«Տաթևի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (91.196.38.18 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Աշբոտ մասնակցի վերջին տարբերակին։)
 
Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 4-րդ դարում, երբ Հայաստանում [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|քրիստոնեությունն ընդունվել է]] պետական պաշտոնական կրոն։ 387 թվականին տեղի է ունենում [[Հայաստանի առաջին բաժանում]]ը, իսկ ավելի ուշ Հայաստանը վերածվում է [[Հայոց մարզպանություն|պարսկական մարզպանության]] (428)։ Վաղ միջնադարում, երբ արևելյան Հայաստանը գտնվել է պարսկական տիրապետության ներքո, Տաթևի վանքը եղել է դպրության առաջնակարգ կենտրոն։ 701 թվականին [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստանը]], [[Վիրք|Վրաստանը]] ու [[Աղվանք]]ը մտնում են [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կազմ՝ որպես վարչաքաղաքական մեկ միավոր՝ [[Արմինիա կուսակալություն]]։ Նույն դարի վերջից Տաթևի վանքը դառնում է [[Սյունյաց եպիսկոպոսություն|Սյունյաց եպիսկոպոսության]] աթոռանիստը։
 
=== Զարգացած միջնադար ===
Տաթևի վանքի տարածքը 9-րդ դարում արդեն չի բավարարել Սյունյաց եպիսկոպոսական աթոռի պահանջները։
 
839 թվականին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց [[Փիլիպե Սյունի|Փիլիպե]] իշխանից գնել է վանքի շրջակայքի «Արծիվ» կոչված տարածքը։ 844 թվականին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը։ Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր։ 844 թվականին [[Կովսական (գավառ)|Կովսական]] գավառի իշխան Հրահատը Տաթևի վանքին է նվիրել [[Նորաշենիկ (Արցախ)|Նորաշենիկ]] գյուղը, 848 թվականին իշխան Փիլիպեն կառուցել է [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Տաթև)|սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի]]ն։ 881 թվականին վանահայր Սողոմոն եպիսկոպոսը գնել է [[Դարաթափա Մեծ|Դարատափ]] գյուղը, վանքին վերադարձրել Խոտ գյուղը և սուրբ Նշանի համար ճարտար վարպետների ձեռքով պատրաստել թանկ արժեք քարերով զարդարված ոսկե խաչ։
[[Պատկեր:Kloster Tatev P1010096.jpg|մինի|ձախից|[[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Տաթև)|սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի]]]]
Սյունյաց գահերեց իշխան [[Աշոտ Սյունի|Աշոտ Սյունու]] և Շուշանիկ տիկնոջ պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Տաթև)|սուրբ Պողոս-Պետրոս տաճար]]ի կառուցումը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Սրբատաշ բազալտից կառուցված տաճարի գմբեթը հենվում է երկու խոշոր մույթերի և արևմտյան ավանդատների անկյունների վրա։ Մույթերը խորհրդանշում են [[Պողոս առաքյալ|Պողոս]] և [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] առաքյալներին, որոնց մասունքները դրվել են մույթերի հիմքերում և անկյուններում։
 
Տաճարի օծմանը ներկա են եղել [[Սմբատ Ա]] Բագրատունի թագավորը, [[Գագիկ Ա Արծրունի|Գագիկ Արծրունի]] իշխանը (հետագայում՝ [[Վասպուրականի թագավորություն|Վասպուրականի թագավոր]]), կաթողիկոս [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի]]ն, [[Աղվանից կաթողիկոսություն|Աղվանից]] Սիմոն Բ կաթողիկոսը, ազնվական ու հոգևորական բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Օծման առթիվ ներկա գտնվողները Տաթևի վանքին գյուղեր և կալվածքներ են նվիրել [[Բաղք]], [[Ծղուկք|Ծղուկ]], [[Հաբանդ (Սյունիք)|Հաբանդ]], [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունիք]], [[Արևիք]] գավառներում։ Վանքին նվիրված մոտակա Ցուրաբերդ, Տամալեք և Բերդ գյուղերի բնակիչներն ըմբոստացել են այդ որոշման դեմ, չեն ենթարկվել, իսկ 915 թվականին ցուրաբերդցիները ապստամբել են, կողոպտել վանքը, միաբաններից ոմանց սպանել։
[[Պատկեր:Tatev - Armenia (2916566982).jpg|մինի|[[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Տաթև)|սուրբ Պողոս-Պետրոս տաճար]]]]
Հովհաննես եպիսկոպոսը սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը նշանավորել է նրա հարավային մուտքի դիմաց [[Սուրբ Երրորդություն|սուրբ Երրորդությանը]] նվիրված հուշասյուն կանգնեցնելով (կոչվել է «[[Գավազան (եկեղեցի)|Գավազան]]»), որը շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է Տաթևի վանքը պարսպապատվել է, թեք տեղանքը բարձր հենապատերի միջոցով հարթվել, կառուցվել են թաքստոցներ, նկուղներ, դեպի բակը բացվող խցեր, սեղանատուն, արհեստանոցներ, մթերանոցներ, գրատուն, տաճարի առջև՝ գավիթ (որպես աղոթատեղի) և Սյունյաց իշխանների տապանատուն։ 9-րդ դարում Տաթևի վանքը [[Բագրատունյաց Հայաստան]]ի ամենախոշոր ու նշանավոր վանքն էր. ունեցել է շուրջ 500 միաբան, վարդապետարան։ Վանքում աշխատել, ստեղծագործել են փիլիսոփաներ, երաժիշտներ, մանրանկարիչներ, գրիչներ։
 
918 թվականին Հովհաննես եպիսկոպոսը վախճանվել է (թաղվել է Տաթևի վանքի բակում), և Հովհաննես Ե Դրասխանակերտցին Սյունյաց եպիսկոպոս է նշանակել Հակոբ Դվինեցուն, որը շարունակել է Տաթևի վանքի կալվածքների ընդլայնման գործը։ Հակոբ եպիսկոպոսը 932 թվականին գնել է [[Վարարակ (գետ)|Վարարակ]] գետի ջուրը, կառուցել երկար ջրանցք՝ մինչև վանքի մոտ գտնվող Ցաքուտ ամայի վայրը, և այն մշակելի դարձրել։
 
Տնտեսապես հզորանալով՝ Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թվականներին փորձել է անկախանալ [[Էջմիածնի կաթողիկոսություն|Հայոց հայրապետական աթոռից]]։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների՝ կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի]]ն բանադրել է նրան։ Օգտվելով դրանից՝ [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունիքի]], [[Երնջակ (գավառ)|Երնջակի]], [[Գողթան|Գողթնի]] հոգևոր առաջնորդները հրաժարվել են ճանաչել Տաթևի վանքի գերագահությունը և հիմնել են առանձին եպիսկոպոսություններ, իսկ աշխարհիկ իշխանները տիրացել են վանքի կալվածքների մեծ մասին։ 958 թվականին եպիսկոպոս ընտրված Վահան Սյունեցուն (968-969 թվականներին՝ կաթողիկոս [[Վահան Ա Սյունեցի]]) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի վանքի իրավունքներն ու կալվածքները։ Ավելի ուշ հիմնադրվում է [[Սյունիքի թագավորություն]]ը (987-1170), և Տաթևի դերն ու նշանակությունը ավելիէ բարձրանում։
[[Պատկեր:479 Le monastère de Tatév.JPG|ձախից|մինի|[[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Տաթև)|սուրբ Աստվածածին եկեղեցի]]]]
11-րդ դարում Ցուրաբերդի բնակիչները վերսկսել են իրենց պայքարը Տաթևի վանքի դեմ։ 1003 թվականին ապստամբ գյուղացիները սպանել են եպիսկոպոսին, ինչի համար Սյունյաց [[Վասակ Ա Սյունի|Վասակ Ա]] թագավորը հիմնահատակ ավերել է Ցուրաբերդը։ 1006 թվականին կաթողիկոս [[Սարգիս Ա Սևանցի|Սարգիս Ա Սևանցու]] շրջաբերականով Տաթևի եպիսկոպոսությանն են վերադարձվել նրա նախկին բոլոր վիճակները։ 1043 թվականին Հովհաննես եպիսկոպոսը կառուցել է սուրբ Պողոս-Պետրոս տաճարին հարավից կից սրահը։ 1044 թվականին հարևան ամիրայությունների զորքերը հարձակվել են Տաթևի վանքի վրա, սպանել միաբաններին, կողոպտել վանքը, հրկիզել ու ավերել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բնակելի շենքերը, արհեստանոցները, որոնք շուտով վերականգնվել են։ 1046 թվականին Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց [[Սմբատ Բ Սյունի|Սմբատ Բ]] թագավորի օժանդակությամբ վերակառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ որմնասյան վերևում ագուցելով [[Գրիգոր Ա Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավորչի]] մասունքը։ Նրա հաջորդը՝ Գրիգոր եպիսկոպոսը, 1087 թվականին կառուցել է գավիթներ, հովանոցներ, վանքի դարպասը՝ վրան կենտրոնագմբեթ [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Տաթև)|սուրբ Աստվածածին եկեղեցի]]ն, Սյունյաց [[Սենեքերիմ Սևադյան|Սենեքերիմ Ա]] թագավորի հրամանով հետ ստացել Տաթևի վանքից խլված կալվածքները։
 
1138 թվականի երկրաշարժից ընկել է Տաթևի վանքի սուրբ Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը, ավերվել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1170 թվականին, երբ սելջուկ-թուրքերը գրավել են [[Բաղաբերդ]]ը և կործանել Սյունիքի թագավորությունը, կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել 10 000-ի հասնող ձեռագրերը, երկիրն ավերակ ու անմարդաբնակ դարձրել։ Ամայացել է նաև Տաթևի վանքը։ Նրա առաջնորդները տեղափոխվել են Վայոց ձորի [[Նորավանք]]ը։ 1216 թվականին այնտեղ եպիսկոպոսություն է հիմնվել, և Սյունյաց աթոռը տրոհվել է երկու մասի։ 1261 թվականին [[Սմբատ Օրբելյան|Սմբատ]] և [[Տարսայիճ Օրբելյան|Տարսայիճ]] Օրբելյանները նորոգել ու բարեկարգել են Տաթևի վանքը։ 1273 թվականին Տարսայիճ Օրբելյանը սուրբ Պողոս-Պետրոս տաճարին է նվիրել թանկարժեք սպասք, հանդերձանք, Տաթևի վանքին վերադարձրել նրա նախկին տիրույթները։ 1270-ական թվականներին Հայրապետ եպիսկոպոսը նորոգել է սուրբ Պողոս Պետրոս տաճարի ծածկերը և տանիքը։ 1282 թվականին մեկնել է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիա]] և [[Լևոն Գ]] թագավորից վանքի համար բերել բյուզանդական արքունական մետաքսից գործված և շքեղ զարդարված եկեղեցական հանդերձանք, թանկարժեք սկիհներ, խաչեր և այլ նվերներ։
[[Պատկեր:Hovhan Vorotnetsi and Grigor Tatevatsi.jpg|մինի|[[Հովհան Որոտնեցի]] և [[Գրիգոր Տաթևացի]]]]
Տաթևի վանքը վերստին հզորացել է, երբ 1286 թվականին Կիլիկիայում Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսը [[Ստեփանոս Օրբելյան|Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանին]] օծել է [[Սյունյաց մետրոպոլիտություն|Սյունյաց աթոռի մետրոպոլիտ]] և հայոց պրոտոֆրոնտ ես (նախաթոռ եպիսկոպոս)։ Նա միավորել է Սյունյաց տարանջատված եպիսկոպոսարանները, մեկնել [[Մոնղոլական կայսրություն|Մոնղոլիա]]՝ Արղունխանի մոտ և հաստատել Տաթևի վանքի գերագահությունը Սյունիքի բոլոր թեմերի նկատմամբ։ 1295 թվականին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից ավերված սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Տաթևի վանքին նվիրել սեփական Արիտ գյուղը, 1297 թվականին վանքում ավարտել է «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը։ 1302 և 1304 թվականներին արքեպիսկոպոսի պատվերով Տաթևի վանքի համար ձուլվել են երկու խոշոր պղնձե զանգեր։ 13-րդ դարի վերջին վանքը դարձել է ունիթորության դեմ մղվող պաքարի կենտրոն։ 14-րդ դարում Տաթևի վանքը գիտամշակութային վերելք է ապրել։ Այստեղ են հավաքվել ժամանակի աչքի ընկնող աստվածաբաններ, փիլիսոփաներ, աստղագետներ, տրամաբաններ, երաժիշտներ, նկարիչներ։ Կրոնավորների թիվը գնալով մեծացել է՝ հասել մոտ 1000-ի։ Վերակառուցվել է վանական կրթարանը, 895 թվականին հիմնված վարդապետարանը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, հիմք է դրվել նոր, բարձր տիպի դպրոցի՝ [[Տաթևի համալսարան]]ի։ Վանքին կից 10-րդ դարում գործել է [[Տաթևի մատենադարան]]ը, որը համալսարանի գոյության տարիներին հարստացել է և գոյատևել մինչև 1911-12 թվականները, իսկ ավերից ու ավարառություններից փրկված 140 ձեռագիր մատյաններ տեղափոխվել են [[Էջմիածին]], ապա՝ [[Երևանի Մատենադարան]]։ Համալսարանին կից գործել է [[Տաթևի մանրանկարչության դպրոց|մանրանկարչության դպրոց]]։
 
13-14-րդ դարերում Տաթևի վանքի եպիսկոպոսությունն ուներ 677 հարկատու գյուղեր՝ իր թեմում գտնվող 14 գավառներում ([[Ծղուկք|Ծղուկ]], Եվայլախ, [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց ձոր]], [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունի]], [[Սոթք (գավառ)|Սոթք]], [[Աղահեճք|Աղահեճ]], [[Հաբանդ (Սյունիք)|Հաբանդ]], [[Բաղք]], [[Քաշունիք]], [[Կովսական (գավառ)|Կովսական]], [[Արևիք]], [[Ձորք]], [[Երնջակ (գավառ)|Երնջակ]], [[Ճահուկ (Սյունիք)|Ճահուկ]]), բազմաթիվ վանքեր։
 
14-րդ դարում [[Հովհան Որոտնեցի]]ն Տաթևի վանքի գավթի վրա կառուցել է կամարակապ, երկհարկանի զանգակատուն։ 1381-87 թվականներին Լենկթեմուրի՝ Սյունիք կատարած արշավանքի ժամանակ վանքը կողոպտվել է, հրկիզվել, կորցրել կալվածքների մեծ մասը։ 1434 թվականի թեմուրյան գահակալ Շահռուխի ասպատակությունից հետո Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է [[Սանահինի վանք]]։
 
=== Ուշ միջնադար ===
Անանուն մասնակից