«Քրիստիան Լոֆթհուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Christian Jensen Lofthuus» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

08:15, 30 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Քրիստիան Յենսեն Լոֆթհուսը (Kristian Jenssøn Lofthus) (մայիսի 15, 1750թ․ - հունիսի 13, 1797թ․) նշանավոր հողագործ Ռիսերից, Նորվեգիա։ 1786-87թթ․ եղել է Նորվեգիայում մեծ գյուղացիական ապստամբության առաջնորդ, որը հետագայում հայտնի է դարձել որպես Lofthusreisingen.

Կենսագրություն

Լոֆթհուսը ծնվել է Նորվեգիայի Էուստ-Ագդեր շրջանի Ռիսեր գյուղում։ Նրա մայրը այդտեղի ֆերմերային ընտանիքից էր և ամուսնացած չէր նրա հոր հետ, ով ունեցել է ավելի բարձր սոցիալական կարգավիճակ։ Կյանքի սկզբում եղել է հողագործ Լիլեսանդի հարևանությամբ դուրս գտնվող Վեստրե Մոլանդի Լոֆթհուս ֆերմայում։ Շուտով հետաքրքրություն է ցուցաբերում սղոցարանի գործի նկատմամբ և զբաղվում առաքմամբ ու առևտրով։ Որպես նավապետ ճամփորդում է Դանիա և Մեծ Բրիտանիա։ Ավելի ուշ, դատվելով առևտրային կանոնները խախտելու համար, նա դեմ է արտահայտվում իր կարծիքով խնդիրների հիմքում գտնվող սոցիալական տարբերություններին։ Շուտով դառնում է տեղական ֆերմերների առաջնորդ։

1786թ․ հունիսին նա գրավոր բողոք է ներկայացնում արքայազն Ֆրեդերիկին, ով այդ ժամանակ հանդիսանում էր Դանիայի ռեգենտ։ Այդ ժամանակ Լոֆթհուսն ընտրվում է գյուղի կողմից որպես բանագնաց հասարակ մարդկանց բողոքների ցանկով։ Բողոքների մեծ մասը վերաբերում էին պաշտոնական ձեռնարկատիրությունից պահանջվող մեծ վճարներին։ Նա նաև բողոքում էր, որ պաշտոնյաները պահանջում են չափից բարձր հարկեր։ Ավելին, գյուղացիները ցանկանում էին չեղյալ համարել դանիական հացահատիկի մենաշնորհը և ստանալ փայտանյութի ազատ առևտուր։

Լոֆթհուսը արժանացել է արքայազնի ընդունելությանը երկու անգամ՝ 1786թ․ հունիսին և հուլիսին, և, իր խոսքերով, ստացել է արքայական թույլտվություն վերադառնալու տուն բողոքներին փաստաթղթի տեսք տալու համար։ Ֆրեդերիկի ռեգենտության վաղ տարիներին, նա աջակցել է լիբերալ բարեփոխումներին, որոնցից շատերն ընդգրկում էին գյուղացիական միջոցներ։ Երբ Լոֆթհուսը վերադարձավ Ռիսեր, նա հայտարարեց, որ իր պահանջները բավարարվել են։ Նա կրկնեց սա մի քանի անգամ, ամեն անգամ բողոքագրերի տակ հավաքելով ավելի ու ավելի ստորագրություններ։ Երբ նրան ձերբակալելու փորձը ձախողվեց, զինված գյուղացիներն ապստամբեցին 1786թ․ հոկտեմբերի 2-ին, ստիպելով տեղական պաշտոնյաներին Լոֆթհուսին շնորհել անձեռնմխելիություն։

Դրան հետևեցին փոխադարձ սպառնալիքներ և զինված հակամարտություն, տեղայնացված զինված ապստամբություններ, պաշտոնական հետաքննություններ (որոնք հաստատեցին Լոֆթհուսի բողոքների որոշ մասը) և ի վերջո Լոֆթհուսի ձերբակալությունը 1787թ․ մարտին։ 1792թ․ Լոֆթհուսը դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Նա մահանում է Քրիստիանիայի Ակերշուս ամրոցում՝ տաս տարվա անազատությունից հետո։

Ժառանգություն

Լոֆթհուսը դարձավ ոգեշնչում անկախության ազգային պայքարի համար, որը բերեց 1814թ․ Նորվեգիայի դեպքերին։ Այդ ժամանակ Նորվեգիայի ձախ շարժումը նրան համարեց որպես նորվեգական հարցի մարտիրոս։ 1914թ․ Լոֆթհուսին նվիրված հուշաքար բացվեց Վեստրե Մոլանդի իր ֆերմայում։ 2002-ին նորվեգական քանդակագործ Գունն Հարբիցի կողմից ստեղծված հուշարձանը բացվեց Լիլեսանդի նավահանգստում։

Հղումներ