություններ ==