«Լակտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ի: → ի։, մ: → մ։, ն: → ն։ (2), ջ: → ջ։, ր: → ր։ (2), ց: → ց։ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ն ։ → ն։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Կառուցվածքը ==
Լակտոններն իրենցից ներկայացնում են օքսիթթուների ցիկլիկ ներմոլեկուլյար էսթերներ։ Առավել կայուն են 5- և 6- անդամների օղակով (ɣ-δ ) լակտոնները։-լակտոն- ների օղակում նկաըվում է զգալի լարում։ -լակտոններ հայտնի չեն ։չեն։
 
== Կիրառությունը ==
Տող 21.
Լակտոններն իրենց կիրառությունն են գտել նաև կոսմետիկայում՝ դառնալով կրեմների և զանազան քսուքների բաղկացուցիչ մասը, որպես վիտամինացնող, խոնավացնող և հանգստացնող ազդեցություն ուժեղացնող միջոց։
 
Ծավալուն են նաև γ- և δ- լակտոնների և դրանց ածանցյալների կիրառման բնագավառը գյուղատնտեսության մեջ։ Դրանք օգտագործում են որպես հերբիցիդներ, ինսեկտիցիդներ և հանդիսանում են բույսերի աճն ակտիվացնող և պաշտպանող պոտենցիալ էկոլոգիապես մաքուր միջոցներ ։միջոցներ։
 
Քիմիական արդյունաբերության մեջ լակտոններն օգտագործվում են որպես ընտրողական լուծիչներ պոլիստիրոլի, պոլիակրիլոնիտրիլի, ացետիլցեյլուլոզի համար, պլաստիֆիկատորներ պոլիվինիլքլորիդային, պոլիէսթերային խեժերի համար, ինչպես նաև զանազան ներկանյութերի և պոլիմերների արդյունաբերության մեջ ։մեջ։
 
Ներկայումս լարված աշխատանքներ են տարվում կենսաքայքայման ենթարկվող պոլիմերների սինթեզի ուղղությամբ, քանի որ պլաստմասսանների վերամշակումից ստացվող և ցեյլուլոզի second hand հանդիսացող համատարած մոմլաթե փաթեթները (հատկապես սև), որոնք վաճառվում են հայրուրավոր անգամ ավելի էժան, քան առաջնային աղբյուրը, սպառնում են դառնալ իսկական էկոլոգիական աղետ։ Դրանք չեն ենթարկվում կենսաբանական քայքայման և դրանցում պարունակվող ծանր մետաղների իոնները միգրացվում են՝ թունավորելով բնությունը։ Այժմ գիտնականների ուշադրությունը սևեռված է օքսիկարբոնաթթուների հիման վրա սինթեզվող պոլիմերների արտադրության վրա։ Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ 1925 թ.-ին պարզվել է, որ պոլիհիդրօքսի կարբոնաթթուն հանդիսանում է սննդային նյութ և միջավայր տարբեր միկրոօրգանիզմների համար։ Վերջիններիս ազդեցության տակ հիդրօքսի կարբոնաթթուների հիման վրա ստացված պոլիլակտոնը քայքայվում է ածխաթթու գազի և ջրի։ Այդ հիդրօքսիթթուների (գլիկոլաթթու, կաթնաթթու, վալերինաթթու) էսթերներն իրենց պահում են անալոգ ձևով։ Նշված թթուների համապատասխան պոլիէսթերները ստանալու համար օգտագործում են նրանց լակտիդներն ու լակտոնները։ Կենսաքայքայվող փաթեթներից ներկայումս ամենանպատակահարմարը հանդիսանում է պոլիլակտիդը՝ կաթնաթթվի կոնդեսացման պրոդուկտը, որն ստացվում է ինչպես սինթետիկ ճանապարհով, այնպես էլ դեքստրոզի և մալթոզի ֆերմենտատիվ խմորման արդյունքում։ Պոլիլակտիդը կոմպոստում կենսաքայքայվում է մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև յուրացվում է ծովային ջրերի միկրոօրգանիզմների կողմից, այսինքն՝ բացարձակ անվնաս է շրջակա միջավայրի համար։ Առայժմ սրանք արտադրվում են քիչ քանակությամբ և, որպես հետևանք, ունեն բարձր ինքնարժեք։ Այս թերության վերացման համար անընդհատ կատարելագործվում են տեխնոլոգիական պրոցեսները ։պրոցեսները։
 
Այսինքն, լակտոնային օղակ պարունակող ցանկացած դասի սինթեզի պարզ և էֆեկտիվ մեթոդների մշակումը, հիմնված մատչելի ելանյութի վրա, հանդիսանում է ակտուալ խնդիր, որի բարեհաջող լուծումը լայն հնարավորություններ կընձեռնի այս միածությունների ստացման և պրակտիկ օգտագործման համար ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, ինչպես նաև լակտոնների քիմիայի հետագա զարգացման համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լակտոն» էջից