«Սանկտ Պետերբուրգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 252.
[[XIX դար]]ում որոշակի թիվ է կազմել նաև հայ ուսանող երիտասարդությունը, որի շատ ներկայացուցիչներ մասնակցել են լուսավորական-դեմոկրատական և հեղափոխական շարժումներին։ Նախապես հայերը կենտրոնացած էին Վասիլևյան կղզում։ Շատ հայ վաճառականներ և արդյունաբերողներ քաղաքում հիմնեցին առևտրական գրասենյակներ, գործարաններ ու ֆաբրիկաներ։ [[1758]] թվականին նորջուղայեցի Իսախանյան եղբայրներն այստեղ հիմնեցին Ռուսաստանում առաջին փայատիրական ընկերություններից մեկը՝ Իրանի հետ առևտրի համար։ [[XVIII դար]]ի կեսին մետաքսագործական ֆաբրիկաներ հիմնեցին Արտեմի Մանուիլովը, Բոգդան Ախվերդովը, Պետրոս Շիրվանովը, Մանուչարյան եղբայրները։ [[1760]]-ական թթ. սկզբին առևտրական գրասենյակ է հիմնում Հ. Լազարյանը, որի ջանքերով [[1770]] թվականին կառուցվում է Ս. Կատարինե հայկական տաճարը Նևսկի պողոտայի վրա, իսկ [[1791]] թվականին՝ հայկական գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցին։ [[1779]] թվականին ստեղծվում է Պետերբուրգի և [[Մոսկվա]]յի հայկական եկեղեցիների միացյալ հոգաբարձությունը։ Առաջին հոգաբարձու է ընտրվում [[Հովհաննես Աղազարի Լազարյան|Հ. Լազարյանը]]։
 
[[1781]] թվականին Գ. Խալդարյանը հիմնում է հայկական տպարան (մինչև [[1789]]), որտեղ հրատարակված առաջին գործն էր մայրենի լեզվի «Այբբենարանը»։ [[XIX դար]]ի քաղաքի հայկական գաղութի դերը մեծանում է՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում Ռուսաստանի դերի մեծացմանը զուգնթացզուգընթաց, մանավանդ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո։ Այս շրջանում Պետերբուրգի և Մոսկվայի հայկական շրջանները հանդես էին գալիս միասնաբար։ Հետագայում գաղութը ձեռք է բերում առավելապես կուլտուր-մշակութային նշանակություն։ XIX - XX դդ. Պետերբուրգի հայ նշանավոր գործիչներից են եղել [[Ալեքսանդր Խուդաբաշյան|Ա. Խուդաբաշյանը]], [[Կարապետ Եզյան|Կ. Եզյանը]], [[Քերովբե Պատկանյան|Ք. Պատկանյանը]], [[Նիկողայոս Ադոնց|Ն. Ադոնցը]], [[Հովսեփ Օրբելի|Հ. Օրբելին]] և ուրիշներ։
 
[[Նիկողայոս Մառ]]ի ջանքերով [[XIX դար]]ի վերջին, [[XX դար]]ի սկզբին Պետերբուրգի համալսարանը դառնում է կարևոր հայագիտական օջախներից մեկը։