«Փոքրիկ տիկնայք»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք}} '''«Փոքրիկ կանայք»''' ({{lang-en|Little Women}}), ամերիկացի գրող Լուիզա Մեյ Օլքոթի (1832-1888) վեպ...»: |
(Տարբերություն չկա)
|
13:43, 29 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
«Փոքրիկ կանայք» (անգլ.՝ Little Women), ամերիկացի գրող Լուիզա Մեյ Օլքոթի (1832-1888) վեպը, որը հրատակարվել է երկու մասով (առաջինը՝ 1868, երկրորդը՝ 1869 թվականին): Վեպում նկարագրվում է Մարչ ընտանիքի չորս քույրերի կյանքը. Մարգարեթ, Ջո, Բեթ և Էմի: Այն գրված է հեղինակի մանկության տարիների հիշողությունների հիման վրա. Օլքոթը ունեցել է երեք քույր: Գրքի առաջին մասը մեծ հայտնություն ձեռք բերեց և դարձավ բավական սիրված. հենց սրա պատճառով էլ հեղինակը գրեց գրքի երկրորդ՝ «Լավ կանայք» (անգլ.՝ Good Wives) մասը, որը նույնպես շատ հայտնի դարձավ: Գրքի երկու մասերը միասին հրատարակվել են 1880 թվականին: «Փոքրիկ կանանցից» հետո Օլքոթը հերոսների մասին գրում է նաև «Փոքրիկ տղամարդիկ» (1871) գիրքը: Վեպի հիման վրա ստեղծվել են մի շարք պիեսներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և օպերաներ:
Հերոսները
Հիմնական
- Մարգարեթ Մարչը (անգլ.՝ Margaret March) կամ Մեգը ընտանիքում ամենամեծ երեխան է, վեպի գլխավոր հերոսներից մեկը: Նա մի գեղեցիկ 16-ամյա աղջնակ է հիասքանչ շարժուձևով, կանացի և ռոմանտիկ: Մեգը համեստ է և հնազանդ, նրան շատ է անհանգստացնում իր և ընտանիքի համբավը: Նրան խորթ չէ ունայնությունը. նա ամաչում է իրենց աղքատությունից, նախանձում է գեղեցիկ հագուստներով և ճոխ զարդերով իր ընկերուհիներին, նա ձգտում է դեպի գեղեցիկ կյանքը: Մեգի «սիրրելին» Էմին՝ ամենափոքր քույրն է: Մեգը գրեթե միշտ պաշտպանում է փոքր քրոջը և օգնում: Մեգը ամուսնանում է Ջոն Բրուքի հետ և դառնում երկու երեխաների մայր:
- Ջոզեֆինա Մարչը (անգլ.՝ Josephine March) կամ Ջոն Մարչ ընտանիքի երկրորդ դուստրն է, 15 տարեկան է: Ջոն իսկական խենթ է: Ի տարբերություն իր մեծ քրոջ, նա չի սիրում պարահանդեսներ և աղջկական խոսակցություններ. դրանք նրա համար ձանձրալի են: Ջոն իրեն առավել հանգիստ է զգում տղամարդկանց միջավայրում: Նա մագլցում է ծառերով, ընկերների հետ վազքի մրցույթների է մասնակցում, սահում է դահուկներով, ինչպես նաև կարողանում է շատ լավ կռվել: Նա շատ է սիրում կարդալ և երազում է գրող դառնալ: Ջոն մի գիրք ունի լի հեղինակային պատմվածքներով: Ջոն անկեղծ է և հաճախ՝ չափից դուրս. նա ընդհանրապես խորամանկ չէ և զուրկ է կոկետությունից: Սրա պատճառով նա հաճախ կոպիտ է թվում, սակայն նրա անկեղծությունը շատերին է գրավում: Քույրերից ամենաշատը Ջոն կապված է Բեթի հետ: Մարգարեթի մեջ Ջոն սիրում է գեղեցկությունը և շարժուձևը, սակայն նրանք ընդհանուր քիչ բաներ ունեն: Էմիի հետ հարաբերությունները անորոշ են. ընդհանուր առմամբ վատ չեն: Ջոն սիրահարվում է Լորիին, սակայն հասկանալով, որ չի կարող նրա համար լավ կին լինել, մերժում է Լորիին: Արդյունքում Ջոն ամուսնանում է պարոն Ֆրիդրիխ Բաերի՝ գերմանացի պրոֆեսոր-փախստականի հետ և ունենում է երկու որդի. Ռոբ և Թեդի:
- Էլիզաբեթ Մարչը (անգլ.՝ Elizabeth March) կամ Բեթը, 13-ամյա համեստ աղջնակ է: Շատ ամաչկոտ է և դժվարությամբ է մտերմանում մարդկանց հետ: Շատ է սիրում երաժշություն և ցանկանում է ունենալ նոր դաշնամուր: Բեթը կոնֆլիկտային չէ, նա հավասար հարաբերությունների մեջ է իր քույրերի հետ: Բեթը շատ է սիրում պարոն Լորենսին. մի ծերուկ, ով Բեթին սիրում է՝ ինչպես իր թոռանը: Բեթը ծանր հիվանդանում է և աղջկա առողջությունը վատթարանում է: Երկրորդ գրքում Բեթը մահանում է 18 տարեկանում:
- Էմի Մարչը (անգլ.՝ Amy March), Մարչ ընտանիքի ամենափոքր երեխան է և վեպի ամենահակասական կերպարը: Էմին ընդամենը 12 տարեկան է. նա ունի նուրբ գեղեցկություն, դաստիարակված է և միաժամանակ խորամանկ է: Նա բավական շուտ հասկանում է, որ իր գեղեցկությամբ կարողանում է գրավել մարդկանց և հաճախ դա օգտագործում է սեփաան նպատականերին հասնելու համար: Ինչպես Մարգարեթը, Էմին նույնպես ձգտում է դեպի գեղեցիկ կյանքը, ինքնասեր է և արտառոց: Բարկության պահերին Էմին հաճախ հիմար արարքներ է գործում (մեկ անգամ նա վառում է Ջոյի տետրը), սակայն նա ընդունակ է նաև զղջման: Նրա մոտ դրական և բացասական կողմերը շատ անհավասար վիճակում են: Վերջում Էմին դառնում է ավելի համեստ, բարի և զուսպ: Նրան է սիրահարվում Լորին՝ մերժված Ջոյից, և Էմին պատասխանում է նրան փոխադարձ զգացմուքններով: Ամուսնանալով նրանք ունենում են մի դուստր, իսկ անունը, ի հիշատակ մահացած քրոջ, դնում են Բեթ:
Երկրորդական
- Ռոբերտ Մարչը (անգլ.՝ Robert March), ընտանիքի գլուխն է, աղջիկների հայրը: Վեպի սկզբում գտնվում է պատերազմի դաշտում (1861-1865 թվականների ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմ): Նա իր հայրենիքին ծառայում է որպես քահանա՝ պահպանելով զինվորների մարտական ոգին: Հրաժարական տալով՝ վերադանում է տուն և քահանայությամբ զբաղվում: Նա իմաստուն, բարի և արդար մարդ է: Աղջիկները նրան շատ սիրում և հարգում են: Պարոն Մարչին խորթ չէ փիլիսոփայությունը:
- Մարմի Մարչ (անգլ.՝ Marmee March), պարոն Մարչի կինը, աղջիկների մայրը: Աղջիկների համար անվիճելի հեղինակություն ունի և նրանց իդեալի օրինակն է: Տիկին Մարչը ազնիվ է, բարի, արդար, չնայած հաճախ նաև խիստ է: Մտերիմ է պարոն Լորենսի հետ:
- Թեոդոր Լորենսը (անգլ.՝ Theodore Laurence) կամ Լորին (Laurie), 15-16-ամյա պատանի է, ով ապրում է Մարչ ընտանիքի հարևանությամբ: Իր Թեոդոր անունը պատանուն դուր չի գալիս և նա խնդրում է անվանել իրեն «Լորի» (ավելի ուշ Ջոն նրան հաճախ անվանում է «Թեդի»): Լորին որբ է: Մի քանի տարի սովորել է Եվրոպայում՝ տղաների համար հատուկ դպրոցում, իսկ հետո վերադարձել է ԱՄՆ և վեպի դեպքերի ժամանակ ապրում է իր պապիկի հետ և պատրաստվում է ընդունվել համալսարան: Պարահանդեսի ժամանակ Լորին ծանոթանում է Ջո Մարչի հետ (նրանք երկուսն էլ փորձում էին թաքնվել բազմությունից և պատահաբար հանդիպում են տան անկյունում) և երկուսով հասցնում են մտերմանալ: Ավելի ուշ Ջոն մոր համաձայնությամբ, Լորիին ծանոթացնում է Մարչ ընտանիքի հետ և պատանին շատ արագ դառնում է ընտանիքի մտերիմը: Նա կիրթ է և ունի շատ լավ դաստիարակություն, սակայն հաճախ ըմբոստանում է և կոպի է (տարիքի հետ կապված): Լորին Մարչ ընտանիքի բոլոր քույրերին լավ է վերաբերվում, սակայն յուրահատուկ հետաքրքրություն է տածում (սկզբում ընկերական, այնուհետև ռոմանտիկ) Ջոյի հանդեպ: Լորենսն ունի երաժշտական հմտություններ, նա լավ է նվագում դաշնամուր, սակայն Լորիի պապը սրա համար այնքան էլ չի գովում տղային: Լորիի պապը ցանկանում է, որ իր թոռը ավելի մեծ ու կարևոր գործեր անի: Լորին սիրում է իր պապին, սակայն չի սիրում կառավարվել նրա կողմից: Սեփական խոստովանությամբ՝ երազում է հեկնել Իտալիա և ապրել այնպես, ինչպես ինքն է կամենում: Նա Ջոյին սեր է խոստովանում, սակայն Ջոն մերժում է Լորիին և վերջինս տանջահար հեռանում է Եվրոպա: Այնտեղ նա հանկարծակի սիրահարվում է Էմիին: Նրանք ամուսնանում են և ունենում Բեթին:
- Ջեյմս Լորենսը (անգլ.՝ James Laurence), Լորիի պապիկն է: Խիստ, չենթարկվող մարդ է: Մարչ ընտանիքի հարևանությամբ գտնվող տան հարուստ տերն է և խոշոր ընկերության ղեկավարը: Պարոն Լորենսը ընդլայնում է իր թոռան շփումը հարևանուհիների հետ՝ համարելով, որ տիկին Մարչը և աղջիկները նրա վրա լավ ազդեցություն են թողնում: Ծերունին լավ է վերաբերվում բոլոր քույրերին, բայց առավել շատ սիրում է համեստ և ամաչկոտ Բեթին:
- Ջոն Բրուքը (անգլ.՝ John Brooke) Լորիի ընկերն ու դաստիարակն է, շատ խելացի, բարի, համեստ և ազնիվ մարդ: Ծանոթանալով Մարգարեթ Մարչի հետ՝ սիրահարվում է նրան, իսկ ավելի ուշ խնդրում է նրա ձեռքն ու սիրտը: Ամուսնանում է և դառնում Դեմի ու Դեյզիի հայրը: «Փոքրիկ տղամարդիկ» գրքում մահանում է անհայտ հիվանդույթունից:
- Ֆրիդրիխ Բաերը գերմանացի փախստական է, աղքատ պրոֆեսոր: Սկզբում հայտնվում է «Լավ կանայք» գրքում Ջոյի ծանոթի ու ընկերոջ կերպարով: Նա սիրահարվում է Ջոյին, սակայն վերջին սկզբում չէր նկատում Ֆրիդրիխին: Գեր Բաերը խելացի է, բարի, հանգիստ և համբերատար: Ջոն սիրահարվում է նրան և ընդունում է ամուսնության առաջարկը: Նրանք բացում են տղաների համար հատուկ դպրոց, որտեղ ուսանում են նաև Թեդին և Ռոբը՝ Ջոյի ու Ֆրիդրիխի երեխաները:
Էկրանավորում
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 Alcott L. M. The Annotated Little Women / J. Matteson — W. W. Norton & Company, 2016. — P. xxxvii. — ISBN 978-0-393-07219-8
- ↑ 2,0 2,1 Alcott L. M. The Annotated Little Women / J. Matteson — W. W. Norton & Company, 2016. — P. xiv. — ISBN 978-0-393-07219-8
- ↑ Alcott L. M. The Annotated Little Women / J. Matteson — W. W. Norton & Company, 2016. — P. xv. — ISBN 978-0-393-07219-8
- ↑ Alcott L. M. The Annotated Little Women / J. Matteson — W. W. Norton & Company, 2016. — P. xix. — ISBN 978-0-393-07219-8
- ↑ Little Women — Penguin English Library, 2018.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 360.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 365.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 367.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 384.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 434, 461.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 462.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 484.
- ↑ Little Women — Penguin English Library, 2018. — P. 491.