«Իզոգծեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 78 բայտ ,  4 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Պատկեր:Contour3D.jpg|right|thumb|300px|Եռաչափ մակերևույթ պատկերող իզոգծեր]]
'''Իզոգծեր''' ([[Հին հունարեն|հին հուն․]]՝ ισος, «հավասար»), գծեր, որոնք աշխարհագրական, երկրաբանական [[քարտեզ]]ների, կտրվածքների և [[գրաֆիկա|գրաֆիկ]]ների վրա իրար են միացնում որևէ մեծության համարժեք կետերը։ Արտահայտում են հետազոտվող մեծության անընդհատ փոփոխությունը՝ կախված երկու այլ փոփոխական մեծություններից (աշխարհագրական [[աշխարհագրական երկարությունլայնություն|լայնությունից]] և [[աշխարհագրական լայնություն|երկարությունից]] քարտեզի վրա)։ Քարտեզներում օգտագործվում են անընդհատ կամ տարածության մեջ աստիճանաբար փոփոխվող մեծությունների (օդի ջերմաստիճանի) արժեքների որոշման համար։
 
Իզոգծերի օգնությամբ ցույց են տրվում երևույթների քանակական բնութագրումների փոփոխությունը ժամանակի ընթացքում ([[Երկրի մագնիսականություն|Երկրի մագնիսականության]] բաղադրիչների դարավոր փոփոխությունները), շարժման արագությունը (քամու արագությունը), տևողությունը (ձնածածկ օրերի թիվը), կրկնությունը կամ հավանականությունը ([[ամպրոպ]]ների կրկնությունը)։ Եթե անկախ փոփոխականներից նույնիսկ մեկը ոչ թե աշխարհագրական [[կոորդինատ]] է, այլ որևէ ուրիշ մեծություն, իզոգծերը կոչվում են [[իզոպլետ]]ներ։