«Վահանագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ փոխարինվեց: բ ։ → բ։ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և [[կերակրափող]]ի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ [[Զանգված]]ը , [[15]]—[[20]] գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումը, [[օրգանիզմ]]ի ամբողջ [[արյուն]]ը գեղձով անցնում է մոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող [[սպիտակուց]]ից (թիրեոգլոբուլին) կազմված կոլոիդով։ Թիրեոգլոբուլինի պրոտեոլիզի հետևանքով առաջանում են թիրոքսին և եռյոդթիրոնին, որոնք էլ անցնում են արյան մեջ։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրար, պատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևը, ծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։
== Ֆիզիոլոգիա ==
Վահանագեղձ արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3) և [[կալցիտոնին]]։ [[Կալցիտոնին]]ը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից և [[հարվահանաձև գեղձ]]երի կողմից արտադրվող պարրատհորմոնի հետ մասնակցում են օրգանիզմում կալցիում–ֆոսֆորական փոխանակության կարգավորմանը։ Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիդ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ [[Հիվանդություն]]ներից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես [[խպիպ]]) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։ավելացմամբ։
 
== Տես նաև ==