«Խնուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ը , → ը, oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ
Տող 7.
 
== Բնակչություն ==
Խնուսի միջին դարերի բնակչության քանակի մասին ուղղակի տեղեկություններ չկան, իսկ անուղղակի նկարագրություններից երևում է, որ այդ ժամանակներում այն բավական խոշոր բնակավայր է եղել։ 19-20-րդ դ. բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Թուրքական պաշտոնական վիճակագրական աղբյուրներում արևմտյան Հայասաանի մյուս քաղաքների պես Խնուսի բնակչության քանակը միտումնավոր պակասեցված է։ Անհատ հեղինակների ավելի արժանահավատ վկայություններով 1800-1830-ական թթ. Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5 000 մարդու, որի 80%-ը (4 000-ը) հայեր էին, 1830 - 1850–ական թթ՝ 6 000 մարդու, որից 3 000-ը՝ հայեր։ Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է։ 1909 թ. Խնուսի 900 տներից հայկական էր միայն 325 տունը (2163 բնակչով)։ 1914 թ. նրա 8 000 բնակչից հայեր էին միայն 2 000-ը։ 1915 թ. [[Մեծ եղեռն]]ի հետևանքով Խնուսի գավառակի հազարավոր բնակչության հետ բնաջնջվեց նաև քաղաքի հայությունը ։հայությունը։ 1916 թ. այստեղ մնացել էր միայն 200 հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհեստագործությամբ և առևտրով։ Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խնուս» էջից